Բացել գլխավոր ցանկը
Մագելան կայանի կողմից կատարված լուսանկար
Բծավոր դաշտերը Լակշմիի շրջանում

Լակշմիի բարձրավանդակ, Վեներա մոլորակի Իշտարի երկրում գտնվող բարձրավանդակ է, 68°36′ հս․. լ. 339°18′ ավ. ե. / 68.6° հս․. լ. 339.3° ավ. ե. / 68.6; 339.3 կոորդինատներում։ Անվանվել է հնդկական Լակշմի աստվածուհու պատվին։

Բարձրավանդակի չափերն են՝ 37 × 80 կմ, այն մոտավորապես գտնվում է 3,5 կմ բարձրության վրա միջին մոլորակի մակերևույթից։ Այն շրջապատված է Վեներայի չորս գլխավոր լեռնաշղթաներով՝ արևելքում - Մաքսվելի լեռները, հյուսիսում - Ֆրեյայի լեռները, արևմուտքում - Ակնայի լեռները և հարավում - Դանույի լեռները։

Լակշմիի բարձրավանդակը ունի զգալիորեն դեֆորմացված ռելիեֆ, որի հարավային մասում գտնվող մի մասը ցույց է տրված լուսանկարի ներքևի մասում, և անվանվել է Կլոթոյի տեսերա[1]:

Լակշմիի դաշտերը կազմված են մուգ (ռադիո դիտարկումների ժամանակ), հոմոգեն, հարթ լավային հոսքերից[2]:

ԾանոթագրություններԽմբագրել