Հեմոֆիլիա A
Հեմոֆիլիա A՝ X-շղթայակցված ժառանգական հիվանդություն, որի դեպքում դիտվում է մակարդման VIII գործոնի անբավարարություն։ Մեծամասամբ դիտվում է տղամարդկանց մոտ, քանի որ ժառանգվում է X-շղթայակցված ռեցիսիվ ձևով։ Հնարավոր են դեպքեր, երբ հիվանդությունը զարգանում է սպոնտան մուտացիայի հետևանքով[1][2]։ Գոյություն ունի նաև ձեռքբերովի հեմոֆիլիա A, որի դեպքում օրգանիզմում սկսում են աուտոհակամարմիններ սինթեզվել VIII գործոնի դեմ[3]։
Հեմոֆիլիա A | |
---|---|
![]() | |
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | Մակարդման VIII գործոնի անբավարարություն |
Փոխանցման ձև | X-շղթայակցված ռեցիսիվ |
Հիվանդության ախտանշաններ | Երկարատև արյունահոսություն |
Բժշկական մասնագիտություն | Արյունաբան |
![]() |
Մակարդման գործոնի անբավարարությունը հանգեցնում է ծանր արյունահոսությունների զարգացման բարձր ռիսկի։
VIII գործոնի՝ որպես դեղամիջոց, կիրառումը հեմոֆիլիա A-ով տառապող հիվանդների մոտ կարող է արյունահոսությունների նվազման[4]։
Նշաններ և ախտանիշներԽմբագրել
Հեմոֆիլիա A-ով տառապողների մոտ կարող են դիտվել և՛ ներքին, և՛ արտաքին արյունահոսություններ։ Հիվանդության ծանր ընթացք ունեցող պացիենտները ավելի հաճախ են արյունահոսում, մինչդեռ ավելի թեթև ընթացքով պացիենտների մոտ ախտանիշներն ավելի թեթև են արտահայտված, բացառությամբ վիրահատական միջամտությունների և տրավմատիկ արյունահոսությունների (երկու դեպքում էլ առատ են)[5]։
Հիվանդության վաղ շրջանի ախտանիշներից է երկար արյունահոսությունը վենոպունկցիայի կամ մատածակման (ծայրամասային արյան հետազոտություն) դեպքում։ Այս նշանները կարող են հուշել հեմոֆիլիայի առկայության մասին[6]։ Ընդհանուր առմամբ, հեմոֆիլիա A-ով տառապողների մոտ չափազանց բարձր է երկարատև արյունահոսության վտանգը։ Ծանր դեպքերում արյունահոսությունը կարող է սկսվել սպոնտան՝ առանց պատճառի։ Արյունահոսություն կարող է լինել մարմնի ցանկացած հատվածում։ Մակերեսային վնասվածքների և քերծվացքների դեպքում արյունահոսության ժամանակն երկարած է, հետագայում առաջացող կեղևը հեշտությամբ պոկվում է, քանի որ առկա է ֆիբրինի ոչ բավարար քանակություն։ Սա կարող է հանգեցնել կրկնակի արյունահոսության[5]։ Ճիշտ է մակերեսային արյունահոսությունն ունի վտանգավորություն, սակայն ավելի վտանգավոր է, եթե արյունահոսություն է սկսվում[7]․
Մկանային և հոդային արյունահոսությունը՝ հեմարթրոզը, յուրահատուկ է հեմոֆիլիային[8], սակայն մարսողական համակարգի և գլխուղեղային արյունահոսությունները կարող են պայմանավործած լինել այլ կոագուլյացիայի խանգարման հիվանդություններով։ Հեմոֆիլիայի լուրջ, սակայն կյանքին վտանգ չսպառնացող սիմպտոմներից է ներհոդային արյունահոսությունը, որը հանգեցնում է հոդի վնասման և ձևափոխման։ Արդյունքում զարգանում է քրոնիկ արթրիտ զարգացման և հոդում շարժումների անհնարինության։ Հոդերի վնասումը պայմանավորված է ոչ թե արյան անմիջական առկայությամբ, այլ այդ արյան մաքրման գորընթացով։ Բանն այն է, որ հոդի ներսում առկա արյունը քայքավում է հատուկ ֆերմենտներով, որոնք քայքայում են նաև հոդամակերեսները՝ բերելով ուժեղ ցավի զարգացման։
