Պերինատալ ասֆիքսիա
Պերինատալ ասֆիքսիա (հայտնի է նաև որպես նորածնային ասֆիքսիա կամ ծննդաբերական ասֆիքսիա), հիվանդություն, որը զարգանում է տևական ժամանակ պտղի օրգանիզմում թթվածնի մատակարարման խանգարման դեպքում։ Վերջինս զարգանում է երկար ծննդաբերական գործունեության ընթացքում։ Այն նաև ծննդաբերությունից հետո նորածնի ինքնաբուխ շնչառության բացակայությունն է։ Մահացության բարձր հաճախականության պատճառով հանդիսանում է լուրջ հիվանդություն, որը պահանջում է անհապաղ վերակենդանացման միջոցառումներ։ ԱՀԿ-ի համաձայն՝ պերինատալ ասֆիքսիայի ժամանակ դիտվում է մետաբոլիկ ացիդոզ, պորտային զարկերակից վերցրած արյան մեջ՝ pH < 7.20, ըստ Աբգարի սանդղակի՝ 0-3 բալ կյանքի 5-րդ րոպեին, ԿՆՀ-ի ախտահարման նշաններ (ցնցումներ, մկանային տոնուսի բարձրացում) կամ բազմաօրգանային ախտահարում։ Հիպօքսիայի ժամանակ նորածնի մոտ կարող են ախտահարվել սիրտը, թոքերը, լյարդը, աղիքները, երիկամները, սակայն գլխուղեղի ախտահարումը բավականին հաճախ է հանդիպում և արագ և ամբողջական բուժման հավանականությունը ավելի փոքր է։ Շատ դեպքերում նորածինները կարող են ապրել, սակայն գլխուղեղի ախտահարմամբ, որը հետագայում դրսևորվում է մտավոր և ֆիզիկական խանգարումներով։
Պերինատալ ասֆիքսիա | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | Ընկերք-արգանդային անբավարարություն Երկարատև ծննդաբերություն Հիպո- և հիպերտենզիա մոր մոտ |
Հետևանք | Թերթթվածնարյունություն, վանկական ուղեղային կաթված, մտավոր հետամնացություն և էպիլեպսիա |
Բժշկական մասնագիտություն | Նեոնատոլոգիա Մանկաբուժություն Մանկաբարձություն |
Հոմանիշներ | Նորածնային ասֆիքսիա Ծննդաբերական ասֆիքսիա |
Ռիսկի գործոններ | Մեկոնալ պտղաջրեր
Բազմապտուղ հղիություն Ցածր քաշով նորածիններ Ծանր էկլամպսիա և պրեէկլամպսիա Նախածննդյան և հետծննդյան անեմիա |
Ամենից հաճախ առաջանում է անտենատալ (նախածննդյան) պատճառներից, ինչպիսիք են մոր արյան ճնշման անկումը կամ բարձրացումը, ինչպես նաև ծննդաբերության ընթացքում նորածնի ուղեղի արյան հոսքի խանգարումները։ Վերջինս կարող է առաջանալ անբավարար արյան շրջանառության կամ պերֆուզիայի, շնչառական խանգարումների, անբավարար օդափոխության (վենտիլիացիա) հետևանքով։ Պերինատալ ասֆիքսիան հասուն նորածինների մոտ հանդիպում է 1000 նորածիններից 2-10-ի մոտ, իսկ անհասների մոտ ավելի հաճախ է դիտվում[1]։ Ըստ ԱՀԿ-ի՝ տարեկան 4 միլիոն նորածնային մահ է տեղի ունենում ծննդաբերական ասֆիքսիայի պատճառով, ինչը կազմում է մինչև 5 տարեկան երեխաների մահերի 38%-ը[2]։
Պերինատալ ասֆիքսիան կարող է լինել հիպոքսիկ իշեմիկ էնցեֆալոպաթիայի կամ ներփորոքային արյունազեղումների պատճառ, հատկապես վաղաժամ ծնունդների դեպքում։ Ծանր ասֆիքիսայի դեպքում սովորաբար նորածնի մոտ դիտվում է ցիանոզ, պերֆուզիայի խանգարում, ֆիզիոլոգիական ռեֆլեքսների և մկանային տոնուսի ախտահարումներ և ըստ Աբգարի սանդղակի ցածր բալեր կյանքի 5-րդ րոպեին։ Ծայրահեղ աստիճանի ասֆիքսիան կարող է հանգեցնել սրտի կանգի և մահվան։ Եթե վերակենդանացումը հաջողվում է, ապա երեխան տեղափոխվում է նորածնային վերակենդանացման բաժանմունք։
Երկար ժամանակ գիտական բանավեճ է եղել այն մասին, թե արդյոք ասֆիքսիա ունեցող նորածիններին պետք է վերակենդանացնել 100% թթվածնով, թե օդով[3]։ Ապացուցված է, որ թթվածնի բարձր կոնցենտրացիաները հանգեցնում են թթվածնի ազատ ռադիկալների առաջացմանը, որոնք դեր են խաղում ասֆիքսիայից հետո ռեպերֆուզիայի վնասվածքի մեջ[4]։ 2010 թվականին Օլա Դիդրիկ Սաուգստադի և այլոց կատարած հետազոտությունները հանգեցրել են նորածինների վերակենդանացման միջազգային նոր ուղեցույցների, որոնք խորհուրդ են տալիս օգտագործել սովորական օդ 100% թթվածնի փոխարեն[5][6]։
Դատաբժշկական պատճառներով ծննդաբերական ասֆիքսիայի ախտորոշման շուրջ զգալի հակասություններ կան[7][8]։ Ճշգրտության բացակայության պատճառով ժամանակակից մանկաբարձության մեջ խուսափում են այս տերմինից[9]։
Պատճառներ
խմբագրելՊերինատալ ասֆիքսիայի պատճառները և պաթոֆիզիոլոգիան առաջնորդող ընդհանուր սկզբունքները խմբավորված են նախածննդյան (անտենատալ) և ծննդաբերական (ինտրանատալ) պատճառների մեջ։
- Անտենատալ պատճառներ
- Մոր մոտ անզգայացման ժամանակ թթվածնային անբավարարություն, սրտային հիվանդություններ, թոքաբորբ, շնչառական անբավարարություն
- Հիպո- և հիպերտենզիա մոր մոտ
- Ընկերք-արգանդային անբավարարություն
- Պլացենտայի անբավարարություն
- Ծննդաբերական պատճառներ
- Արգանդի անբավարար թուլացում օքսիտոցինի ավելցուկի պատճառով
- Երկարատև ծննդաբերություն
- Պորտալարի հանգույցը կամ նորածնի պարանոցի շուրջ փաթաթումը
Ռիսկի գործոններ
խմբագրել- Տարեց կամ երիտասարդ մայրեր
- Պտղաթաղանթների երկարատև պատռվածք
- Մեկոնալ պտղաջրեր
- Բազմապտուղ հղիություն
- Նախածննդյան խնամքի բացակայություն
- Ցածր քաշով նորածիններ
- Ծննդաբերության խթանում օքսիտոցինով
- Հետծննդյան արյունահոսություն
- Ծանր էկլամպսիա և պրեէկլամպսիա
- Նախածննդյան և հետծննդյան անեմիա[10]
Բուժում
խմբագրել- A փուլ՝ շնչուղիների անցանելիության կարգավորում՝ շնչուղիների արտածծում, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներշնչափողային խողովակի ինտուբացիա
- B փուլ՝ շնչառության կարգավորում տակտիլ խթանման, ամբուի պարկի կամ լարինգեալ դիմակի միջոցով
- C փուլ՝ սրտի անուղղակի մերսում
- D փուլ՝ դեղորայքի օգտագործում (ադրենալին)
- Հիպոթերմիա՝ գլխուղեղի ախտահարման աստիճանի նվազեցման նպատակով
- Էպինեֆրին 1:10000 (0.1-0.3մգ/կգ)
- Ֆիզիոլոգիական լուծույթ՝ հիպովոլեմիայի համար
Համաճարակաբանություն
խմբագրելԸստ առողջապահության համաշխարհային կազմակերպության 2008 թվականի տվյալների՝ տարեկան 900,000 նորածին մահանում է պերինատալ ասֆիքսիայից, ինչը այն դարձնում է նորածինների մահվան հիմնական պատճառ[11]։
Միացյալ Նահանգներում ներարգանդային հիպոքսիան և պերինատալ ասֆիքսիան նորածինների մահվան պատճառների մեջ տասներորդ տեղն են զբաղեցրել[12]։
Բժշկական իրավական ասպեկտներ
խմբագրելԸնթացիկ հակասություններ կան ծննդյան ասֆիքսիայի բժշկաիրավական սահմանումների և ազդեցության վերաբերյալ։ Հայցվորի փաստաբանները հաճախ ընդունում են այն դիրքորոշումը, որ ծննդյան ասֆիքսիան հաճախ կանխարգելելի է և պայմանավորված է ոչ ճիշտ խնամքով և բժշկի սխալով[13]։ Նրանք օգտագործել են որոշ հետազոտություններ իրենց օգտին, որոնք ցույց են տվել, որ «... չնայած այլ պոտենցիալ պատճառների, ասֆիքսիան և հիպոքսիան ազդում են զգալի թվով նորածինների վրա՝ զարգացնելով ուղեղային կաթված[14][15][16][17]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Truwit, C. L.; Barkovich, A. J. (1990 թ․ նոյեմբեր). «Brain damage from perinatal asphyxia: correlation of MR findings with gestational age». American Journal of Neuroradiology. 11 (6): 1087–1096. PMC 8332119. PMID 2124034. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.
- ↑ Aslam, Hafiz Muhammad; Saleem, Shafaq; Afzal, Rafia; Iqbal, Umair; Saleem, Sehrish Muhammad; Shaikh, Muhammad Waqas Abid; Shahid, Nazish (2014 թ․ դեկտեմբերի 20). «Risk factors of birth asphyxia». Italian Journal of Pediatrics. 40: 94. doi:10.1186/s13052-014-0094-2. ISSN 1824-7288. PMC 4300075. PMID 25526846.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Davis, PG; Tan, A; O'Donnell, CPF; Schulze, A (2004). «Resuscitation of newborn infants with 100% oxygen or air: a systematic review and meta-analysis». The Lancet. 364 (9442): 1329–1333. doi:10.1016/S0140-6736(04)17189-4. PMID 15474135. S2CID 24825982.
- ↑ Kutzsche, S; Ilves, P; Kirkeby, OJ; Saugstad, OD (2001). «Hydrogen peroxide production in leukocytes during cerebral hypoxia and reoxygenation with 100% or 21% oxygen in newborn piglets». Pediatric Research. 49 (6): 834–842. doi:10.1203/00006450-200106000-00020. PMID 11385146.
- ↑ ILCOR Neonatal Resuscitation Guidelines 2010
- ↑ Norwegian paediatrician honoured by University of Athens, Norway.gr
- ↑ Blumenthal, I (2001). «Cerebral palsy—medicolegal aspects». Journal of the Royal Society of Medicine. 94 (12): 624–7. doi:10.1177/014107680109401205. PMC 1282294. PMID 11733588.
- ↑ Dhar, KK; Ray, SN; Dhall, GI (1995). «Significance of nuchal cord». Journal of the Indian Medical Association. 93 (12): 451–3. PMID 8773129.
- ↑ ACOG. «Committee Opinion, Number 326, December 2005: Inappropriate Use of the Terms Fetal Distress and Birth Asphyxia». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 9-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ Kaye, D. (2003 թ․ մարտի 1). «Antenatal and intrapartum risk factors for birth asphyxia among emergency obstetric referrals in Mulago Hospital, Kampala, Uganda». East African Medical Journal. 80 (3): 140–143. doi:10.4314/eamj.v80i3.8683. ISSN 0012-835X. PMID 12762429.
- ↑ Spector J, Daga S. «Preventing those so-called stillbirths». WHO. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ National Center for Health Statistics
- ↑ Andreasen, Stine (2014). «Acta Obstetricia et Gynecologica». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 93 (2): 152–158. doi:10.1111/aogs.12276. PMID 24237480.
- ↑ «APFEL Handout: Birth Asphyxia & Cerebral Palsy» (PDF). Colorado Bar Association. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Cohen, Frances M. (2003). «Origin and Timing of Brain Lesions in Term Infants with Neonatal Encephalopathy». The Lancet. 361 (9359): 736–42. doi:10.1016/S0140-6736(03)12658-X. PMID 12620738. S2CID 31057958.
- ↑ Becher, J-C; Stenson, Bj; Lyon, Aj (2007 թ․ նոյեմբերի 1). «Is intrapartum asphyxia preventable?». BJOG: An International Journal of Obstetrics & Gynaecology (անգլերեն). 114 (11): 1442–1444. doi:10.1111/j.1471-0528.2007.01487.x. ISSN 1471-0528. PMID 17877776.
- ↑ Van Eerden, Peter. «Summary of the Publication, "Neonatal Encephalopathy and Cerebral Palsy: Defining the Pathogenesis and Pathophysiology," by the ACOG Task Force on Neonatal Encephalopathy and Cerebral Palsy». Medscape. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.