Ֆրանչեսկո Սոլիմենա

իտալացի նկարիչ

Ֆրանչեսկո Սոլիմենա (իտալ.՝ Francesco Solimena, հոկտեմբերի 4, 1657(1657-10-04)[1][2][3][…], Սերինո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա - ապրիլի 3, 1747(1747-04-03)[4][5][6], Նեապոլ, Նեապոլի թագավորություն), իտալացի նկարիչ, բարոկկո ժամանակաշրջանի նշանավոր ներկայացուցիչ, նկարիչների և որմնանկարիչների իտալական դպրոցի անդամներից մեկը։

Ֆրանչեսկո Սոլիմենա
իտալ.՝ Francesco Solimena
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 4, 1657(1657-10-04)[1][2][3][…]
ԾննդավայրՍերինո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա
Մահացել էապրիլի 3, 1747(1747-04-03)[4][5][6] (89 տարեկան)
Մահվան վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն
ՔաղաքացիությունԻտալիա[7]
ԵրկերThe Glorification of Saint Dominic?, Assumption of the Virgin? և Q3974474?
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Ծնողներհայր՝ Angelo Solimena?
Francesco Solimena Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

 
Դիանա և Էնդիմիոն
 
Դիդոյի և Էնեասի արքայական որսը

Ֆրանչեսկո Սոլիմենան ծնվել է Կանալե դի Սերինոյում, Ավելինոյի մոտակայքում։ Վաղ կրթությունը ստացել է հորից՝ Անջելո Սոլիմենայից, որի հետ նա ստեղծել է Նոչերայի տաճարի «Դրախտ» և Սոլոֆրայի Սան Դոմենիկո եկեղեցու «Ս. Կիրիլ Ալեքսանդրացու տեսիլքը» որմնանկարները։ Նոչերայում Ֆրանչեսկոն անցկացրեց իր կյանքի մեծ մասը։ 1674 թվականին Սոլիմենան հաստատվում է Նեապոլում, որտեղ աշխատում է Ֆրանչեսկո դի Մարիայի, իսկ հետագայում՝ Ջակոմո դել Պոյի արվեստանոցներում[8]։ Ըստ երևույթին, նա եկեղեցական թեմաներով պատվերներ էր վերցնում հոգևորականներից, որոնցից մեկը՝ կարդինալ Վինչենցո Օրսինին (հետագայում՝ Բենեդիկտոս XIII պապը) վաղուց հովանավորում էր Ֆրանչեսկոյին և քաջալերում, որ նկարիչ դառնա[9]։ Մինչև 1680-ական թվականները նա արդեն որմնանկարի անկախ արվեստանոց ուներ, որը գերակշիռ դեր էր խաղում նեապոլյան գեղանկարչության մեջ 1690-ական թվականներից մինչև 18-րդ դարի չորրորդ տասնամյակը։ Նա ձևավորեց գեղանկարչության իր ուրույն ոճը, որը հիմնված էր հռոմեական Բարոկկո ոճի վարպետների արվեստի վրա, որոնցից էին Լուկա Ջիորդանոն, Ջիովանի Լանֆրանկոն և Մատիա Պրետին, որոնց տաք դարչնագույն ստվերային տեխնիկային Սոլիմենան վաղուց էր հետամուտ լինում։ Նեապոլում Սոլիմենան մեծ թվով որմնանկարներ ստեղծեց, խորաններ, հարսանյաց տոնակատարությունների և արքունի արարողությունների պատկերներ, դիցաբանական թեմաներ, (հատկապես՝ թատերական արտահայտչականության համար ընտրված) և դիմանկարներ։ Նրա աշխատանքներն առանձնանում էին մի քանի բնորոշ մանրամասնություններով՝ աստիճանների, կամարների, ճաղաշարքերի, սյուների գործածության մեջ ուշադրությունը կենտրոնացված է մարդկանց և նրանց հագուստների վրա, որոնք հաճախ պատկերված են լճափերին և ողողված լույսի ճառագայթներով։ Արվեստաբանները նրա ստեղծագործություններում հաճույքով գտնում են համադրություններ և հարմարեցումներ։ Նրա բազմաթիվ նկարներ լի են միջոցների խառը բազմազանությամբ՝ թանաք, կավիճ և ջրաներկ։ Այսպիսի «խառը բազմազանության» բնորոշ օրինակ է «Կանոնակարգի տրամաբանություն» (անգլ.՝ Allegory of Rule,1690թ.) կտավը՝ Ստրոգանովի հավաքածուից, որն այժմ պահվում է Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժում։ Կտավը Սոլիմենա նկարչի տաղանդի բացահայտումն է՝ գունային նրբերանգների ճկուն համադրությամբ և նրբությամբ։ Սոլիմենան հույս ուներ, որ որդին՝ Օրացիոն իրավագիտությունը կընտրի որպես մասնագիտություն, սակայն որդին գնաց հոր ուղիով և դարձավ նկարիչ։