ԲարդություններԽմբագրել
Բուժման նպատակով՝ VIII գործոնի բազմակի ներմուծումները հանգեցնում են օրգանիզմում VIII գործոնի դեմ ինհիբիտոր աուտոհակամարմինների ձևաձարման։ Արդյունքում օրգանիզմը սկսում է որպես օտար ճանաչել VIII գործոնը և չի շարունակում արտադրել իր սեփականը։ Այս դեպքում հիվանդներին ներարկված ակտիվացված VII գործոնը կարող է թեթևացնել արյունահոսությունը[5][9]։ Բացի VII գործոնից, ներկայումս կիրառվում է էմիցիզումաբ բիսպեցիֆիկ հակամարմինը ձեռքբերովի հեմոֆիլիա A-ն բուժելու համար[10]։
Դրսևորումներ բերանի խոռոչումԽմբագրել
Բերանում դրսևորումները պայմանավորված են բերանի տարբեր հատվածների՝ լնդերի, լեզվի և այլն, հաճախակի արյունահոսությամբ։ Արյունահոսությունների հաճախությունն ու ծավալը կախված է հիվանդության ծանրության աստիճանից։ Որոշ դեպքերում նույնիսկ ատամների լվալու պրոցեսը կարող է ուղեկցվել արյունահոսությամբ[11]։
ԳենետիկաԽմբագրել
Հեոֆիլիա A-ն X-շղթայակցված ռեցիսիվ գենետիկ հիվանդություն է։ Հիվանդությունն հանդիպում է մեծամասամբ տղամարդկանց և հոմոզիգոտ կանանց մոտ[12]։ Հետերոզիգոտ կանանց մոտ նկարագրվում է հեմոֆիլիա A, քանի որ տեղի է ունենում մեկ X քրոմոսոմի ինակտիվացիա։ Այս պատճառով հետերոզիգոտ կանանց մոտ իրականացվում է VIII և IX գործոնների քանակների չափումներ՝ վիրահատական միջամտություններից առաջ և ծանր արյունահոսությունների դեպքում[5][13]։
5-10% դեպքերում պացիենտի մոտ հեմոֆիլիա A-ն պայմանավորված է դիֆունկցիոնալ VIII գործոնի արտադրությամբ։ Մնացած դեպքերում խնդիրը VIII գործոնի ոչ բավարար քանակությունն է[13]։ 45-50% ծանր դեպքերը (<1% VIII գործոնի ակտիվությունը) պայմանավորված են միևնույն մուտացիայով, որի դեպքում տեղի է ունենում VIII գործոնի գեների ինվերսիա՝ բերելով սպիտակուցի սինթեզի խանգարման[13]։
Հեմոֆիլիայի բոլոր տեսակները պայմանավորված են տարրատեսակ մուտացիաներով, այդ պատճառով ախտորոշումը և դասակարգումը ցանկալի է կատարել մակարդման գործոնների ակտիվությունն ու քանակությունը չափելով։ Գենետիկ թեստերը կատարվում են հեմոֆիլիայի առկայությունը ստուգելու համար, եթե ընտանիքում եղել են կամ կան հիվանդության կրողներ[5][13]։ Հիվանդների 30%-ը չունեն ընտանեկան անամնեզ (հիվանդությունը պայմանավորված է նոր մուտացիայով)[14]։
ԱխտորոշումԽմբագրել
Հեմոֆիլիա A կասկածվում է, եթե կոագուլյացիայի թեստավորմամբ հայտնաբերվում է երկարած պարցիալ թրոմբոպլաստինային ժամանակ (PPT կամ aPPT) և նորմալ պրոթրոմբինային ժամանակ (PT)[15]։ Վերջնական ախտորոշումը կատարվում է VIII գործոնի շատ ցածր մակարդակների առկայության դեպքում։
Ընտանեկան անամնեզը հաճախ առկա է, սակայն՝ ոչ պարտադիր։ Գենետիկ թեստերը հնարավորություն են տալիս անհատի մոտ հիվանդության առկայության որոշումը կամ հաջորդ սերնդին փոխանցելու հավանականությունը։
