Պորֆիրիո Ռուբիրոսա

Դոմինիկյան դիվանագետ, ավտոարշավորդ և պոլոյի խաղացող

Պորֆիրիո Ռուբիրոսա Արիսա (իսպ.՝ Porfirio Rubirosa Ariza; հունվարի 22, 1909(1909-01-22)[1], Սան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս, Դոմինիկյան Հանրապետություն - հուլիսի 5, 1965(1965-07-05)[1], Փարիզ), դոմինիկյան դիվանագետ, ավտոարշավորդ և պոլոյի խաղացող։ Նա եղել է Դոմինիկյան դիկտատոր Ռաֆայել Տրուխիլյոյի կողմնակիցը՝ լինելով նաև նրա քաղաքական գործակալը[3]։ Ռուբիրոսան իր ակտիվ աշխարհիկ կյանքի ու կանանց հետ սեռական հաջողությունների շնորհիվ ստացավ փլեյբոյի միջազգային համբավ։ Նրա կանանց թվում են եղել ժամանակի 2 ամենահարուստ կանայք[4]։

Պորֆիրիո Ռուբիրոսա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22, 1909(1909-01-22)[1]
ԾննդավայրՍան-Ֆրանսիսկո-դե-Մակորիս, Դոմինիկյան Հանրապետություն
Մահացել էհուլիսի 5, 1965(1965-07-05)[1] (56 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանCemetery of Marnes-la-Coquette
Քաղաքացիություն Դոմինիկյան Հանրապետություն
Մասնագիտությունդիվանագետ, բարձրաշխարհիկ հեղինակություն և ավտոարշավորդ
ԱմուսինFlor de Oro Trujillo?, Դանիել Դարյո, Doris Duke?, Բարբարա Հաթոն և Odile Rodin?
Ծնողներհայր՝ Pedro Maria Rubirosa?[2], մայր՝ Ana Ariza Almanzar?[2]
 Porfirio Rubirosa Վիքիպահեստում

Վաղ կենսագրություն

խմբագրել

Պորֆիրիո Ռուբիրոսան ծնվել է Սան Ֆրանսիսկո դե Մակորիս քաղաքում (Դոմինիկյան Հանրապետություն)՝ լինելով միջին դասի վերին շերտի ընտանիքում երրորդ և ամենափոքր երեխան։ Նրա ծնողները՝ Պեդրո Մարիա Ռուբիրոսան ու Անա Արիսա Ալմանսարն էին։ Ընտանիքի ավագ երեխան նրա քույրին է եղել՝ Պորֆիրիոն, իսկ ավագ որդին՝ Սեսարը։ Նրա հայրը, ինչպես և նրա որդին, մի ժամանակ եղել է այսպես կոչված «գեներալ», Սիբաո շրջանում լավ զինված խմբավորման առաջնորդը, որը համագործակցել է կառավարության հետ[5], որից հետո Պեդրո Ռուբիրոսան հասել է դիվանագետի մակարդակի։ 1915 թվականին Սենտ-Թոմաս կղզում (Ամերիկյան Վիրջինյան կղզիներ) ծառայելուց հետո նա նշանակվել է Փարիզում Դոմինիկյան դեսպանատան ղեկավար[6]։ Այսպիսով, Պորֆիրիո Ռուբիրոսան մեծացել է Ֆրանսիայի մայրաքաղաքում և 17 տարեկանում առաջին անգամ գնացել է Դոմինիկյան Հանրապետություն՝ ուսումնասիրելու իրավունքը, բայց շուտով նա այդ զբաղմունքը փոխարինել է բանակում ծառայելով։

Դիվանագիտական ծառայություն

խմբագրել

1931 թվականին Պորֆիրիո Ռուբիրոսան քաղաշ ակումբում հանդիպել է Ռաֆայել Տրուխիլյոյի հետ։ «Բարեգործը» նրան առաջարկել է հանդիպել հաջորդ առավոտյան, որից հետո նա ստացել է Տրուխիլյոյի նախագահական գվարդիայում լեյտենանտի կոչում[7]։ Նրանց հարաբերությունները տևել են ողջ կյանքի ընթացքում, չնայած մեծամասամբ նրանք սերտ հարաբերություններ են ունեցել, Ռուբիրոսայի համար վտանգավոր դեպքեր են տեղի ունեցել։ Նրանք նաև վճռորոշ են դարձել նրա մասնագիտական կարիերայում, քանի որ նա Դոմինիկյան Հանրապետությունում դիվանագիտական ծառայության է անցել 1936 թվականին։

