Վերոնիկա Լեյկը (անգլ.՝ Veronica Lake, նոյեմբերի 14, 1922(1922-11-14)[2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 7, 1973(1973-07-07)[1][2], Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի է, որը նորաձևության մեջ մտցրեց երկար մազերով մեկ աչքը փակելու հնարքը։ Իր կարիերան սկսել է 1939 թվականից։ Նկարահանվել է մի շարք հայտնի հոլիվուդյան ֆիլմերում։ Հոլիվուդյան փառքի ծառուղում ունի իր աստղը։

Վերոնիկա Լեյկ
Ի ծնե անուն՝Veronica Lake
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 14, 1922(1922-11-14) (101 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հուլիսի 7, 1973(1973-07-07)
Վախճանի վայր՝Բերլինգթոն, Վերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, օդաչու, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Կարիերա՝1939—1970
Պարգևներ՝
IMDb։ID 0000043

Կենսագրություն

խմբագրել

Վերոնիկա Լեյկը ծնվել է 1922 թվականի նոյեմբերի 14-ին Բրուքլինում, նավաստու ընտանիքում։ Հաղթելով տեղի գեղեցկության մրցույթում՝ Վերոնիկա Լեյկը 1938 թվականին մոր հետ մեկնել է Հոլիվուդ։ Մեկ տարի անց նա կատարել է իր նորամուտը կինոյում «RKO» ստուդիայում, որտեղ իր առաջին իսկ դերից հետո գրավել է «Paramount Pictures»-ի պրոդյուսերներից մեկի ուշադրությունը երկար մազերով շիկահերի կերպարով, որի շնորհիվ էլ հիշվել է հանդիսատեսի կողմից։ 1940-ական թվականների սկզբին Վերոնիկ Լեյկը կարճ ժամանակում վերածվում է հոլիվուդյան աստղի։ Նրա մասնակցությամբ այդ տարիներին նկարահանված ֆիլմերից շատերը, ինչպիսիք են՝ «Սալիվանի թափառումները (1941), «Վարձով զենք» (1942) և «Ապակե բանալի» (1942), դարձել են հիթեր։ Վերոնիկա Լեյկը եղել է շատ կանանց կուռքը, իսկ նրա սանրվածքը, որ ստացել է «խաղ տապկնոցի» անունը, եղել է ամենատարածվածը այդ տարիներին[3]։ նայած հանդիսատեսի շրջանում ունեցած ժողովրդականությանը՝ Վերոնիկա Լեյկը համարվել է ծանր բնավորությամբ դերասանուհի, որի հետ աշխատանքը մշտապես հետաձգվում էր ինչ-որ կոնֆլիկտների պատճառով[4]։

1944 թվականին Վերոնիկա Լեյկը, լինելով հղի, ֆիլմերից մեկի նկարահանումների ժամանակ ընկել է, ինչը հանգեցրել է երեխայի վաղաժամ ծննդին և նորածնի մահվան[5]։ Այդ դեպքը մեծ ազդեցություն է թողել դերասանուհու կյանքի վրա. շուտով նա բաժանվել է ամուսնուց, իսկ կարճ ժամանակ հետո սկսվել են խնդիրներ ալկոհոլի հետ կապված։ Նկարահանման հրապարակներում նա ավելի հաճախ էր սկանդալների տեղիք տալիս, և 1948 թվականին «Paramount» կինոստուդիան որոշում է չերկարաձգել նրա հետ պայմանագրի ժամկետը

Մինչև 1950-ական թվականների կեսերը հեռուստատեսությունում ու թատրոնում աշխատանք գտնելու փորձերն արդյունք չեն տալիս, և նրա կարիերան վերջնականապես ավարտվում է։ 1959 թվականին երրորդ ամուսնուց բաժանվելուց հետո Վերոնիկա Լեյկն սկսում է ավելի հաճախ հայտնվել ոստիկանությունում հասարակական վայրերում խուլիգանության ու հարբեցողության պատճառով, իսկ իր կյանքը նա անցկացնում էր Բրուքլինի էժանագին հյուրանոցներում։ Շուտով «New York Post»-ի լրագրողներից մեկը նկատել է, որ նա աշխատում է Մանհեթենի հյուրանոցներից մեկում որպես բուֆետապան։ Այդ պատճառով նա կրկին արժանանում է հասարակության ուշադրությանը։ Նրան հաջողվում է հայտնվել հեռուստատեսությունում՝ մի որոշ ժամանակ որպես հաղորդավար աշխատելով Բալթիմորում։

Վերոնիկա Լեյկի հոգեկան վիճակը շարունակել է վատթարանալ, ինչը հանգեցրել է նրա մոտ պարանոյայի զարգացմանը[6]։ Դերասանուհին մահացել է 1973 թվականի հուլիսի 7-ին հեպատիտից և երիկամային անբավարարության պատճառով, որոնց պատճառը ալկոհոլամոլությունն էր։ Դերասանուհին մահացել է 50 տարեկանում[7]։ Նա դիակիզվել է, իսկ աճյունը ցրվել է Վիրջինյան կղզիների ափին, ինչպես ինքն է ցանկացել։

Ընտրյալ ֆիլմագրություն

խմբագրել
  • Բոլոր կանայք էլ ունեն գաղտնիքներ (1939) – Ջեյն
  • Ինձ թևեր են պետք (1941) – Սալլի Վոն
  • Սալիվանի թափառումները (1941) – աղջիկ
  • Վարձու զենք (1942) – Էլեն Գրեհեմ
  • Ապակե բանալի (1942) – Ջանետ Հենրի
  • Ես ամուսնացել եմ կախարդի հետ (1942) – Ջենիֆեր
  • Վշտի, կարոտի ու կորուստների միջով (1943) – Օլիվիա դ’Արսի
  • Ոչ այս աշխարհում (1945) – Դորոթի Դոջ
  • Կապույտ գեորգին (1946) – Ջոյս Հարվուդ
  • Սայգոն (1948) – Սյուզան Քլիվեր
  • Մի՞թե սա ռոմանտիկա չէ (1948) – Քենդի Կամերոն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. «Veronica Lake's remains resurface». USA Today. 2004 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.
  4. Donnelley, Paul (2003). Fade to black: A Book of Movie Obituaries. Omnibus Press. էջեր 392. ISBN 0-711-99512-5.
  5. Parish, Robert James (2001). The Hollywood Book of Death: The Bizarre, Often Sordid, Passings of More than 125 American Movie and TV Idols. Contemporary Books. էջ 74. ISBN 0-809-22227-2.
  6. Lenburg, Jeff (2007). Peekaboo: The Story of Veronica Lake. iUniverse. էջ 236. ISBN 0-595-19239-4.
  7. «Veronica Lake». BUNKSPLACE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Լեյկ» հոդվածին։