Ախտորոշման մեթոդների ընտրությունը կարող է կախված լինել հիվանդության ծանրության աստիճանից՝ արյան մեջ ակտիվ և ֆունկցիոնալ VIII գործոնի քանակից։ Սովորաբար կյանքի ընթացքում VIII գործոնի քանակի փոփոխություն չի նկատվում[5]։
Ծանրության աստիճանԽմբագրել
Հեմոֆիլիա A-ն կարող է պայմանավորված լինել տարբեր մուտացիաներով, որոնք բերում են VIII գործոնի սինթեզի խանգարումների։ Հիվանդների մոտ առկա է որոշ քանակությամբ ակտիվ մակարդման գործոն։ Ըստ պահպանված ակտիվ մակարդման գործոնի քանակի կատարվում է հիվանդության ծանրության աստիճանի որոշումը։
Այսպիսով․
- ծանր - մոտ 1% ակտիվ VIII գործոն,
- միջին - 1–5% ակտիվ VIII գործոն,
- թեթև - 5–40% ակտիվ VIII գործոն[16]։
Տարբերակիչ ախտորոշումԽմբագրել
Հեմոֆիլիա A-ից պետք է հստակ տարբերակել հեմոֆիլիա B-ն (մակարդման IX գործոնի անբավարարություն), հեմոֆիլիա C-ն (մակարդման XI գործոնի անբավարարություն) և Վիլեբրանդի հիվանդությունը (Վիլեբրանդի գործոնի անբավարարություն, որն անհրաժեշտ է VIII գործոնի նորմալ աշխատանքի համար[17])[1]։
ԲուժումԽմբագրել
Բուժման հիմնական եղանակը VIII գործոնի պակասի լրացումն է։ Դա իրականացվում է կա՛մ պլազմայի փոխպատվաստման միջոցով, կա՛մ սինթեզված VIII գործոնի ներարկումներով։ Կանխարգելիչ բուժումը խիստ փոփոխական է և անհատական մշակված[7]։ Երիխաների դեպքում նպատակահարմար է ներերակային պորտերի առկայությունը հնարավորություն է տալիս խուսափել հետագա տրավմաներից[18]։ Բազմակի ներարկումները մեծացնում են վիրուսային վարակների զարգացման ռիսկը[19]։ Վարակների բուժումը կատարվում է ներերակային հակաբիոտիկների ներարկման միջոցով, սակայն որոշ դեպքերում հարկ է լինում հեռացնել ներերակային պորտը[20]։
Որոշ դեպքերում հիվանդների բուժումը կատարվում է ոչ թե սիստեմատիկ, այլ ըստ անհրաժեշտության[21]։
Արյունահոսության դադարեցման համար կիրառվում են․
- DDAVP® or Stimate® (Desmopressin Acetate), վազոպրեսինի սինթետիկ անալոգն է, որը խթանում է VIII գործոնի և Վիլեբրանդի գործոնի էքսպրեսիան։ Օգտագործվում է թեթև արյունահոսությունների դեպքում՝ մակարդումը արագացնելու նպատակով,
- Amicar® (Epsilon Amino Caproic Acid), օգտագործվում է վիրահատակն միջամտությունների ժամանակ,
- Ֆիբրինային հերմետիկներ` EVICEL® Fibrin- օգտագործվում է վնասվածքների առաջին բուժօգնության ժամանակ` արյունահոսությունը արագ կանգնեցնելու նպատակով (առաջանում է ֆիբրինային մակարդուկ)։
Ատամնաբուժական նկատառումներԽմբագրել
Ստորին ալվեոլյար նյարդի բլոկադան պետք է կատարվի միայն արյան մեջ մակարդման գործոնների նորմալ քանակ ապահովելուց հետո, քանի որ կա մկանային արյունահոսության զարգացման մեծ ռիսկ։ Թևակերպ տարածության կամ ռետրոմոլյար տարածության հեմատոման կարող է բերել շնչառության խանգարման։ Մանդիբուլյար բլոկի փոխարեն պետք է կատարել ինտրատրիգեմինալ կամ միջոսկրային թմրեցում։ Ստորին մոլյարների թմրեցման համար կիրառվում է արտիկայինը, որպես թշային ինֆիլտրատ[22]։
Գենային թերապիաԽմբագրել
2017թ․-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ բժիշկներին հաջողվել է գենային թերապիայի միջոցով բուժել հեմոֆիլիա A[23][24][25]։
Մոնոկլոնալ հակամարմինային թերապիաԽմբագրել
Հեմոֆիլիայի բուժաման նորագույն մեթոդներից է մոնոկլոնալ հակամարմինային թերապիան։ Կիրառվում է էմիցիզումաբ երկսպեցիֆիկ մոնոկլոնալ հակամարմինը, որը կարելի է կիրառել և՛ VIII գործոնի ինհիբիտորների առկայության, և՛ բացակայության դեպքում[10]։
ԿանխատեսումներԽմբագրել
Փորձերի միջոցով պարզ է դարձել, որ հեմոֆիլիա A-ով հիվանդները հակված են վիրուսային վարակների[26][27]։ Դա պայմանավորված է հաճախակի կատարվող արյան և պլազմայի փոխպատվաստումներով։ Մեծ է ռիսկը վարակվելու ՄԻԱՎ-ով, հեպատիտ B-ով և C-ով։ Վերջին հետազոտության (հիվանդներին հետևել են 1992-2001թթ․-ները) տվյալների համաձայն տղամարդկանց միջին ապրելիությունը 59 տարի էր։ Վիրուսային վարակներից մահացությունը բացառելու դեպքում միջին ապրելիությունը կազմել է 72 տարի, որը մոտ է ընդհանուր պոպուլյացիայի միջին ապրելիության թվին։ Մահվան դեպքերի 26%-ը պայմանավորված է ՁԻԱՀ-ով, իսկ 22%-ը՝ հեպատիտ C-ով[27]։ Սակայն այս թվերը հստակ չեն, քանի որ հիվանդները ստացել են հակավիրուսային դեղամիջոցներ։
ՀամաճարակաբանությունԽմբագրել
Մոտավորապես 5000 տղամարդուց 1-ի մոտ հանդիպում է հեմոֆիլիա A[13], մինչդեռ հեմոֆիլիա B-ն հանդիպում է 30,000-ից 1-ի մոտ[13]։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Haemophilia A (Factor VIII Deficiency) information | Patient»։ Patient։ Վերցված է 24 June 2016
- ↑ «Hemophilia A: MedlinePlus Medical Encyclopedia»։ www.nlm.nih.gov։ Վերցված է 24 June 2016
- ↑ Kruse‐Jarres Rebecca, Kempton Christine L., Baudo Francesco, Collins Peter W., Knoebl Paul, Leissinger Cindy A., Tiede Andreas, Kessler Craig M. (2017)։ «Acquired hemophilia A: Updated review of evidence and treatment guidance»։ American Journal of Hematology (անգլերեն) 92 (7): 695–705։ ISSN 1096-8652։ doi:10.1002/ajh.24777
- ↑ WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջեր 259–60։ ISBN 9789241547659
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Konkle Barbara A., Josephson Neil C., Nakaya Fletcher Shelley (1993-01-01)։ Pagon Roberta A., Adam Margaret P., Ardinger Holly H., Wallace Stephanie E., Amemiya Anne, Bean Lora JH, Bird Thomas D., Fong Chin-To, Mefford Heather C., eds.։ Hemophilia A։ Seattle (WA): University of Washington, Seattle։ PMID 20301578update 2014
- ↑ Lissauer Tom, Fanaroff Avroy A., Miall Lawrence, Fanaroff Jonathan (2015-06-10)։ Neonatology at a Glance (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 135։ ISBN 9781118767429
- ↑ 7,0 7,1 «How Is Hemophilia Treated? - NHLBI, NIH»։ www.nhlbi.nih.gov։ Վերցված է 2016-07-08
- ↑ «Management of Joint Bleeding in Hemophilia: Management of Acute Hemarthrosis»։ Medscape։ Medscape.org։ Վերցված է 1 August 2016
- ↑ Ma Alice D., Carrizosa Daniel (2006-01-01)։ «Acquired Factor VIII Inhibitors: Pathophysiology and Treatment»։ ASH Education Program Book (անգլերեն) 2006 (1): 432–437։ ISSN 1520-4391։ PMID 17124095։ doi:10.1182/asheducation-2006.1.432
- ↑ 10,0 10,1 Mannucci Pier Mannuccio (2020-03)։ «Hemophilia therapy: the future has begun»։ Haematologica (անգլերեն) 105 (3): 545–553։ ISSN 0390-6078։ PMC PMC7049365 ։ PMID 32060150 ։ doi:10.3324/haematol.2019.232132
- ↑ Sonu Acharya, Karishma Rathore, Upasana Mahapatra, Sashikant Sethi, Nikita Sahu (2018). "An unusual oral manifestation of hemophilia in a child". Journal of International Oral Health. Retrieved 2019-12-20.
- ↑ Nair Preethi S., Shetty S., Ghosh Kanjaksha (2012-01-01)։ «A homozygous female hemophilia A»։ Indian Journal of Human Genetics 18 (1): 134–136։ ISSN 0971-6866։ PMC 3385172։ PMID 22754241։ doi:10.4103/0971-6866.96685
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Kliegman Robert (2011)։ Nelson textbook of pediatrics. (19th ed.)։ Philadelphia: Saunders։ էջեր 1700–1։ ISBN 978-1-4377-0755-7
- ↑ Bowen D J (2002)։ «Haemophilia A and haemophilia B: molecular insights»։ Molecular Pathology 55 (1): 1–18։ PMC 1187139։ PMID 11836440։ doi:10.1136/mp.55.1.1
- ↑ «OMIM Entry - # 306700 - HEMOPHILIA A; HEMA»։ omim.org։ Վերցված է 2016-07-08
- ↑ A 210104, բաժին Hemophilia A(անգլ.) EMedicine կայքում
- ↑ «Von Willebrand's Disease. About Von Willebrand's Disease | Patient»։ Patient (en-GB)։ Վերցված է 2016-07-08
- ↑ Ma Alice D., Roberts Harold R., Escobar Miguel A. (2012-10-03)։ Hemophilia and Hemostasis: A Case-Based Approach to Management (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9781118439302Google books no page
- ↑ Santagostino Elena, Mancuso Maria Elisa (2008-09-01)։ «Barriers to primary prophylaxis in haemophilic children: the issue of the venous access»։ Blood Transfusion 6 (Suppl 2): s12–s16։ ISSN 1723-2007։ PMC 2652218։ PMID 19105504։ doi:10.2450/2008.0031-08
- ↑ «Guidelines for the Prevention of Intravascular Catheter-Related Infections»։ www.cdc.gov։ Վերցված է 8 July 2016
- ↑ Ljung Rolf (2007-09-01)։ «The risk associated with indwelling catheters in children with haemophilia»։ British Journal of Haematology (անգլերեն) 138 (5): 580–586։ ISSN 1365-2141։ PMID 17686052։ doi:10.1111/j.1365-2141.2007.06703.x
- ↑ Andrew Brewer, Maria Elvira Correa (May 2006). "Guildelines for Dental Treatment of Patients with Inherited Bleeding Disorders" (PDF). Treatment of Hemophilia. 40: 9 – via World Federation of Hemophilia (WFH).
- ↑ «Groundbreaking gene therapy trial set to cure haemophilia A»։ Barts Health NHS Trust։ 14 December 2017։ Վերցված է 14 December 2017
- ↑ «Haemophilia A trial results 'mind-blowing'»։ BBC։ 14 December 2017։ Վերցված է 14 December 2017
- ↑ Rangarajan Savita, Walsh Liron, Lester Will, Perry David, Madan Bella, Laffan Michael, Yu Hua, Vettermann Christian, Pierce Glenn F., Wong Wing Y., Pasi K. John (16 December 2017)։ «AAV5–Factor VIII Gene Transfer in Severe Hemophilia A»։ New England Journal of Medicine 377 (26): 2519–2530։ PMID 29224506։ doi:10.1056/NEJMoa1708483
- ↑ Triemstra Mattanja (1995-12-01)։ «Mortality in Patients with Hemophilia: Changes in a Dutch Population from 1986 to 1992 and 1973 to 1986»։ Annals of Internal Medicine 123 (11): 823–7։ ISSN 0003-4819։ PMID 7486463։ doi:10.7326/0003-4819-123-11-199512010-00002
- ↑ 27,0 27,1 Plug I., Van Der Bom J. G., Peters M., Mauser-Bunschoten E. P., De Goede-Bolder A., Heijnen L., Smit C., Willemse J., Rosendaal F. R. (2006-03-01)։ «Mortality and causes of death in patients with hemophilia, 1992–2001: a prospective cohort study1»։ Journal of Thrombosis and Haemostasis (անգլերեն) 4 (3): 510–516։ ISSN 1538-7836։ PMID 16460432։ doi:10.1111/j.1538-7836.2006.01808.x
Հետագա ընթերցանությունԽմբագրել
- Casana P., Cabrera N., Cid A. R., Haya S., Beneyto M., Espinos C., Cortina V., Dasi M. A., Aznar J. A. (2008-07-01)։ «Severe and moderate hemophilia A: identification of 38 new genetic alterations»։ Haematologica (անգլերեն) 93 (7): 1091–1094։ ISSN 0390-6078։ PMID 18403393։ doi:10.3324/haematol.12344
- Roberts Harold R. (2008-04-15)։ Haemophilia and Haemostasis: A Case-based Approach to Management (անգլերեն)։ John Wiley & Sons։ ISBN 9780470766439։ Վերցված է 8 July 2016
- Collins Peter, Baudo Francesco, Huth-Kühne Angela, Ingerslev Jørgen, Kessler Craig M, Castellano Maria E Mingot, Shima Midori, St-Louis Jean, Lévesque Hervé (7 June 2010)։ «Consensus recommendations for the diagnosis and treatment of acquired hemophilia A»։ BMC Research Notes 3: 161։ ISSN 1756-0500։ PMC 2896368։ PMID 20529258։ doi:10.1186/1756-0500-3-161
- Coppola Antonio, Windyga Jerzy, Tufano Antonella, Yeung Cindy, Di Minno Matteo Nicola Dario (9 February 2015)։ «Treatment for preventing bleeding in people with haemophilia or other congenital bleeding disorders undergoing surgery»։ Cochrane Database of Systematic Reviews (անգլերեն) (2): CD009961։ PMID 25922858։ doi:10.1002/14651858.cd009961.pub2
- Kellogg TF (November 1974)։ «Steroid balance and tissue cholesterol accumulation in germfree and conventional rats fed diets containing saturated and polyunsaturated fats.»։ Journal of Lipid Research 15 (6): 574–9։ ISSN 0253-0716։ PMID 4430880
- Armstrong Elina, Hillarp Andreas (2014)։ «Assay discrepancy in mild haemophilia A»։ European Journal of Haematology. Supplementum 76: 48–50։ ISSN 0902-4506։ PMID 24957107։ doi:10.1111/ejh.12374
Արտաքին հղումներԽմբագրել
Դասակարգում | |
---|---|
Արտաքին աղբյուրներ |