Իր նոր կարգավիճակում նա դեսպանատան կազմում գործուղվել է Բեռլին (1936 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ), ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ անցկացրել է իր ժամանակի մեծ մասը, ինչպես նաև Ռուբիրոսան տարբեր ժամանակներում ծառայել է Վիշիի, Բուենոս Այրեսի, Հռոմի, Հավանայի (դառնալով Կուբայական հեղափոխության ականատեսը) և Բրյուսելի դեսպանատներում։ Բացի այդ, նա հաճախակի հյուր է եղել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Ֆլորիդայում և Կալիֆորնիայում[8]։

Տրուխիլյոյի սպանությունից հետո, 1961 թվականի մայիսի 30-ին, Ռուբիրոսան պաշտպանել է նրա որդեգրած որդուն՝ Ռամֆիս Տրուխիլյոյին, որպես իրավահաջորդ և փորձել է համոզել Ջոն Քենեդուն՝ աջակցել նոր իշխանությանը Դոմինիկյան Հանրապետությունում։ Սակայն, երբ Ռամֆիսը Տրուխիլյոյի ընտանիքի հետ փախել է կղզուց, Ռուբիրոսայի կարիերան սկսել է մոտենալ ավարտին։ 1962 թվականի հունվարի 2-ին պետական խորհուրդը Ռուբիրոսին հեռացրել է իր «դեսպանատների տեսուչի» բացառիկ պաշտոնից[9]։ Կորցնելով իր դիվանագիտական անձեռնմխելիությունը, նա հարցաքննվել է Նյու Յորքի շրջանային դատախազության աշխատակիցների կողմից Տրուխիլյոյի հակառակորդների անհետացման փաստերով՝ Սերխիո Բենկոսմեն 1935 թվականին և Խեսուս Գալինդեսը 1956 թվականին, սակայն Ռուբիրոսան ոչ մի բանում չի մեղադրվել։

Անձնական կյանք

խմբագրել

Ռուբիրոսան ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել Դոլորես դել Ռիոյի, Էրթա Քիթի, Մերիլին Մոնրոյի[10], Ավա Գարդների, Ռիտա Հեյուորթի, Սորայա Իսֆանդիյարիի, Պեգի Հոփքինս Ջոյսի, Ջոան Քրոուֆորդի, Վերոնիկա Լեյկի, Կիմ Նովակի, Ջուդի Գարլենդի և Էվա Պերոնի հետ[10]։ Ռուբիրոսան հարաբերություններ է ունեցել իր նախկին կնոջ՝ Ֆլորա դե Օրո Տրուխիլյոյի հետ, ամուսնացած լինելով Դորիս Դյուկի հետ, ինչպես նաև Ժա Ժա Գաբորի հետ, երբ ամուսնացած է եղել Բարբարա Հաթոնի հետ։ Նա առնվազն երկու ամուսնալուծությունների մեղավորն է եղել, որոնց պատճառները կանավաճանությունն է եղել։

Պորֆիրիո Ռուբիրոսան ամուսնացած է եղել 5 անգամ՝ երեխաներ չունենալով իր ամուսնություններից ոչ մեկում։ Նրա կանայք էին`

  • Ֆլոր դե Օրո Տրուխիլյոն, Ռաֆայել Տրուխիլյոյի դուստրը, 1932 թվականի դեկտեմբերի 3-ից մինչև 1938 թվականըկանը,
  • Դանիել Դարյեն, ֆրանսիացի դերասանուհին, 1942 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 1947 թվականի մայիսի 21-ը,
  • Դորիս Դյուկը, խոշոր ունեցվածքի ամերիկյան ժառանգորդը, 1947 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 1948 թվականի հոկտեմբերի,
  • Բարբարա Հաթոնը, խոշոր ունեցվածքի ամերիկյան ժառանգորդը, 1953 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1954 թվականի փետրվարի 20-ը,
  • Օդիլ Ռոդենը, ֆրանսիացի դերասանուհին, ծնված 1937 թվականին, 1956 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 1965 թվականի հուլիսի 5-ը (նրա մահը)։

