Պիլար Ռաոլա

իսպանացի քաղաքական գործիչ

Պիլար Ռաոլա ի Մարտինես (իսպ.՝ Pilar Rahola i Martínez, հոկտեմբերի 21, 1958(1958-10-21), Բարսելոնա, Իսպանիա և España, Անտարկտիկայի համաձայնագրի տարածք), իսպանացի և կատալոնացի լրագրող, գրող, նախկինում՝ ձախ քաղաքական գործիչ, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր` Կատալոնիայի հանրապետական ձախ կուսակցությունից։ Մի քանի գրքերի հեղինակ է, որոնք լույս են տեսել իսպաներեն և կատալոներեն, համագործակցել է իսպանական «Էլ Պիաս» (իսպ.՝ El País) թերթի հետ, սյունակներ է վարում իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերի հետ։

Պիլար Ռաոլա
կատ.՝ Pilar Rahola
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1958(1958-10-21) (65 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա կամ España, Անտարկտիկայի համաձայնագրի տարածք
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունԲարսելոնայի համալսարան
Մասնագիտությունլրագրող, քաղաքական գործիչ, գրող, յություբեր և TV debater
Զբաղեցրած պաշտոններcity councilor of Barcelona?, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր
ԿուսակցությունԿատալոնիայի հանրապետական ձախեր և Partit per la Independència?
ԱնդամությունAdvisory Council for the National Transition?
Կայքpilarrahola.com
 Pilar Rahola Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պիլարը ծնվել է մի ընտանիքում, որը բացահայտ համակրել է հանրապետական ու հակաֆաշիստական գաղափարները։ Նրա մի քանի ազգականներ եղել են քաղաքական գործիչներ։ Նրանցից մեկը` Պեդրո Մոլինաս Ռաոլան, եղել է Ֆրանցիսկո Կամբոյի ընկերը, սենատոր, Իսպանիայի երկրորդ հանրապետությունում ծովային նախարար, իսկ 1935 թվականին՝ առանց պորտֆելի նախարար։ Մեկ այլ ազգական` Ֆրեդերիկ Ռաոլան, եղել է Կատալոնիայի առաջին օմբուդսմենը[1]։ Պիլարի ազգականներից Կառլես Ռաոլան կատալոնացի ինտելեկտուալ էր, որ Իսպանիայի քաղաքացիական պատերազմում գեներալ Ֆրանկոյի հաղթանակից հետո դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել 1939 թվականի մարտի 15-ին։

Պիլարն ամուսնացած է, ունի երեք երեխաներ, որոնցից երկուսը` ծնված Բարսելոնայում և Սիբիրում, որդեգրված են։

Պիլարն ավարտել է Բարսելոնայի համալսարանը` իսպանական և կատալոնական բանասիրությունից ստանալով փիլիսոփայության դոկտորի աստիճան[2]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1993-2000 թվականներին Պիլարը Իսպանիայի` 5-րդ և 6-րդ գումարման խորհրդարանում եղել է «Կատալոնիայի հանրապետական ձախեր» (իսպ.՝ Esquerra Republicana de Catalunya, կրճատ` ERC) կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ[3]։ 1994-2000 թվականներին եղել է նաև Բարսելոնայի քաղաքապետի տեղակալ։ Որպես խորհրդարանի պատգամավոր մասնակցել է տարբեր հանձնաժողովների քննչական աշխատանքին, այդ թվում «Ռոլդանի հանձնաժողովում», որը քննում էր սոցիալիստների կառավարության (կառավարության ղեկավար` Ֆելիպե Գոնսալես) կոռուպցիոն ամենամեծ բացահայտումը։ Նա ներգրավված է եղել մի քանի կոմիտեների աշխատանքներում, այդ թվում` արտաքին գործերի[2][3]։

1996 թվականին Պիլարը դուրս է եկել ERC կուսակցությունից, որպեսզի Անխել Կոլոմի և Ժոան Լապորտայի հետ նոր կուսակցություն հիմնի` «Կուսակցություն անկախության համար»։ Այն բանից հետո, երբ նոր կուսակցությունը չի անցել խորհրդարան, Պիլարը թողել է քաղաքականությունը` վերադառնալով լրագրողական գործունեության ու գրքեր գրելուն[2]։

Լրագրող և գրող խմբագրել

Պիլարը համագործակցել է իսպանական «Էլ Պաիս» թերթի հետ, վարել շարքեր իսպանական «La Vanguardia», արգենտինական «La Nación» և ամերիկյան «Diario de América» թերթերում։ Ելույթներ է ունեցել հհեռուստատեսային և ռադիո ծրագրերում, հասարակական տարբեր միջոցառումներում, համաժողովներում, դասախոսություններով հանդես է եկել համալսարաններում[2][4][5]։

Որպես լրագրող լուսաբանել է միջազգային այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Եթովպիայի և Էրիթրեայի միջև պատերազմը, Բալկանյան թերակղզու, Պարսից ծոցի (Երուսաղեմ) պատերազմները, Բեռլինյան պատի փլուզումը, Ռուսաստանի Պետական դումայի` 1993 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները, Մերձբալթիկայի երկրների հանրապետությունների անկախացումը, Մերձավոր Արևելքի իրադարձությունները։

