Պետո (իրական անուն-ազգանուն՝ Ալեքսանդր Պետրոսյան, ՞ - 1896, Կարահիսար լեռան մոտ (Արևմտյան Հայաստանում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ։

Պետո
Ծնվել է1870
ԾննդավայրԿարսի մարզ (Թուրքիա), Թուրքիա
Մահացել է1896
ԿրթությունՆերսիսյան դպրոց
Մասնագիտությունֆիդայի և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, եղել է ուսուցիչ։ Գործել է Վանում, սերտ կապեր հաստատել տեղական գործիչների (Փանոս Թերլեմեզյան, Տիգրան Տերոյան և ուրիշներ) հետ։ Մասնակցել է ՀՅԴ կուսակցության առաջին ընդհանուր ժողովին (1892), ապա անցել Պարսկաստան։

1894 թվականին առաջնորդել է Դերիկի վանքից Վասպուրական ՀՅԴ կուսակցության առաջին զինատար խումբը։ Վանի 1896 թվականի ինքնապաշտպանության ժամանակ, երեք կուսակցությունները միավորել էին իրենց ուժերը, Պետոն եղել է դաշնակցականների ղեկավարը։

Կռիվներից հետո Վարագավանքից Պարսկաստան անցնելիս Պետոյին իր խմբի հետ Կարահիսար լեռան մոտ շրջապատել են քրդերը։ Զոհվել է համառ դիմադրությունից հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։