Պոլո և ավտոարշավներ

խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռուբիրոսան տարվել է պոլոյով ու ավտոմրցարշավներով, այդ երկու ծախսատար հետաքրքրությունները տարիներ շարունակ վճարվել են նրա ամերիկացի կանանց կողմից։ Ռուբիրոսան կազմակերպել է իր սեփական պոլո թիմը, որը կոչվել է «Cibao-La Pampa», որը բավականին հաջող ելույթ է ունեցել Ֆրանսիայի Գավաթում (Coupe de France): Պոլո Ռուբիրոսան խաղացել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ նույն ժամանակահատվածում նա սկսել է ձեռք բերել մրցարշավային ավտոմեքենաներ։ Նա ունի «Ֆերրարի» ավտոմեքենաների մի ամբողջ շարք։ 1950 թվականի հունիսին Ռուբիրոսան առաջին անգամ մասնակցել է Լե Մանայի 24 ժամյա մրցավազքին, նրա գործընկերը Պիեռ Լեյգոնին է եղել, իսկ երկրորդ անգամ՝ 4 տարի անց, Ինոչենտե Բաջոյի հետ։ Երկու դեպքում էլ նրա մեքենան չի կարողացել ավարտել։ Ռուբիրոսան մասնակցել է նաև Սեբրինգ մայրուղու մի շարք մրցարշավների[11]։

Ռուբիրոսան մահացել է 1965 թվականի հուլիսի 5-ի վաղ առավոտյան այն բանից հետո, երբ նրա «Ferrari 250 GT»-ն մխրճվել էր շագանակենու մեջ։ Նա Փարիզի «Jimmy’s» գիշերային ակումբից վերադառնալիս է եղել, որտեղ ամբողջ գիշեր տոնել է Ֆրանսիայի գավաթում տարած հաղթանակը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Pulp International — Confidential story on Porfirio Rubirosa
  4. The Last Playboy: The High Life of Porfirio Rubirosa - The New York Times
  5. Levy (2005), p. 6f
  6. Levy (2005), p. 16
  7. Levy (2005), p. 37
  8. Levy (2005), p. 160
  9. Levy (2005), p. 294f
  10. 10,0 10,1 «Iconic Players: Porfirio Rubirosa — AskMen». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.
  11. Levy (2005), p. 150ff

Գրականություն

խմբագրել
  • Levy, Shawn Anthony (2005), The Last Playboy: The High Life of Porfirio Rubirosa, New York City, New York: Fourth Estate, ISBN 978-0-00-717059-3
  • Clase Hijo, Pablo (1978), Porfirio Rubirosa: El Primer Playboy del Mundo, Santo Domingo, Dominican Republic: Biblioteca Taller
  • Gabor, Zsa Zsa (1991), One Lifetime Is Not Enough, London, England: Headline Book Publishing, ISBN 0-7089-8694-3
  • Frank, Gerold (1960), Zsa Zsa Gabor: My Story, Cleveland, Ohio: The World Publishing Company
  • Collado, Lipe (2005), La Impresionante Vida de un Seductor: Porfirio Rubirosa, Gazue, Santo Domingo, Dominican Republic: Editora Collado, S.A., ISBN 99934-29-20-1
  • Wall, Marty & Isabella (2005), Chasing Rubi: The Truth about Porfirio Rubirosa, The Last Playboy, Santa Ana, California: Seven Locks Press, ISBN 978-0-9764765-2-8
  • Wall, Marty & Isabella (2009), Persiguiendo A Rubirosa: La verdad sobre Porfirio Rubirosa, El Ultimo Playboy, Santo Domingo, Republica Dominicana: Impresora Corripio
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորֆիրիո Ռուբիրոսա» հոդվածին։