2007 թվականից մասնակցել է հեռուստատեսային «Els matins» ծրագրին, «Onda Cero» ռադիոյի «Julia en la onda» ծրագրին, քննարկել է կատալոնական ազգայնականության, կանանց իրավունքների, արաբա-իսրայելական հակամարտության և բազում այլ հարցեր։

Նա սատարել է Իսրայելի դիրքորոշումը այս կոնֆլիկտում, քննադատել է ժամանակակից իսլամի գաղափարախոսության և ձախ քաղաքական որոշ տեսակետներ, ինչպես նաև կոնֆլիկտին առնչվող որոշ քաղաքական գործիչների, այդ թվում` հենց Իսրայելում. դրանք տարբեր արձագանքներ են ունեցել ԶԼՄ-ներում[6][7][8][9][10][10][11][12][13][14][15][16]։

Մատենագրություն խմբագրել

Պարգևներ խմբագրել

  • 2004 : Պատվավոր դոկտոր Universidad de Artes y Ciencias de la Comunicación de Santiago de Chile համալսարանում (Սանտյագո) — մարդու իրավունքների համար պայքարում ներդրումների համար։
  • 2004 : Premio Javer Olam, Jewish Chilean Community — հակասեմականության դեմ պայքարում ավանդի համար։
  • 2005 : Cicla Price — հակասեմականության դեմ պայքարում ավանդի համար։
  • 2006 : Honour Member, Թել Ավիվի համալսարան
  • 2006 : Golden Menora Price, Բնեյ Բրիտ (Ֆրանսիա)
  • 2008 : Scopus Award laureate 2007, Երուսաղեմի հրեական համալսարան
  • 2008 : APEI Prize for her articles, տրվել է «Asociación Profesional Española de Informadores de Prensa, Radio y Televisión» կողմից։
  • 2008 : Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի (AIPAC) համաժողովի պատվավոր հյուր
  • 2009 : Senador Angel Pulido, «Federación de Comunidades Judías de España»
  • 2009 : Mass Media Award, American Jewish Committee — մարդու իրավունքների համար պայքարում ներդրումների համար։
  • 2010 Daniel Pearl Award, 2010, տրվել է Anti-Defamation League-ի կողմից, «ազնիվ ու հաշվետու լրագրողական էթիկային նվիրվածության և հասարակության առաջ ազնիվ ելույթների համար»։
  • 2011 Morris Abram Human Rights Award, տրվել է UN Watch for her defense of Human Rights-ի կողմից, Ժնև, 2011։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Frederic Rahola i d’Espona. Mandate: 1984—1992
  2. 2,0 2,1 2,2 2,3 сайт Пилар Рахолы — биография Արխիվացված 2010-07-23 Wayback Machine(անգլ.)
  3. 3,0 3,1 Rahola i Martínez, Pilar; Todas las legislaturas — законодательная деятельность(իսպ.)
  4. Recopilación de presentaciones en los medios argentinos. 21/08/2006 — Испанский журналист Пилар Рахола посетила Буэнос-Айрес Արխիվացված 2007-09-23 Wayback Machine(իսպ.)
  5. Ficha de autor de Pilar Rahola en Diario de América. Пилар Рахола — ОПУБЛИКОВАННЫЕ СТАТЬИ Արխիվացված 2007-09-29 Wayback Machine(իսպ.)
  6. Jews with six arms. Արխիվացված 2011-07-26 Wayback Machine This is my Conference in the Global forum for Combating Antisemitism. Jerusalem. 16/12/2009 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  7. Новый скандал со звездой фламенко: он подверг свою невесту «проверке носовым платком», 29 сентября 2005 NEWSru.com
  8. «Пропалестинская истерия левых Европы проистекает из юдофобии, 17.10.2002». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Cross-eyed Europe. The Protocols of the Sages of Information, Pilar Rahola, 25/11/2003». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  10. 10,0 10,1 «"Democracy's Canaries"Jews and Judeophobia inContemporary Europe, World Jewish Congress, 13/06/2005». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Не каждый левый — антиизраильтянин; борьба Израиля является борьбой всего мира, 15.03.2010». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
  12. Природа антисемитизма, Пилар РАОЛА(չաշխատող հղում)
  13. The anti-Israel hysteria, By Pilar Rahola, Published 09.01.09
  14. El «hiyab» y la libertad amenazada. Opinión — 12/10/2007 2:17 — Autor: Abdennur Prado — Fuente: Webislam(իսպ.)
  15. La Vanguardia, órgano oficial del Estado de Israel. Opinión — 24/01/2009 10:05 — Autor: Abdennur Prado — Fuente: Webislam(իսպ.)
  16. Пилар Rahola сионизма и исламофобии в чистом виде в испанском телешоу, 25 апреля حسن 2010(չաշխատող հղում)(իսպ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիլար Ռաոլա» հոդվածին։