Կա Ֆոսկարի համալսարան (իտալ.՝ Università Ca' Foscari Venezia), պետական համալսարան Իտալիայի Վենետիկ քաղաքում։ Հիմնադրման ժամանակ՝ 1868 թվականին այն գտնվել է Կա Ֆոսկարի պալատում, որը կառուցված է վենետիկյան գոթական ճարտարապետական ոճով և որի անունով էլ կոչվում է համալսարանը։

Կա Ֆոսկարի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1868
ՌեկտորTiziana Lippiello?
ԱնդամակցությունORCID[1][2], Ազատ մուտքով շտեմարանների կոնֆեդերացիա[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Eutopia Alliance?[5], Netval Research Universities Network?[6], European Alliance for Social Sciences and Humanities?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8]
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
Կայքunive.it(իտալ.)(անգլ.)
Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա)##
Կա Ֆոսկարի համալսարան (Իտալիա)
Կա Ֆոսկարի համալսարան, Իտալիա
 Università Ca' Foscari Վիքիպահեստում

Կա Ֆոսկարի պալատը տեղակայված է Մեծ Ջրանցքի (Գրանդ-կանալ, իտալ.՝ Canal Grande) լայն ոլորանի վրա, Դորսոդուրոյի շրջանում, որտեղ պատմական Ռեգատայի (իտալ.՝ Regata Storica Venezia) ընթացքում տեղադրում են լողացող փայտե կառուցվածք՝ հայտնի որպես «Machina»։

Ուսումնական հաստատությունը համալսարանի կարգավիճակ է ստացել 1968 թվականին։ Այժմ համալսարանն ունի 8 ֆակուլտետ, որոնցում սովորում է մոտ 19'000 ուսանող[9]։

Պատմություն խմբագրել

Համալսարանը թագավորական հրամանագրով հիմնադրվել է 1868 թվականի օգոստոսի 6-ին՝ «Առևտրի թագավորական բարձրագույն դպրոց» (իտալ.՝ Regia Scuola Superiore di Commercio) անվանումով։ Նմանատիպ դպրոց հիմնադրելու միտքն առաջացավ երեք անձանց մոտ, երբ Վենետիկը 1866 թվականին մտավ նոր ձևավորված Թագավորական Իտալիայի կազմի մեջ։ Նրանք էին հրեական ծագմամբ քաղաքական գործիչ Լուիջի Լուցատին, որը հետագայում դարձավ Իտալիայի վարչապետ, Թագավորական Իտալիայի սենատոր և Վենետիկի գավառապետ Էդոարդո Դեոդատին և սիցիլիացի քաղաքական տնտեսագետ Ֆերրարա Ֆրանչեսկոն, որը տնօրեն էր դպրոցի հիմնադրման առաջին 30 տարում[10]։

Կազմակերպություն խմբագրել

Համալսարանն ունի 8 ֆակուլտետ[11]

  • տնտեսագիտության
  • փիլիսոփայության և մշակութային ժառանգության
  • կառավարման
  • էկոլոգիայի, ինֆորմատիկայի և վիճակագրության
  • մոլեկուլյար գիտությունների և նանոհամակարգերի
  • լեզվաբանության և համեմատական մշակութաբանության
  • հումանիտար գիտության
  • Ասիական և Աֆրիկայի միջերկրածովյան երկրների ուսումնասիրության

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Mario Isnenghi e Stuart Woolf, L’Ottocento e il Novecento, Roma, Istituto della enciclopedia italiana, 2002.
  • Giuseppe Maria Pilo et alii (a cura di), Ca’ Foscari. Storia e restauro del palazzo dell’Università di Venezia, Venezia, Marsilio, 2009. ISBN 88-317-8857-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կա Ֆոսկարի համալսարան» հոդվածին։