Վիքիպեդիա:Վիքինախագիծ Աստերոիդներ

Նախագծի նպատակը խմբագրել

Տվյալ նախագծի նպատակն է` ստեղծել, լավացնել և ստանդարտացնել աստերոիդների մասին հոդվածները:

Նախագծի մասնակիցներ խմբագրել

 
«Աստերոիդներ»
Նախագծի մասնակից

Նախագծի կարգավիճակը խմբագրել

Այս պահին (1 փետրվար 2013թ.) ստեղծվել են 9999 աստերոիդների մասին հոդվածներ: Ստեղծված են 3332 ցանկեր, որոնք ներառում են 333273 աստերոիդների համար նրանց վերաբերող ընդհանուր տեղեկությունները: Բոլոր այդ պահին անվանված աստերոիդների անունները տառադարձված են:

Ստորև բերվում է զուտ աստերոիդների վերաբերյալ հոդվածների քանակների համեմատական ցանկ այլ վիքիների հետ`

hy en es fr it pl pt ru
Աստերոիդների հոդվածներ (01.02.2013) 9 999 17 745 565 1 743 15 965 13 795 32 660 1 213
Ընդհանուր հոդվածներ 107 419 4 155 936 966 064 1 346 316 1 003 139 947 238 768 982 960 583

Տառադարձման ստուգում խմբագրել

Նախագծի իրականացման սկզբում տառադարձման ընթացքում հնարավոր է, որ թուլ տրված լինեն սխալներ: Այս սխալները վերաբերվում են հնչյունաբանությանը:

Օրինակ`
(3175) Նետտո-ից վերանվանվել է (3175) Նետո
(5180) Օհնո-ից վերանվանվել է (5180) Օնո

Սա վերաբերվում է նաև աստղագետների և աստղղադիտարանների անուններին:

Նախագծի թիմը խնդրում է`
Եթե նկատել եք այսպիսի սխալներ, ապա հայտնեք դրանց մասին այստեղ ավելացնելով նոր վերնագիր, քանի-որ մեկ փոփոխությունը իր հետևից բերում է բազմաթիվ փոփոխություններ, հնարավոր է նաև հարյուրավոր էջերում: Այսպիսի փոփոխությունները պետք է պլանավորել և իրականացնել: Խնդրում ենք նաև հիմնավորել ձեր առաջարկությունը:

Անվանման հիմնավորում խմբագրել

Կայքում հավաքված են աստերոիդների անվանման հիմնավորումը այդ պահի անվանված աստերոիդների համար:

Ավելի նոր անվանումների համար կարելի է տեղեկություններ ստանալ` Փոքր մոլորակների կենտրոնի կայքից:

Լուսանկարների ավելացում խմբագրել

Հոդվածները ստեղծվել են առանց լուսանկարների: Հնարավոր է, որ Վիքիպահեստում կամ ՆԱՍԱ-ի կայքում գոյություն ունեն տվյալ աստերոիդի լուսանկարները:

Գտնելու դեպքում, կարելի է վերբեռնել (եթե լուսանկարը չկա այնտեղ) դրանք Վիքիպահեստ, և ներառել դրանք հոդվածում: Ցանկալի է ամենալավ որակի լուսանկարը տեղադրել Տեղեկաքարտում, այսպես`

 | պատկեր = Vesta full mosaic.jpg 

Ուղեծիրը
ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի կայքում գոյություն ունի գործիք (հղումում տրված է Վեստա աստերոիդի ուղեծրին հղումը), որը սիմուլացնում է աստերոիդի եռաչափ ուղեծիրը, այս պատկերը հնարավոր է վերափոխել լուսանկարի և վերբեռնելով Վիքիպահեստ տեղադրել հոդվածի տեքստի մեջ:

Կարևոր է Խնդրում ենք, ուշադրություն դարձնել լուսանկարի հետ կապված հեղինակային իրավունքի խնդիրներին:

ՆԱՍԱ-ի կայքից ներբեռնած լուսանկարների մեծամասնությունը ազատ են օգտագործման համար:

Նոր հոդվածների ստեղծում խմբագրել

Աստերոիդների մասին նոր հոդվածներ ստեղծելիս, խնդրում ենք ապահովել աստերոիդի մասին նվազագույն տեղեկությունները: Նվազագույն տեղեկություններով հոդվածի օրինակ է (9711) Ժելետավա հոդվածը:

Հոդվածների ստեղծման համար կարևորագույն տեղեկությունների աղբյուրներ`

Աստղագետներ և աստղադիտարաններ խմբագրել

Աստերոիդների ցանկերում կարող եք գտնել բազմաթիվ կարմիր հղումներ աստղագետների և աստղադիտարանների համար:

Դուք կարող եք ստեղծել նոր հոդվածներ, թարգմանելով այս տեղեկությունները այլ Վիքիպեդիաներից: