Կարահիսար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարահիսար (այլ կիրառումներ)
Կարահիսար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում[1]։
Գյուղ | |
---|---|
Կարահիսար | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառակ | Թոնուսի գավառակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն խմբագրել
Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Բնակչություն խմբագրել
XX դարի սկզբին ուներ մոտ 70 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ խմբագրել
Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Սարգիս) և երկսեռ վարժարան՝ 100 աշակերտով։ Կարահիսարում էր գտնվում Սբ. Սարգիս անունով բերդը։
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սեբաստիայի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 300)։ |