Պենա ամրոց (պորտ.՝ Palácio da Pena), ռոմանական ոճի կառույց, որը գտնվում է Սինտրա քաղաքի Սաո Պեդրո դը Պենաֆերիմ հոգևոր վարչատարածքային միավորում՝ Փորթուջիս Ռիվիերա (անգլ.՝ Portuguese Riviera), առափնյա մարզում։ Ամրոցը գտնվում է քաղաքի ամենաբարձր կետը համարվող՝ Սինտրա լեռնաշղթայի բարձր գագաթների վրա։ Անամպ օրերին ամրոցը տեսանելի է անգամ մայրաքաղաք Լիսաբոնից։ Այն համարվում է ազգային հուշարձան և հանդիսանում է 19-րդ դարի ռոմանական ճարտարապետության զարդը։ Պենայի ամրոցը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ինչպես նաև համարվում է Պորտուգալիայի Յոթ Հրաշալիքներից մեկը։ Պորտուգալիայի նախագահի և այլ պետական պաշտոնյաների համար կառույցը հանդիսանում է որպես քաղաքական հանդիսությունների վայր։

Museum Silhouette.svg
Պենա ամրոց
Ippar-palacio-pena-aerea.jpg
Տեսակպալատ և Մշակութային ժառանգություն
ԵրկիրFlag of Portugal.svg Պորտուգալիա[1][2]
ՏեղագրությունՍինտրա (Սաո Պեդրո դը Պենաֆերիմ)[2]
ՎայրՍաո Պեդրո դը Պենաֆերիմ
Ճարտարապետական ոճՆեո-Մանուելինո, էկլեկտիկ ճարտարապետություն, նեոմավրիտանական ոճ և Մանուելինո
Մասն էCultural Landscape of Sintra?
ՍեփականատերՖերդինանտ II
Հիմնադրված է1838
ՀիմնադիրՖերդինանտ II
ՃարտարապետՎիլհելմ Լյուդվիգ վոն Էշվեգ
Ժառանգության կարգավիճակNational Monument of Portugal?
Պաշտոնական կայք

ՊատմությունԽմբագրել

 
Պենա վանքը (նախկին կառուցվածքը)1839-ին, Ջորջ Վիվիանի կատարմամբ

Ամրոցի պատմությունը սկսվում է դեռևս միջնադարից, երբ Սինտրա բլրի գագաթին «Պենայի աստվածուհուն» նվիրված մատուռ կառուցվեց։ Ըստ ավանդության, այն ստեղծվել է Մարիամ Աստվածածնի հայնտությունից հետո։

1493 թվականին Ջոն II-րդը իր կնոջ՝ Թագուհի Լեոնորի ուղեկցությամբ եկավ սրբատեղի՝ ուխտագնացություն կատարելու և իր խոստումը իրականացնելու համար։ Ջոն II-րդի իրավահաջորդը՝ Մանուել I-ինը, նույնպես շատ էր սիրում այդ սրբատեղին և այդ պատճառով պատվիրեց միևնույն տարածքում կառուցել մի վանք, որը նվիրված էր Հիերոնիմոսի միաբանության սրբերին։ Դարեր շարունակ, այդ փոքր վանքը վանականների համար հանդիսանում էր որպես մեդիտացիների վայր, և թվով 18 վանականների համար ծառայում էր որպես բնակատեղի։ 18-րդ դարում կայծակի պատճառով վանքը լուրջ վնասներ կրեց։

 
Մուտքը

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց՝ 1755 թվականին տեղի ունեցած Lիսաբոնի ահարկու երկրաշարժի ժամանակ էր, որ վանքը խիստ ավերվեց՝ աստիճանաբար վերածվելով փլատակների։ Այնուհանդերձ, մատուռը և Նիկոլաս Չանտեռենի ստեղծած մարմարե և գիպսե քանդակները հնարավոր եղավ փրկել՝ չնայած չնչին վնասների։ Տարիներ շարունակ վանքը մնաց ավերված, սակայն արքայազն Ֆերդինանտի համար չկորցրեց իր գեղեցկությունը։

 
Ամրոցի տեսքը վերևից

1838 թվականին Ֆերդինանտ II-րդը, այդ ժամանակ իշխող թագուհու ամուսինը, որոշեց իր տիրապետության տակ վերցնել վանքը, շրջակա տարածքները, հարակից շրջանում գտնվող «Մավրերի ամրոցը», ինչպես նաև ամրոցին շրջապատող որոշ հողեր։ Այնուհետև, Ֆերդինանտ II-րդը նպատակ դրեց ավերված վանքը վերածելու պալատի, որը Պորտուգալիայի թագավորական ընտանիքի համար կծառայեր որպես ամառանոց։ Ռոմանական ոճի շինության վերանորոգման աշխատանքները իրականացնելու էր գեներալ-լեյտենանտ, ինչպես նաև լեռնային ինժեներ Վիլհելմ Լյուդվիգ վոն Էշվեգը։ Գերմանացի ճարտարագետը, ով չնայած սիրողական մակարդակով էր զբաղվում ճարտարապետությամբ շատ էր ճանապարհորդել և չէր բացառվում, որ Ռայն գետի ափերին կառուցված բազմաթիվ ամրոցների մասին բավարար գիտելիքներ ուներ։ Շինարարական աշխատանքները տևեցին 1842-ից մինչև 1854 թվականները, չնայած որ այն հիմնականում պատրաստ էր։ Ֆերդինանտ II-րդը իր կնոջ Մարիա II-րդի հետ ակտիվ մանսակցություն ունեցան ամրոցի ներքին կառուցվածքի և սիմվոլիկ ինտերիերի որոշման հարցում։ Բացի այդ, թագավորը առաջարկեց, որ ամրոցի առաստաղները ծածկված լինեն կամարներով և ներառեն Միջնադարյան և Իսլամական ճարտարապետության էլեմենտներ։ Արքան գլխավոր մուտքի համար նախագծել տվեց մի գեղազարդ պատուհան ոգեշնչվելով Թոմարում «Քրիստոսի տաճարի հոգևոր միաբանները», անունը կրող կապիտուլի զարդապատ պատուհաններով։ Ֆերդինանտի մահից հետո ամրոցը անցավ իր երկրորդ կնոջ՝ Էդլայի կոմսուհի՝ Էլիզա Հանսլերի տիրապետության տակ։ Վերջինս վաճառեց ամրոցը Լիսաբոնի թագավոր Լյուդովիկ I-ին, ով ցանկանում էր ձեռք բերել այն իր ընտանիքի համար, ուստի ամրոցը շատ հաճախ թագավորական ընտանիքի համար որպես բնակավայր էր ծառայում։ 1910 թվականին տեղի ունեցած Հանրապետական Հեղափոխությունից հետո ամրոցը դասվեց ազգային հուշարձանների շարքին և վերածվեց թանգարանի։ Պորտուգալիայի վերջին թագուհին՝ Մարիա Ամելիան իր աքսորման նախորդ գիշերը անցկացրեց պալատում։Պալատը անմիջապես գրավեց այցելուների ուշադրությունը և դարձավ Պորտուգալիայի ամենա շատ այցելվող տեսարժան վայրերից մեկը։ Ժամանակի ընթացքում կառույցի գլխավոր մուտքի կարմիր և դեղին պատերը աստիճանաբար խամրեցին, և արդեն քանի տարի էր, ինչ ամրոցը գույնը թափել և ամբողջովին դարձել էր մոխրագույն։ 20-րդ դարի վերջին ամրոցը կրկին ներկեցին՝ վերականգնելով ամրոցի նախնական գույները։ 1995-ին Պենայի ամրոցը, ինչպես նաև Սինտրայի մնացած մշակութային կառույցները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեցին որպես Համաշխարհային ժառանգություն։

ԿառուցվածքԽմբագրել

 
Ճարտարապետական ոճերի խառնուրդ

Պենայի ամրոցը տարբեր ոճերի, ինչպես նաև ռոմանտիզմի յուրօրինակ էլեմենտների խառնուրդ է։ Էկլեստիկ ոճերի այս համադրությունը իր մեջ ներառում է նեո-գոթական, նեո-Մանուելինո, նեո-իսլամական և նեո-ռենեսանս ճարտարապետական ոճերի խառնուրդ։ Ամրոցի արտասավոր ոճը երևում էր արդեն 1840 թվականին տեղի ունեցած ձևափոխությունների ժամանակ։ Պորտուգալիայում նմանատիպ այլ նշանավոր կառույցների մասին տեղեկություններ ինչպիսին է՝ Բելեմ աշտարակը, նույնպես առկա են[3]։ Գրեթե ամբողջ կառույցը գտնվում է Սինտրա լեռների վրա։ Ըստ կառուցվածքի այն բաժանվում է 4 սեկտորի՝

• Եկեղեցու հատակագիծը, որի մեջ մտնում են կորագիծ պատերը, երկու բակամուտքերը (որոնցից մեկը պաշտպանված է շարժական կամրջով)

• Վանքի հին կառուցվածքի վերանորոգված հիմքը և ժամատունը

• Մատուռի դիմաց գտնվող Կամարների այգին, որտեղ կան նաև Մավրիտանական ոճի կամարներ

• Պալատական համալիրը` ձևավորված տաճարներին համապատասխան տարրերով, ինչպես նաև գլանաձև բաստիոնը։

Վանք և ժամատունԽմբագրել

Հնարավորինս պահպանվել են Հիերոնմիոսի ժամանակաշրջանում կառուցված որոշ տարրեր, որոնցից են՝ բացօթյա սյունաշարը (կլուատր), ճաշասենյակը, ավանդատունը, Մանուելինոյի և Վերածննդի ոճերով կառուցված մատուռը։ Այս ամբողջը ներառված է նոր ստորաբաժանման մեջ՝ ընդարձակ պատշգամբի և ժամատան հետ։ Թագուհու պատշգամբը, համարվում է ամենահարմար վայրը, որտեղից տեսանելի է ամրոցի ամբողջ կառուցվածքը։ Պատշգամբում տեղադրված է եկեղեցական թնդանոթը, որը ամեն օր նույն ժամին կրակ էր արձակում։ Ինչ վերաբերում է ժամատանը, կառուցապատման աշխատանքները ավարտվել են 1843 թվականին։

Ներքին դիզայնԽմբագրել

Պենայի ամրոցը թագավորական ընտանիքի համար հանդիսանում էր որպես ամառանոց։ Պատերը ներկված են արհեստական մարմարով՝ դրանց հայելային փայլ հաղորդելու համար։ Պատերը զարդարված են այնպիսի պատկերներով, որոնք արվեստի մեջ հայտնի են՝ «տեսողական խաբկանք» (ֆրանսերեն․՝ trompe-l'oeil), անունով։ Երբ նայում ես պատկերներին, այնպիսի տպավորություն է, թե դրանք իրական են։ Բացի այդ, առկան են նաև 19-րդ դարի զարդարված հախճապակիներ, որոնք կազմում են թագավորական ընտանիքի հավաքածուի մի մասը։

ԶբոսայգիԽմբագրել

 
Առվակը, որ հոսում է թագուհու բուսաբանական այգով

Պենայի զբոսայգին ընդարձակ անտառապատ տարածք է, որ ամբողջովին շրջապատում է Պենայի ամրոցը։ Զբաղեցնում է շուրջ 200 հեկտար անհարթ հողատարածք։ Զբոսայգին կառուցվել է Ֆերդինանտ II-րդի հրամանով և կառուցվել ամրոցի ստեղծման հետ միաժամանակ։ Զբոսայգու ստեղծման հարցում թագավորին օգնել էին Բարոն վոն Էշվեգը և Բարոն վոն Կեսլերը։ Զբոսայգու ստեղծման ժամանակ կիրառվել էին ռոմանտիզմի յուրօրինակ տարրեր, նույն մոտեցումը դրսևորվել էր նաև ամրոցի կառուցապատման ժամանակ։ Արքայի հրամանով, հեռավոր տարածքներից բերեցին զանազան տնկիներ՝ ծաղիկներ և բույսեր։ Դրանց մեջ մտնում էին՝ Սեքվոյան, Լավսոնի գետնանոճին, Կղբենին՝ առավել հայնտի Մագնոլիա անունով, Թույա արևմտյան ծառատեսակը, չինական ծագման Գինգո ծառը, ինչպես նաև ճապոնական ծագում ունեցող Կրիպտոմերիա մշտադալար ծառը և վերջապես ձարխոտազգիների ընտանիքին պատկանող բազմաթիվ բույսեր և ծառատեսակներ բերված Ավստրալիայից և Նոր Զելանդիայից հատուկ թագուհու այգում (Feteira da Rainha), տնկելու համար։ Այգին ունի լաբիրինթոսի կառուցվածք։ Նեղ կածանների միջով քայլելիս կարելի է հիանալ զբոսայգու տեսարժան վայրերով։ Ինչպես նաև հատուկ ուշադրություն են գրավում այգուց դուրս տանող երկու գլխավոր ելքերը։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել