Պերինատալ կաթված՝ հիվանդություն է, երբ նորածինը կաթված է ստանում հեստացիոն շրջանի 140-րդ օրվանից մինչև հետծննդյան 28-րդ օրը ընկած ժամանակահատվածում[1], հանդիպում է 2300 կենդանի ծնվածից 1-ի մոտ[2]։ Այս հիվանդությունը հետագայում բաժանվում է երեք ենթախմբի՝ նորածնային զարկերակային իշեմիկ կաթված, նորածնային ուղեղային երակածոցի իշեմիկ կաթված և իդիոպաթիկ պերինատալ (հղիության 20-րդ շաբաթականից մինչև հետծննդյան 28-րդ օրը ընկած ժամանակահատվածը) կաթված[3]։ Ռիսկի մի քանի գործոններ նպաստում են պերինատալ կաթվածի առաջացմանը՝ ներառյալ ծննդաբերական վնասվածքները, պլացենտայի շերտազատումը, ինֆեկցիաները և մոր առողջությունը[4]։ Պերինատալ կաթվածը հաճախ ուշ է հայտնաբերուվում և ախտորոշվում, որը պրենատալ կամ նորածնային շրջանում նշանների և ախտանիշների անբավարարությամբ է պայմանավորված[5]։ Պերինատալ կաթվածի ընդհանուր նշաններն են՝ ցնցումները, կորդինացիայի խանգարումը և մեծացմանը զուգընթաց խոսքի զարգացման հետաձգումը, սակային երեխայի կյանքի վաղ փուլերում կարող են ախտանիշներ չլինել[6]։ Ախտորոշիչ թեստերը, ինչպիսիք են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, էլեկտրոէնցեֆալոգրաֆիան և արյան հետազոտությունները, կատարվում են, երբ հիվանդների մոտ զարգանում են պերինատալ կաթվածի նշաններ[7]։ Այս հիվանդության կանխատեսումը կապված է ախտանիշների ծանրության և զարգացման հետ[4]։ Կախված հիվանդի վիճակից այս հիվանդությունը կարող է բուժվել հակամակարդիչ և հակացնցումային դեղամիջոցներով, վիրաբուժական միջամտություններով և բուժական հիպոթերմիայով[8]։

Պերինատալ կաթվածի տեսակներ խմբագրել

Նորածնային զարկերակային իշեմիկ կաթված խմբագրել

 
Իշեմիկ կաթված

Նորածինների զարկերակային իշեմիկ կաթվածը առաջանում է, երբ ուղեղի արյան անոթները մասնակի կամ ամբողջությամբ խցանվում են։ Այն սովորաբար միջին ուղեղային զարկերակի անոթավորման շրջանն է ախտահարում[9]։ Պերինատալ կաթվածի այս ենթախումբը հանդիպում է 100,000 կենդանի ծնվածից 5-ից 43 երեխայի մոտ[10]։ Վերջերս միջազգային ընկերությունների հետազոտությունը ցույց է տվել, որ նորածնային զարկերակային իշեմիկ կաթվածը պատճառ է դարձել հիվանդների 65%-ի մահվան[11]։ Ռիսկի գործոններից է մայրական տենդը[12], հղիության շաքարախտը և վիժման դեպքերը, վերջիներս բարձրացնում են նորածնային զարկերակային իշեմիկ կաթվածի առաջացման հավանականությունը[13]։ Այնուամենայնիվ, նորածինների զարկերակային իշեմիկ կաթվածի վերջնական պատճառաբանությունը մինչ օրս մնում է անորոշ[1]։

Նորածնային ուղեղային երակածոցի իշեմիկ կաթված խմբագրել

Նորածնային ուղեղային երակածոցի իշեմիկ կաթվածը ուղեղի երակային համակարգի թրոմբոզով զարգացող հիվանդություն է[14]։ Այս շրջանի թրոմբոզը բերում է երակային համակարգից արյան արտահոսքի խանգարմանը՝ առաջացնելով կենտրոնական երակային ճնշման բարձրացում[15]։ Սա կհանգեցնի ներգանգային հիպերտոնիայի, ուղեղի իշեմիայի կամ տարածուն արյունազեղման, որը կարող է հանգեցնել նյարդաբանական խանգարումների[16] կամ մահվան[14]։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարեկան 100․000 նորածնից 2․6-ից 2․69 է[17]։ Այնուամենայնիվ, մահացությունը նորածնային ուղեղային երակածոցի իշեմիկ կաթվածից բավականին հազվադեպ է[18]։

Իդիոպաթիկ պերինատալ կաթված խմբագրել

Իդիոպաթիկ պերինատալ կաթվածը ախտորոշվում է միայն նորածնային շրջանից հետո և ծնվելուց հետո 28 օրվա ընթացքում նյարդաբանական հետազոտությունները նշանակություն չունեն[19]։ Նորածինների մեծամասնության մոտ, որոնց մոտ ավելի ուշ է ախտորոշվել իդիոպաթիկ պերինատալ կաթվածը, նորածնային շրջանում (ծնվելուց հետո 28 օր) չեն ունեցել ախտանիշներ[20]։ Կաթվածի առաջացման ժամանակը տատանվում է հղիության 140-րդ օրվանից մինչ հետծննդյան 28-րդ օրը[1]։ Այս նորածինները սովորաբար տառապում են զարկերակային կաթվածից կամ սպիտակ նյութի երակային ինֆարկտներից, որոնք փոփոխական են կախված առաջացման մեխանիզմից, ռիսկի գործոններից և արդյունքից[21][22]։

Պատճառներ խմբագրել

Պերինատալ կաթվածը նորածինների մոտ փոխկապակցված է տարբեր ռիսկի գործոնների հետ, ներառյալ ծննդաբերական վնասվածքները, պլացենտայի շերտազատումը, վարակները և մոր առողջությունը[4]։

Ծննդաբերական վնասվածքը՝ պտղի գլխի և պարանոցի մեխանիկական վնասվածքը կարող են կաթվածի պատճառ դառնալ՝ վնասելով զարկերակները։ Որոշ երեխաներ կարող են ունենալ զարկերակներ, որոնք վնասվել են տրավմայի կամ բորբոքման հետևանքով, դարձնելով լորձաթաղանթի ներքին շերտը կոպիտ կամ ատամնավոր, որտեղ կարող են խրվել արյան թրոմբները։ Այս թրոմբները կարող են այնքան կուտակվել, որ ի վերջո զարկերակը կխցանվի, և արյունը չի հոսի[23]։ Բացի անոթային վնասումից, արգանդի ավելորդ ակտիվությունից պտղի գլխի վնասվածքը, մանիպուլյացիաները, ճնշումները և վակուումի կիրառումը՝ ուղղակի խցանման կամ անոթային սպազմի միջոցով կարող է առաջացնել պերինատալ իշեմիկ կաթված[24]։

Հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիան (ՀԻԷ)[25] որը կարող է լինել որպես պերինատալ ասֆիքսիայի արդյունք, որն առաջանում է արգանդում թթվածնի պակասից։ ՀԻԷ-ն առաջանում է պլացենտայի շերտազատումից, պորտալարի հետ կապված խնդիրներից, արգանդի պատռվածքից կամ բժշկական անձնակազմի կողմից սրտի ոչ նորմալ հաճախականությունը հայտնաբերելու ձախողումից[26]։

Պլացենտայի հետ կապված խնդիրներ, որոնք կապված են պերինատալ կաթվածի հետ, տատանվում են անատոմիականից (տեղակայման վայր կամ մակարդակը), օրինակ՝ առաջադիր պլացենտա և արգանդ-ընկերքային փոխազդեցություն, օրինակ՝ պտղի էրիթրոբլաստոզ[27]։

Ինֆեկցիաները, ինչպիսիք են խորիոնամնիոնիտը, առաջացնում են վարակ մոր արյան մեջ, որը սովորաբար հանգեցնում է վաղաժամ ծննդաբերության և նորածնի ուղեղի վնասվածքի, մենինգիտի կամ մահվան[28][29]։ Այլ ինֆեկցիաները ներառում են նորածինների սեպսիսը, որտեղ իմունային համակարգը արձագանքում է՝ ազդելով նրանց օրգանների և հյուսվածքների վրա՝ հանգեցնելով մենինգիտի, ցնցումների և ուղեղային կաթվածի[30]։

Մոր առողջությունը ևս կապված է պերինատալ կաթվածը հետ, օրինակ արյան մակարդման խանգարումները, սրտի բնածին արատները և հղիության ընթացքում կոկաինի ազդեցությունը[31]։ Արյան մակարդման խանգարումները, ինչպիսիք են հեմոֆիլիան A-ն և B-ն, առաջանում են մակարդման գործոնի ցածր քանակից, ինչը հանգեցնում է առատ արյունահոսության զարգացման։ Սրտի բնածին արատի դեպքում պերինատալ կաթվածը առաջանում է ուղեղի արյան անոթների խցանման և արյան հոսքի խանգարման հետևանքով[3][32]։

Այնուամենայնիվ, տարբեր նորածիններ դեռևս ունենում են պերինատալ կաթված նորմալ հղիությունից հետո, և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբեմն կա ուղղակի պատճառի բացակայություն, և շատերը իդիոպաթիկ են[31]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Նյարդային ակտիվությունը ցնցման ժամանակ

Շատ նորածիններ մեծանում են առանց ախտանիշիների։ Ախտանիշներից են խոսքի զարգացման դանդաղումը, հավասարակշռության հետ կապված դժվարությունները և ասիմետրիկ թուլությունը[4]։ Ասիմետրիկ թուլության դեպքում նորածինները գերադասում են օգտագործել միայն մի ձեռքը, վերջինս կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքների արդյունքն է[33]։ Նորածինները, ովքեր ունեն կաթվածի նշաններ արգանդում կամ ծնվելուց անմիջապես հետո, սովորաբար ունենում են ցնցումներ[3]։ Երբ նորածինը ունենում է ցնցում, նրա մոտ կարող է դիտվել դեմքի, ոտքերի կամ ձեռքերի կծկումներ, շնչառության կարճատև կանգի հետ մեկտեղ[4]։ Ցնցումները հիմնականում պայմանավորված են հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայով (ՀԻԷ) կամ պերինատալ ասֆիքսիայով[34]։

Ախտորոշում խմբագրել

Բժիշկները կարող են օգտագործել ախտորոշիչ թեստեր՝ պարզելու համար, թե արդյոք երեխան ունի կաթված։ Կաթվածի կլինիկական նշանների առկայության դեպքում առաջին հերթին կատարում են գործիքային հետազոտություններ։ Հետագա ախտորոշիչ հետազոտություններն են՝ ԷԷԳ, սոնոգրաֆիա, արյան հետազոտություններ և կախված նորածնի ախտանիշներից կարող են իրականացվել նաև գենետիկական թեստեր[7]։

 
Մագնիսառեզոնանսային շերտագրություն ուղեղի կաթվածից հետո

Ճառագայթային ախտորոշիչ մեթոդներ

Պերինատալ կաթվածը կարող է ախտորոշվել ճառագայթային ախտորոշիչ մեթոդներով, որոնք ներկայացնում են ուղեղի պատկերը։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը արդյունավետ է պերինատալ կաթվածի վաղ ախտորոշման համար[18]։ Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) նույնպես այս հիվանդության ախտորոշման համար արդյունավետ մեթոդ է[35]։ Այսպիսի հետազոտական մեթոդները կարող են ցույց տալ արյունզեղումները և հայտնաբերել իշեմիկ կաթվածի կամ ուղեղի հյուսվածքների արյունազեղումների հետևանքով առաջացած ախտահարումները[36]։ Մագնիսառեզոնանսային շերտագրությունը կլինիկորեն ավելի նախընտրելի քան համակարգչային տոմոգրաֆիան, քանի որ այն նաև ընդգծում է ուղեղում արյան հոսքը[35]։ Բացի այդ, պերինատալ կաթվածը համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա դժվար է դասակարգել, քանի որ նորածինների ուղեղում ջրի պարունակությունն ավելի բարձր է[7][36]։ Այնուամենայնիվ, որոշակի իրավիճակներում, ինչպիսիք են անկայուն շնչառական կամ սրտի ծանր խանգարումներով նորածինները որոնց անհնար է վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել, կատարում են նեյրոսոնոգրաֆիա, որը օգտագործվում է որպես մագնիսառեզոնանսային շերտագրության այլընտրանք[7]։ Նեյրոսոնոգրաֆիան կարող է բացահայտել ներգանգային արյունազեղումը, ներփորոքային արյունազեղումը, ուղեղի մեծ սինուսային երակի թրոմբոզը և պատկերել ուղեղում արյան հոսքը[7]։

Էլեկտրոէնցեֆալոգրաֆիա խմբագրել

Պերինատալ կաթվածի հետ կապված ցնցումները սովորաբար օջախային են և ներառում են ձեռքի կամ ոտքի ռիթմիկ կծկումներ[7]։ ԷԷԳ-ի արդյունքները ցույց են տալիս դանդաղ, մեկուսացված սրածայր-ալիքներ, որը հաղորդվում է մահացած հյուսվածքից և որի պատճառն է արյան մատակարարման նվազումը[37]։

Էխոսրտագրություն խմբագրել

Սրտի ռիթմի խանգարումները կարելի է հայտնաբերել էխոսրտագրության միջոցով, որը ստեղծում է սրտի մանրամասն պատկեր՝ օգտագործելով ձայնային ալիքները։ Այս մեթոդը հայտնաբերում է թրոմբի աղբյուրը սրտում, որը անցել է դեպի ուղեղ և հանգեցրել է կաթվածի[36]։

