Ռոմանտիկ ընկերություն

Ռոմանտիկ ընկերություն, շատ մտերիմ, էմոցիոնալ առումով հագեցած, թեթև սիրահարվածության երանգով հարաբերություն ընկերների միջև՝ առանց սեռական բաղադրիչի (պլատոնական)։

Միջանձնային հարաբերություններ

Հարաբերության տեսակներ

Ագամիա · Ամուսնություն · Այրիություն · Քաղաքացիական միություն · Ընկերություն (բրոմանս, ռոմանտիկ· Նշանակալի անձ · Մոնոգամիա · Պեդերաստիա · Բազմահավատարմություն · Բազմահարաբերություն · Բազմակնություն · Ազգակցություն · Ընտանիք · Ծնողներ (Հայր · Մայր· Չգրանցված ամուսնություն · Սեքսի համար հարաբերություն

Փուլեր

Սիրահետում · Ֆլիրտ · Ժամադրություն · Նշանադրություն · Ամուսնության առաջարկ · Ամուսնություն · Ամուսնալուծություն · Ամուսնական դավաճանություն · Բաժանում

Զգացումներ և զգացմունքներ

Մտերմական կապ · Գրավչություն · Կոմպերսիա · Սիրահարվածություն · Սեր (էրոս, ֆիլիա, ստորգե, ագապե, պլատոնական, անպայմանական, կիրք, սեռականություն· Սեռական կյանք · Կապվածություն · Խանդ · Ռոմանտիկ հարաբերություններ · Հոբբի ·

Բռնություն հարաբերություններում

Ընտանեկան բռնություն · Մեծերի նկատմամբ · Երեխաների նկատմամբ · Դեռահասների հանդեպ  · կանանց նկատմամբ · Նարցիստիկ ծնող · Իշխանության և վերահսկողության չարաշահում · Բռնություն զենքի գործադրմամբ ·

Զգացմունքի օբյեկտԽմբագրել

Ռոմանտիկ ընկերությունը հնարավոր է ինչպես նույն սեռի ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր տարիքի կանանց և տղամարդկանց միջև[1], ինչպես ամուսնացած, այնպես էլ միայնակ, ինչպես կողք կողքի աշխատող, այնպես էլ միմյանց ճանաչող մարդկանց միջև միայն նամակագրության միջոցով։

Ժամանակակից ռոմանտիկ ընկերությունը լավ նկարագրվում է ֆրանսերեն «l’amitié amoureuse» հասկացությամբ, որը բառացի նշանակում է «սիրահարված ընկերություն» (l’amitié՝ ընկերություն, amoureuse՝ սիրահարված)։ Նամակաձև վեպը, որը 1896 թվականին ստացել է այդ անունը, գրել և անանուն կերպով հրատարակել է Էրմինա Լեկոնտ դյու Նուին՝ ֆրանսիացի ռոմանտիկ գրող Գի դը Մոպասանի ընկերուհին, որը գրել է գրողի հետ սիրային-ընկերական հարաբերությունների մասին։

Հասկացության պատմությունԽմբագրել

Ռոմանտիկ ընկերության նախորդը մտերիմ զինվորական (բարեկամական) ընկերությունն էր, որի նկարագրությունները հանդիպում են դեռևս անտիկ և միջնադարյան աղբյուրներում։ Սակայն այդպիսի ընկերությունը խիստ դասային էր։ Քրիստոնեության ազդեցության տակ մտերիմ ընկերությունը փոխվել և ձեռք է բերել հոգևոր շփման գծեր[2]:

Վերածննդի դարաշրջանի հումանիստները «մաքրել են» մտերիմ ընկերությունը կրոնական բաղադրիչից և այն հռչակել որպես մարդու ամենաբնական և բարձր զգացում։ Այդ ժամանակ էլ սկսել են խոսել ընկերության մասին՝ որպես ինտիմ ընկերական կապ։ Որոշ հեղինակներ «նուրբ ընկերություն» բառակապակցությունն օգտագործել են որպես մեղմասություն նույնասեռական հարաբերությունների համար։ Սակայն մշակույթի որոշ պատմաբաններ հումանիստների ընկերության մասին պնդում են մեծ մասամբ որպես գրական կերպար, քան սեփական անհանգստություն[3]:

Իրականում ռոմանտիկ ըկներություն հասկացությունն ի հայտ է եկել 18-րդ դարի վերջին: Այդ ժամանակ ռոմանտիկները լուսավորիչների ռացիոնալ օբյեկտիվությանը հակադրել են անձի սուբյեկտիվությամբ ու ինտիմ շփման ջերմությամբ։ Ռոմանտիկները նաև նման ընկերությունն անվանում էին «պլատոնական սեր»[4]։

Ընկերության ռոմանտիկ կանոնն ընդգծում է այդ զգացողության գերզգայական-արտահայտիչ սկիզբը։ Ռոմանտիկների համար ընկերությունը սրբազան էլիտար զգացողություն է, որը հասանելի չէ անհաղորդներին[4]:

Ռոմանտիկները շեշտել են ընկերական զգացողության կենդանի բնույթը։ Ի տարբերություն քրիստոնեական միջնադարյան ընկերության՝ ռոմանտիկ ընկերությունը կյանքի անմիջական զգայական ապրումն է, որը առաջին հերթին բնորոշ է պատանեկությանը[5]:

Ռոմանտիկաները գիտակցաբար խառնում են սեր և ընկերություն հասկացությունները, և կարող են իրենց հարաբերությունն անվանել ոչ միայն ընկերություն, այլև ամուսնություն, ընդ որում՝ նրանք, լինելով տղամարդիկ, որպես կանոն ամուսնացած են կամ (և) ռոմանտիկ հարաբերություններ են պահպանում կանանց հետ: 20-րդ դարի վերջին ռոմանտիկ ընկերությունը սկսել են բնութագրել որպես հոմոէրոոտիզմի, անգիտակից կամ չիրականացված դրսևորումներ և որոշ դեպքերում դա այդպես էլ եղել է[6]։

Ռոմանտիկներն իրենց զգացմունքներին տվել են բազմակողմանի նշանակություն[5]։

ԱռանձնահատկություններԽմբագրել

Այն էմոցիոնալապես հագեցած, ինտիմ, նուրբ ընկերություն է, որը ներկված է մարդու նկատմամբ որպես անհատ թեթև սիրահարվածության երանգով, այլ ոչ թե որպես սեռական օբյեկտ: Այս զգացմունքին բնորոշ են խորը հարգանքն ընկերոջ հանդեպ, նրա որակներով, ընդունակություններով, տաղանդներով հիանալը։ Սրանք թեթև, չծանրաբեռնող, վստահելի, ոչ սեռական հարաբերություններ են: Ռոմանտիկ ընկերներն իրենց զույգ չեն համարում, չեն պարզում հարաբերությունները, լրջորեն չեն խանդում սեռական զուգընկերների, կանանց, ամուսինների, ընկերների և հարազատների հանդեպ, թեև կան առանձին դեպքեր, երբ ռոմանտիկ ընկերները կարող են լուրջ խանդել ընկերոջ շրջապատի մարդկանց:

Տարբերակումն այլ զգացումների վերաբերյալԽմբագրել

Ռոմանտիկ ընկերությունը հատուկ, անկրկնելի զգացում է: Այն չպետք է շփոթել դասական ընկերության, սիրո և համասեռական հակման հետ: Ռոմանտիկ ընկերությունը նաև ոչ մի կերպ ֆլիրտ չէ, որն իր ողջ խաղասիրությամբ և թվացյալ թեթևությամբ ներկված է սեռական ենթատեքստով և հաճախ պարզապես սկիզբ է սիրային արկածների կամ էլ լուրջ հարաբերությունների։ Ռոմանտիկ ընկերությունը ոչ մի կապ չունի նաև անպատասխան սիրո կամ անհաջող ամուսնության պատճառով «պահեստային խաղացողի» ենթագիտակցական ձևավորման հետ: Դա պլատոնական սեր չէ, որը ենթադրում է սիրո օբյեկտի իդեալականացում և որոշակի հուզական գրգռվածություն: Պլատոնական սերը հնարավոր է հեռավորության վրա և նույնիսկ քիչ ծանոթ մարդու նկատմամբ: Ընդհակառակը, ռոմանտիկ ընկերությունը ջերմ հարաբերություններ է մտերիմ իրական մարդու հետ, որի հետ հաճելի է ժամանակ անցկացնել և հետաքրքիր շփվել: Ռոմանտիկ ընկերությունն առաջանում է մարդուն ճանաչելու, նրա խելքով, բնավորության գծերով, հումորի զգացումով, պրոֆեսիոնալիզմով հիանալու ընթացքում։ Եվ ռոմանտիկ ընկերությունն ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի այնպիսի հասկացության հետ, ինչպիսին ընկերական սեքսն է։

Հարաբերակցություն սեռական գրավչության հետԽմբագրել

Ռոմանտիկ ընկերությունը շատ ջերմ, նուրբ, հանգիստ զգացողություն է: Այն կարող է ներկված լինել թեթև էրոտիզմով և մարդու հայեցողությունից գեղագիտական ​​հաճույքով, օրինակ՝ խոսելու, գլուխը շրջելու, հայացք գցելու, ուտելու, ծիծաղելու ձևը: Բայց այս հիանալը չի առաջացնում սեռական ցանկություն, ցանկություններ, կրքեր: Ֆիզիկական շփումները, որպես կանոն, սահմանափակվում են այտը համբուրելով, գրկախառնվելով, ուսին թփթփացնելով կամ այլ ընկերական շոյանքներով։ Այս ամենը բավարարում է ընկերոջ ոչ թե ֆիզիոլոգիական կարիքները, այլ հուզական կարիքները։

Առանձին տեսակներԽմբագրել

Ռոմանտիկ ընկերության առանձին տեսակներին վերջերս դասվում են բրոմանսը՝ որպես տղամարդկանց միջև սերտ ոչ սեռական հարաբերություններ: Ռոմանտիկ ընկերության այս տեսակներն առանձին կատեգորիաների են դասվում հասարակության մեջ՝ հոմոսոցիալական կապերի նկատմամբ ուշադրության համատեքստում: Բրոմանսին մոտ է նաև երդումնեղբայրություն հասկացությունը։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Кириленко, 2017
  2. Кон, 2005
  3. Кон, 2005, Гуманисты. Интимизация дружбы
  4. 4,0 4,1 Кон, 2005, Романтическая дружба и её противоречия
  5. 5,0 5,1 Кон, 2005, Культ юности
  6. Кон, 2005, Культ чувствительности

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել