Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
-
խմբ. 

Աստղագիտություն

Աստղագիտությունը գիտություն է, որը զբաղվում է Երկրի մթնոլորտից դուրս առկա բոլոր երևույթների դիտարկամբ և բացատրմամբ։ Բազմաթիվ լեզուներում գործածական է աստրոնոմիա եզրը. այն ծագում է հունարեն αστρονομία բառից, որը կազմված է άστρον (աստրոն՝ աստղ կամ համաստեղություն) en νόμος (նոմոս՝ Բնության օրենք), այսինքն՝ երկնային մարմինների օրինաչափությունների ուսումնասիրում։

խմբ. 

Ընտրված հոդված

Յուպիտեր (լատին․՝ Jupiter) կամ Լուսնթագ, Արեգակից հեռավորությամբ հինգերորդ և արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակը։ Յուպիտերի զանգվածը կազմում է Արեգակի զանգվածի ընդամենը մեկ հազարերորդը (0,1%), միևնույն ժամանակ այն երկուսուկես անգամ մեծ է արեգակնային համակարգի բոլոր մնացած մոլորակների ընդհանուր զանգվածից։ Յուպիտերի ծավալը 1321 անգամ մեծ է Երկրի ծավալից, սակայն, լինելով ավելի նոսր բաղադրության, այն ընդամենը 318 անգամ է ծանր զանգվածով։ Սատուրնի, Ուրանի և Նեպտունի հետ միասին դասվում է գազային հսկաների դասին։ Այս չորս մոլորակները երբեմն միասին նաև անվանվում են յուպիտերյաններ կամ արտաքին մոլորակներ։

Յուպիտերը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից, ինչը և արտացոլված է տարբեր մշակույթների դիցաբանության մեջ և կրոնական պատկերացումներում՝ Միջագետքի, Բաբելոնի, Հունաստանի և այլն։ Հռոմեացիները մոլորակն անվանել են Հռոմեական աստվածների բարձրագույնի՝ Յուպիտերի անունով։

Երկրից դիտելիս, Յուպիտերը կարող է հասնել −2,94 տեսանելի մեծության, հետևաբար այն Երկրի գիշերային երկնքում մեծությամբ երրորդ պայծառ մարմինն է՝ Լուսնից և Վեներայից հետո (Մարսը մոտավորապես կարող է հասնել Յուպիտերի մեծության միայն իր ուղեծրի որոշակի կետերում

Յուպիտերը հիմնականում կազմված է ջրածնից, իսկ հելիումը կազմում է նրա զանգվածի քառորդ մասը, միևնույն ժամանակ հելիումի մոլեկուլները մոլորակի մոլեկուլների ընդամենը 1/10-ն են։ Հնարավոր է նաև, որ այն ունի ժայռային միջուկ, կազմված ավելի ծանր տարրերից։ Մյուս հսկա մոլորակների նման, Յուպիտերը չունի կարծր մակերևույթ։ Արագ պտտվելու հետևանքով նրա ձևը ավելի մոտ է սեղմված գնդի (հասարակածի մասում ունի փոքր, բայց զգալի ուռուցիկություն)։ Արտաքին մթնոլորտը տեսանելիորեն բաժանված է մի քանի շերտերի՝ ըստ աշխարհագրաան լայնության, որոնց հատման շերտերում առաջանում են փոթորիկներ և գազային շարժեր։ Դրանց արդյունք է Մեծ կարմիր հետքը (հսկայական պտտահողմ, որը առաջին անգամ աստղադիտակով նկատվել է 17-րդ դարում)։ Իր տրամագծով այն 3 անգամ գերազանցում է Երկիր մոլորակը։ Յուպիտերի վրա տեղի են ունենում մի շարք մթնոլորտային երևույթներ, փոթորիկներ, կայծակներ և բևեռափայլեր, որոնք մի քանի անգամ ավելի մեծ են ու հզոր քան Երկրի վրա։

խմբ. 

Ընտրված անձ

Ջերարդ Պետեր Կոյպեր (7 դեկտեմբեր 1905 — 23 դեկտեմբեր 1973) — նիդերլանդական և ամերիկյան (1933 թվականից) աստղագետ: 1935-ից 1937 թվականները աշխատել է Հարվարդի աստղադիտարանում. Հայտնաբերել է Ուրանի արբանյակ — Միրանդան (1948), Նեպտունի արբանյակ — Ներեիդան (1949), ածխաթթու գազ Մարսի մթնոլորտում, Սատուրնի արբանյակ Տիտանի մթնոլորտը: Հայտնի է նույնպես Պլուտոնի տրամագծի գտնելու փորձերով, համեմատելով նրա աստղադիտակով ստացված պատկերը արհեստական դիսկերի հետ: Կազմել է Լուսնի մի քանի մանրակրկիտ լուսանկարների ատլասներ: Գտել է բազմաթիվ կրկնակի աստղեր և Սպիտակ թզուկներ:
Շարունակել ընթերցումը...

խմբ. 

Նոր հոդվածներ

խմբ. 

Ինչպե՞ս կարող եմ օգնել

Դուք կարող եք՝

խմբ. 

Ընտրված պատկեր

Մերկուրի մոլորակի անտեսանելի մասի լուսանկարը, կատարված ՆԱՍԱ-ի Մեսենջեր ԱՄԿ-ից
խմբ. 

Կատեգորիաներ

խմբ. 

Պորտալը զարգացնում են

  • Ahaik - 2011 թվականի նոյեմբերի 11-ից
  • Վահե - 2013 թվականի հունվարի 5-ից
  • 6AND5 - 2013 թվականի հունվարի 28-ից
  • vacio - 2013 թվականի փետրվարի 2-ից
  • EduardOwl - 2016 թվականի հունվարի 30-ից
  • Հակ - 2018 թվականի հունիսի 10-ից

Ավելացրու քեզ այստեղ և մասնակցիր...

խմբ. 

Նախագծեր

խմբ. 

Եղբայրական պորտալներ