Արյան հետազոտություն խմբագրել

Արյան հետազոտությունները ուսումնասիրում են տարբեր գործոններ, որոնք հանգեցնում են պերինատալ կաթվածի, ինչպիսիք են ինֆեկցիայի նշանները, մակարդման գործոնները և կոագուլյացիոն խանգարումները։ Դրանք ներառում են թեստեր, որոնք հայտնաբերում են արյան մակարդման խանգարումները, ինչպիսիք են թրոմբոֆիլիան և բորբոքային հիվանդությունները[36]։

Գենետիկական թեստեր խմբագրել

Գենետիկական թեստերը կատարվում են արյան մակարդման հետ կապված ժառանգական խանգարումների հայտնաբերման նպատակով։ Գենետիկական թեստերը խորհուրդ է տրվում այն հիվանդներին, ովքեր ունեն թրոմբոֆիլիայի հետ կապված ընտանեկան պատմություն[38]։

Կանխատեսում խմբագրել

Պերինատալ կաթվածի ծանրությունը որոշում է դրա կանխատեսումը։ Պերինատալ կաթված ապրած նորածինների 61%-ի մոտ ախտորոշվում է մանկական ուղեղային կաթված[4]։ Մինչդեռ, կաթվածի մեծ ծանրությամբ և այնպիսի կառուցվածքային բաժինների ներգրավվածությամբ նորածինները, ինչպիսիք են առաջկենտրոնական գալարը և Վերնիկեի կենտրոնը, ունեն կրիտիկական կանխատեսում[39]։ Նորածինների մոտ, ովքեր վերապրել են պերինատալ կաթվածը, կարող են ունենալ հաշմանդամություն, զգայական դիսֆունկցիաները, տեսողական կամ լսողական խանգարումներ[39]։ Քանի որ կանխատեսումը փոխկապակցված է ախտանիշների առաջընթացի հետ, բուժումը թույլ է տալիս նորածիններին արագ վերականգնվել և նվազեցնում է նրանց հաշմանդամության հավանականությունը։

Բուժում խմբագրել

Կլինիկական պրակտիկայում առկա են միայն սահմանափակ բուժման մեթոդներ պերինատալ կաթվածի համար[40]։ Դեղորայքները սովորաբար նշանակվում են հիվանդության հետևանքով առաջացած որոշ բարդությունները մեղմելու համար, մինչդեռ պերինատալ փուլում հեմոռագիկ կաթվածի բուժման համար կպահանջվի վիրահատություն և բուժական հիպոթերմիա։

Դեղորայք խմբագրել

Հակակոագուլյանտները դեղամիջոցներ են, որոնք խանգարում են արյան մեջ առկա մի քանի մակարդման գործոնների սինթեզին և գործառույթին[41]։ Այս դեղամիջոցները սովորաբար օգտագործվում են ուղեղում արյան մակարդման հավանականությունը նվազեցնելու համար, այն նորածինների մետ ովքեր անամնեզում ունեն պերինատալ կաթված[42]։ Այս դեղերը նշանակվում են նաև պերինատալ կաթվածի ռիսկի գործոններ ունեցողներին, ինչպիսիք են ուղեղի բազմաթիվ էմբոլիաները կամ ծանր թրոմբոֆիլիան[43]։ Օգտագործված հակակոագուլյանտների օրինակներ են հեպարինը և ասպիրինը[7]։ Հակակոագուլանտների ընդհանուր կողմնակի ազդեցություններից են թրոմբոպենիան, ստամոքս-աղիքային արյունահոսությունը կամ ստամոքսի խոցը[44][45]։

Հակացնցումային դեղամիջոցները, որոնք նեյրոնների միջև սինապսներում նվազեցնում են նեյրոտրանսմիտրերի մակարդակը[46]։ Նրանք նաև ազդում են նեյրոններում իոնների կոնցենտրացիայի վրա՝ փոխելով նեյրոնային բջջի թաղանթում (Na+, K+, Ca2+, Cl-) իոնային անցուղիների ակտիվությունը[46]։ Այս փոփոխությունները փոխում են էլեկտրական իմպուլսների հաղորդունակությունը՝ արգելակելով կամ նվազեցնելով նեյրոնների դրդումը[47]։ Պերինատալ կաթվածի պատճառով առաջացած էպիլեպսիայի վերահսկման համար սովորաբար օգտագործվում են հակացնցումային դեղամիջոցներ, ինչպիսիք են բենզոդիազեպինները, ֆենիտոինը և կարբամազեպինը։ Այս դեղերի կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավեր, գլխապտույտ և տեսողական խնդիրներ[48][49]։

 
Դեկոմպրեսիոն կրանիոէկտոմիաիա

Վիրաբուժություն խմբագրել

Դեկոմպրեսիոն կրանիոէկտոմիան մի պրոցեդուրա է, որը սովորաբար օգտագործվում է ներգանգային ճնշումը նվազեցնելու համար՝ պերինատալ փուլում հեռացնելով իշեմիկ կաթվածի հետևանքով կուտակված արյունը[50]։ Վիրաբույժները նախ կտրվածք են կատարում են ախտահարված հատվածի մակարդակին, բացազատելով մաշկը և հյուսվածքները, մերկացնում գանգը[51], այնուհետև գանգի վրա բացում փոքրիկ անցք, որը թույլ կտա նրանց դադարեցնել արյունահոսությունը։

Քունքային լոբէկտոմիան պրոցեդուրա է, որի ժամանակ հեռացնում են առաջաքունքային բլթի մասերը, պերինատալ կաթվածի հետևանքով առաջացած ցնցումների բուժման համար[52]։ Հիվանդները, ում կատարվել է այս վիրահատությունը՝ ցնցումները վերանում են, իսկ ոմանց մոտ այն դառնում է վերահսկելի[53]։

Բուժական հիպոթերմիա խմբագրել

Բուժական հիպոթերմիան մի պրոցեդուրա է, որը սառեցնելով նվազեցնում է նյութափոխանակությունը բերելով ուղեղի ինքնավերականգնման։ Այս մեթոդը նաև կհանգեցնի ուղեղի արյունատար անոթների կծկման՝ նվազեցնելով գերզգայունությունը, որը կարող էր խորացնել ուղեղի վնասումը։ Նման պրոցեդուրան ապացուցված է, որ ծնվելուց 6 ժամ հետո իրականացնելու դեպքում նվազեցնում են հաշմանդամության և մահացության հավանականությունը 25%-ով[54]։ Սա կարող է խնդրահարույց լինել այն նորածինների համար, որոնք չունեն ախտանիշներ բայց կա կաթված։ Կա պերինատալ կաթվածի բուժման նոր ուղղությունը՝ համատեղելով թերապևտիկ հիպոթերմիան և աճի գործոնի պրեպարատների օգտագործումը, որը բարելավում է կաթվածից հետո նորածինների վիճակը[55]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Raju, Tonse N. K.; Nelson, Karin B.; Ferriero, Donna; Lynch, John Kylan (2007 թ․ սեպտեմբերի 1). «Ischemic Perinatal Stroke: Summary of a Workshop Sponsored by the National Institute of Child Health and Human Development and the National Institute of Neurological Disorders and Stroke». Pediatrics. 120 (3): 609–616. doi:10.1542/peds.2007-0336. PMID 17766535. S2CID 27962003.
  2. Schulzke, Sven; Weber, Peter; Luetschg, Juerg; Fahnenstich, Hubert (2005 թ․ հունվարի 1). «Incidence and diagnosis of unilateral arterial cerebral infarction in newborn infants» (PDF). Journal of Perinatal Medicine. 33 (2): 170–5. doi:10.1515/JPM.2005.032. PMID 15843270. S2CID 22408967.
  3. 3,0 3,1 3,2 Fernández-López, David; Natarajan, Niranjana; Ashwal, Stephen; Vexler, Zinaida S (June 2014). «Mechanisms of Perinatal Arterial Ischemic Stroke». Journal of Cerebral Blood Flow & Metabolism. 34 (6): 921–932. doi:10.1038/jcbfm.2014.41. PMC 4050239. PMID 24667913.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Poinsett, Pierrette Mimi (2020 թ․ հուլիսի 19). «Perinatal Stroke and Cerebral Palsy». Cerebral Palsy Guidance.
  5. Giraud, Antoine; Guiraut, Clémence; Chevin, Mathilde; Chabrier, Stéphane; Sébire, Guillaume (2017 թ․ նոյեմբերի 16). «Role of Perinatal Inflammation in Neonatal Arterial Ischemic Stroke». Frontiers in Neurology. 8: 612. doi:10.3389/fneur.2017.00612. PMC 5696351. PMID 29201015.
  6. Ådén, Ulrika (June 2009). «Neonatal Stroke Is Not a Harmless Condition». Stroke. 40 (6): 1948–1949. doi:10.1161/STROKEAHA.109.550152. PMID 19423850.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Armstrong-Wells, Jennifer; Ferriero, Donna M. (October 2014). «Diagnosis and acute management of perinatal arterial ischemic stroke». Neurology: Clinical Practice. 4 (5): 378–385. doi:10.1212/CPJ.0000000000000077. PMC 4196460. PMID 25317375.
  8. Basu, Anna P (June 2014). «Early intervention after perinatal stroke: opportunities and challenges». Developmental Medicine & Child Neurology. 56 (6): 516–521. doi:10.1111/dmcn.12407. PMC 4020312. PMID 24528276.
  9. Govaert, P; Ramenghi, L; Taal, R; de Vries, L; deVeber, G (October 2009). «Diagnosis of perinatal stroke I: definitions, differential diagnosis and registration». Acta Paediatrica. 98 (10): 1556–1567. doi:10.1111/j.1651-2227.2009.01461.x. PMID 19663912.
  10. Grunt, S.; Mazenauer, L.; Buerki, S. E.; Boltshauser, E.; Mori, A. C.; Datta, A. N.; Fluss, J.; Mercati, D.; Keller, E.; Maier, O.; Poloni, C.; Ramelli, G.-P.; Schmitt-Mechelke, T.; Steinlin, M. (2015 թ․ մայիսի 1). «Incidence and Outcomes of Symptomatic Neonatal Arterial Ischemic Stroke». Pediatrics. 135 (5): e1220–e1228. doi:10.1542/peds.2014-1520. PMID 25896840. S2CID 2835262.
  11. Beslow, Lauren A.; Dowling, Michael M.; Hassanein, Sahar M.A.; Lynch, John K.; Zafeiriou, Dimitrios; Sun, Lisa R.; Kopyta, Ilona; Titomanlio, Luigi; Kolk, Anneli; Chan, Anthony; Biller, Jose; Grabowski, Eric F.; Abdalla, Abdalla A.; Mackay, Mark T.; deVeber, Gabrielle (May 2018). «Mortality After Pediatric Arterial Ischemic Stroke». Pediatrics. 141 (5): e20174146. doi:10.1542/peds.2017-4146. PMID 29695585. S2CID 19089455.
  12. Petrova, Anna; Demissie, Kitaw; Rhoads, George G.; Smulian, John C.; Marcella, Stephen; Ananth, Cande V. (July 2001). «Association of Maternal Fever During Labor With Neonatal and Infant Morbidity and Mortality». Obstetrics & Gynecology. 98 (1): 20–27. doi:10.1097/00006250-200107000-00005.
  13. Kirton, A.; Armstrong-Wells, J.; Chang, T.; deVeber, G.; Rivkin, M. J.; Hernandez, M.; Carpenter, J.; Yager, J. Y.; Lynch, J. K.; Ferriero, D. M.; International Pediatric Stroke Study, Investigators. (2011 թ․ դեկտեմբերի 1). «Symptomatic Neonatal Arterial Ischemic Stroke: The International Pediatric Stroke Study». Pediatrics. 128 (6): e1402–e1410. doi:10.1542/peds.2011-1148. PMID 22123886. S2CID 18452239.
  14. 14,0 14,1 Ichord, Rebecca (2017 թ․ հուլիսի 27). «Cerebral Sinovenous Thrombosis». Frontiers in Pediatrics. 5: 163. doi:10.3389/fped.2017.00163. PMC 5529336. PMID 28798906.
  15. Mallick, A A; Sharples, P M; Calvert, S E; Jones, R W A; Leary, M; Lux, A L; O'Callaghan, F J; Osborne, J P; Patel, J S; Prendiville, A T; Renowden, S; Jardine, P E (2009 թ․ հոկտեմբերի 1). «Cerebral venous sinus thrombosis: a case series including thrombolysis». Archives of Disease in Childhood. 94 (10): 790–794. doi:10.1136/adc.2008.154708. PMID 19556220. S2CID 33000869.
  16. «Neurologic deficit: MedlinePlus Medical Encyclopedia».
  17. Berfelo, Florieke J.; Kersbergen, Karina J.; van Ommen, C. H.(Heleen); Govaert, Paul; van Straaten, H. L.M.(Irma); Poll-The, Bwee-Tien; van Wezel-Meijler, Gerda; Vermeulen, R. Jeroen; Groenendaal, Floris; de Vries, Linda S.; de Haan, Timo R. (July 2010). «Neonatal Cerebral Sinovenous Thrombosis From Symptom to Outcome». Stroke. 41 (7): 1382–1388. doi:10.1161/strokeaha.110.583542. PMID 20522810. S2CID 2271235.
  18. 18,0 18,1 Chalmers, Elizabeth A. (August 2005). «Perinatal stroke - risk factors and management». British Journal of Haematology. 130 (3): 333–343. doi:10.1111/j.1365-2141.2005.05554.x. PMID 16042683.
  19. Gacio, S.; Muñoz Giacomelli, F.; Klein, F. (2015 թ․ հոկտեմբերի 1). «Presumed perinatal ischemic stroke. A review». Archivos Argentinos de Pediatria. 113 (5): 449–455. doi:10.5546/aap.2015.eng.449. PMID 26294151.
  20. Ilves, Pilvi; Laugesaar, Rael; Loorits, Dagmar; Kolk, Anneli; Tomberg, Tiiu; Lõo, Silva; Talvik, Inga; Kahre, Tiina; Talvik, Tiina (April 2016). «Presumed Perinatal Stroke: Risk Factors, Clinical and Radiological Findings». Journal of Child Neurology. 31 (5): 621–628. doi:10.1177/0883073815609149. PMID 26446909. S2CID 206552224.
  21. Bowers, Karen J.; deVeber, Gabrielle A.; Ferriero, Donna M.; Roach, E. Steve; Vexler, Zinaida S.; Maria, Bernard L. (September 2011). «Cerebrovascular Disease in Children: Recent Advances in Diagnosis and Management». Journal of Child Neurology. 26 (9): 1074–1100. doi:10.1177/0883073811413585. PMC 5289387. PMID 21778188.
  22. Kirton, Adam; DeVeber, Gabrielle; Pontigon, Ann-Marie; Macgregor, Daune; Shroff, Manohar (April 2008). «Presumed perinatal ischemic stroke: Vascular classification predicts outcomes». Annals of Neurology. 63 (4): 436–443. doi:10.1002/ana.21334. PMID 18306227. S2CID 20767537.
  23. Philadelphia, The Children's Hospital of (2014 թ․ մարտի 30). «Arterial Ischemic Stroke (AIS)». www.chop.edu (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 12-ին.
  24. Govaert, P.; Ramenghi, L.; Taal, R.; Dudink, J.; Lequin, M. (2009). «Diagnosis of perinatal stroke II: mechanisms and clinical phenotypes». Acta Paediatrica (անգլերեն). 98 (11): 1720–1726. doi:10.1111/j.1651-2227.2009.01462.x. ISSN 1651-2227. PMID 19673723. S2CID 24465536.
  25. «What is Hypoxic-Ischemic Encephalopathy (HIE)?».
  26. Reiter, Jesse (2014 թ․ դեկտեմբերի 6). «What causes birth injuries? | Birth Injury FAQs». Michigan Birth Injury & HIE Attorneys (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  27. Sneddon, Sharon F. (2019). «Embryology of the Foetal Membranes and Placenta». Clinical Embryology. էջեր 31–38. doi:10.1007/978-3-319-26158-4_3. ISBN 978-3-319-26156-0. S2CID 164526311.
  28. «Chorioamnionitis». www.stanfordchildrens.org. Stanford Children's Health. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  29. Ernst, Holly (2018 թ․ հուլիսի 31). «Chorioamnionitis: Infection in Pregnancy». healthline. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  30. «Cerebral Palsy from Neonatal Sepsis and Meningitis | Michigan Cerebral Palsy Attorneys». www.michigancerebralpalsyattorneys.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  31. 31,0 31,1 Panet-Raymond, Dominique (November 2007). «Case 2: The 10-month-old right-hander». Paediatrics & Child Health. 12 (9): 781–784. doi:10.1093/pch/12.9.781a. PMC 2532869. PMID 19030467.
  32. «Congenital Heart Defects». medlineplus.gov. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  33. Nuysink, Jacqueline; van Haastert, Ingrid C.; Takken, Tim; Helders, Paul J. M. (June 2008). «Symptomatic asymmetry in the first six months of life: differential diagnosis». European Journal of Pediatrics. 167 (6): 613–619. doi:10.1007/s00431-008-0686-1. PMC 2292481. PMID 18317801.
  34. «What Is Hypoxic-Ischemic Encephalopathy (HIE)?». HIE Help Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  35. 35,0 35,1 Lee, Sarah; Mirsky, David M.; Beslow, Lauren A.; Amlie-Lefond, Catherine; Danehy, Amy R.; Lehman, Laura; Stence, Nicholas V.; Vossough, Arastoo; Wintermark, Max; Rivkin, Michael J.; International Paediatric Stroke Study Neuroimaging Consortium and the Paediatric Stroke Neuroimaging Consortium (April 2017). «Pathways for Neuroimaging of Neonatal Stroke». Pediatric Neurology. 69: 37–48. doi:10.1016/j.pediatrneurol.2016.12.008. PMID 28262550.
  36. 36,0 36,1 36,2 36,3 «Stroke - Diagnosis and treatment - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  37. Laugesaar, Rael; Vaher, Ulvi; Lõo, Silva; Kolk, Anneli; Männamaa, Mairi; Talvik, Inga; Õiglane-Shlik, Eve; Loorits, Dagmar; Talvik, Tiina; Ilves, Pilvi (June 2018). «Epilepsy after perinatal stroke with different vascular subtypes». Epilepsia Open. 3 (2): 193–202. doi:10.1002/epi4.12104. PMC 5983200. PMID 29881798.
  38. Celkan, Tiraje; Dikme, Gurcan (2018 թ․ մայիսի 4). «Thrombosis in children: Which test to whom, when and how much necessary?». Türk Pediatri Arşivi. 53 (1): 1–9. doi:10.5152/TurkPediatriArs.2018.2586. PMC 6070222. PMID 30083068.
  39. 39,0 39,1 «Perinatal stroke information». HealthEngine Blog. 2005 թ․ օգոստոսի 23.
  40. Dessens, A. B.; Cohen‐Kettenis, P. T.; Mellenbergh, G. J.; Koppe, J. G.; Poll, NE van de; Boer, K. (2000). «Association of prenatal phenobarbital and phenytoin exposure with small head size at birth and with learning problems». Acta Paediatrica. 89 (5): 533–541. doi:10.1111/j.1651-2227.2000.tb00333.x. PMID 10852187. S2CID 26054200.
  41. Fedan, Jeffrey S. «Anticoagulant | biochemistry». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  42. «Fetal Stroke | Causes of Hypoxic-Ischemic Encephalopathy (HIE)». HIE Help Center (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  43. Roach, E. Steve; Golomb, Meredith R.; Adams, Robert; Biller, Jose; Daniels, Stephen; deVeber, Gabrielle; Ferriero, Donna; Jones, Blaise V.; Kirkham, Fenella J.; Scott, R. Michael; Smith, Edward R. (September 2008). «Management of Stroke in Infants and Children: A Scientific Statement From a Special Writing Group of the American Heart Association Stroke Council and the Council on Cardiovascular Disease in the Young». Stroke. 39 (9): 2644–2691. doi:10.1161/strokeaha.108.189696. PMID 18635845.
  44. Sorensen, Henrik Toft; Mellemkjaer, Lene; Blot, William J.; Nielsen, Gunnar Lauge; Steffensen, Flemming Hald; McLaughlin, Joseph K.; Olsen, Jorgen H. (September 2000). «Risk of upper gastrointestinal bleeding associated with use of low-dose aspirin». The American Journal of Gastroenterology. 95 (9): 2218–2224. doi:10.1111/j.1572-0241.2000.02248.x. PMID 11007221. S2CID 33742424.
  45. «Heparin Sodium Monograph for Professionals». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  46. 46,0 46,1 Davies, John A. (December 1995). «Mechanisms of action of antiepileptic drugs». Seizure. 4 (4): 267–271. doi:10.1016/s1059-1311(95)80003-4. PMID 8719918. S2CID 7240246.
  47. «Neurology : Antiepileptic medications». www.rch.org.au. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  48. «Phenytoin (Dilantin) Uses, Dosage, Side Effects». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  49. «Benzodiazepines: Uses, types, side effects, and risks». www.medicalnewstoday.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  50. «Surgery for Intracerebral Hemorrhage». Weill Cornell Brain and Spine Center (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.
  51. «Decompressive craniectomy: All you need to know». MedicalNewsToday. 2017 թ․ հոկտեմբերի 20.
  52. Mandybur, George (July 2018). «Epilepsy surgery». Mayfield Clinic.
  53. Jayalakshmi, Sita; Panigrahi, Manas; Kulkarni, DilipKumar; Uppin, Megha; Somayajula, Shanmukhi; Challa, Sundaram (2011). «Outcome of epilepsy surgery in children after evaluation with non-invasive protocol». Neurology India. 59 (1): 30–36. doi:10.4103/0028-3886.76854. PMID 21339655.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  54. Jacobs, S; Hunt, R; Tarnow-Mordi, W; Inder, T; Davis, P (2003 թ․ հոկտեմբերի 20). Jacobs, Susan (ed.). «Cooling for newborns with hypoxic ischaemic encephalopathy». The Cochrane Database of Systematic Reviews (4): CD003311. doi:10.1002/14651858.cd003311. PMID 14583966.
  55. Rees, Sandra; Harding, Richard; Walker, David (October 2011). «The biological basis of injury and neuroprotection in the fetal and neonatal brain». International Journal of Developmental Neuroscience. 29 (6): 551–563. doi:10.1016/j.ijdevneu.2011.04.004. PMC 3168707. PMID 21527338.