ԿարիերաԽմբագրել

Սոլիմենայի ընդարձակ, հարմարավետ կահավորված և լուսավոր արվեստանոցը մի ուրույն ակադեմիա էր դարձել Նեապոլի մշակութային կյանքում։ Նրա բազմաթիվ աշակերտներից էին Ֆրանչեսկո դե Մուրան (1696–1784), Ջուզեպե Բոնիտոն (1707–1789), Պիետրո Կապելին, Դոմենիկո Մոնդոն, Օնոֆրիո Ավելինոն, Սկիպիոնե Կապելան, Ջիովանի դելլա Կամերան[10], Ֆրանչեսկո Կամպորան[11], Լեոնարդո Օլիվիերոն[12], Սալվատորե Օլիվիերին[13], Սալվատորե Պասեն[14], Ռոմուալդո Պոլվերինոն[15], Պաոլո Գամբան, էվանջելիստա Շիանոն, Գասպարե Տրավերսին, Էուջենիո Վեգլիանտեն և ամենանշանավորները՝ Կորադո Ջակվինտոն և Սեբաստիանո Կոնկան։ Շոտլանդացի նկարիչ, դիմանկարի վարպետ Ալան Ռամսեյը նույնպես աշակերտել է Սոլիմենային՝ նրա արվեստանոցում անցկացնելով երեք տարի[16]։ Կյանքի տարիներին Սոլիմենան հռչակ է ձեռք բերում, արժանանում բարոնի տիտղոսի և ապրում շքեղ կյանքով։ Ֆրանչեսկո Սոլիմենան մահացել է Բարայում, Նեապոլի մոտակայքում, 1747 թվականին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists
  2. 2,0 2,1 Solimena Francesco — 1792.
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Շվեդիայի ազգային թանգարան — 1792.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=1831
  8. Biographical catalogue of the principal Italian painters, by a lady [M. Farquhar] ed. R.O. Wornum, by Maria Farquhar; Published 1855; Original from Oxford University; Googlebooks Digitized Jun 27, 2006
  9. Cardinal Vincenzo Orsini (later Pope Benedict XIII)
  10. Boni Filippo de' (1852)։ Biografia degli artisti ovvero dizionario della vita e delle opere dei pittori, degli scultori, degli intagliatori, dei tipografi e dei musici di ogni nazione che fiorirono da'tempi più remoti sino á nostri giorni. Seconda Edizione.։ Venice; Googlebooks: Presso Andrea Santini e Figlio։ էջ 171 
  11. Boni, page 177
  12. Memorie storiche degli scrittori nati nel regno di Napoli, by Camillo Minieri-Riccio, page 243.
  13. Minieri-Riccio, page 243.
  14. Minieri-Riccio, page 248.
  15. Minieri-Riccio, page 279.
  16. «Francesco Solimena, Charles Beddington Ltd»։ Արխիվացված է օրիգինալից January 8, 2014-ին 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Francesco Solimena on-line
  • J. Paul Getty Museum: Francesco Solimena
  • Scuola Media F. Solimena, Canale di Serino.
  • Farquhar Maria (1855)։ Ralph Nicholson Wornum, ed.։ Biographical catalogue of the principal Italian painters, by a lady։ Woodfall & Kinder, Angel Court, Skinner Street, London 
  • Wittkower Rudolf (1980)։ Art and Architecture in Italy, 1600-1750։ Pelican History of Art (Penguin Books Ltd)։ էջեր 462–465