Վարդան Ա, Պարթևստանի արքա մոտ 40-47թթ. Արտավան Բ-ի որդին։ Թագավորել է Գոտարզ Բ-ի հետ միասին։

Վարդան I
Իշխանություն40-47
Ծնվել է՝մոտ 10
Մահացել է՝47(0047)
Ազգությունպարթև
ՀարստությունԱրշակունիներ
ՆախորդԱրտավան II
ՀաջորդողԳոտարզ II
ՏոհմՊարթև Արշակունիներ
գերիշխան
ՀայրԱրտավան II
ԵրեխաներՎարդան II ?
Եղբայր(ներ)Արշակ Ա, Օրոդես, Արտավան, Գոտարզ II (վիճելի )
ՀավատքԶրադաշտականություն
Վարդան Ա-ի վերականգնված պատկերը ըստ մետաղադրամի

Կառավարումը խմբագրել

Հովսեփոս Փլավիոսը իր աշխատության մեջ համառոտ կերպով նկարագրում է Վարդանի գահ բարձրանալը։ Վարդանի գահակալության սկզբի իրադարձությունները գրված են եղել Տակիտոսի գրքերում, որոնք սակայն կորել են և այդ պատճառով հայտնի չէ, թե Արտավան Բ-ի մահից հետո իրադարձություններն ինչպես են զարգացել Պարթևստանում։ Երբ Պարթստանի հետ կապված իրադարձությունները կրկին հայտնվում են Տակիտոսի աշխատության էջերին, մենք արդեն տեսնում ենք Պարթևական գահին Գոտարզ Բ-ին, որին հռոմեացի պատմիչը, ինչպես Հովսեփոս Փլավիոսը, անվանում է Վարդան I-ի եղբայր։ Արտավան Բ-ի մահից հետո հավանաբար Վարդանն ու Գոտարզը եկել են համաձայնության Պարթևական թագավորությունը կիսելու վերաբերյալ։ Պարթևական պետության արևելյան շրջաններնի կառավարումն անցել է Գոտարզին, արևմտյանը (առաջին հերթին Բաբելոնն ու Մարաստանը) Վարդանին։ Հովսեփոս Փլավիոսը Վարդանին համարում է Արտավան Բ-ի իրվահաջորդը։ Հետաքրքիր է, որ Փիլոստրատեսը Վարդանին անվանում է մեդիացի։


Պայքար Վարդան I-ի և Գոտարզ II-ի միջև խմբագրել

Գոտարզի կառավարման դաժան բնույթը և իր եղբայր Արտավանին սպանելը հանգեցրին ազնվականության դժգոհությունը, որոնք հրավիրեցին Վարդանին, ով ըստ Տակիտոսի 2 օրում հաղթահարեց ավելի քան 550 կմ տարածություն, որը առնվազն արտասովոր ձեռքբերում էր։ Նման արագ հարձակումով Վարդանը անակնկալի բերեց Գոտարզին և փախուստի մատնեց։ Գահընկեց արված տիրակալը փախավ Դահերի երկիր, որտեղ սկսեց դավադրություն կազմակերպել իր եղբոր դեմ։ Իր իշխանությունը ամրապնդելու համար Վարդանի համար շատ կարևոր էր վերահսկողություն հաստատել Սելևկիայի դրամահատարանի վրա։ Նա սկսեց քաղաքի պաշարումը, որը հուսալիորեն պաշտպանված էր ինչպես պարիսպներով, այնպես էլ բնական խոչընդոտներով՝ գետով ու ջրանցքներով, ինչպես նաև լավ էր ապահովված պարենով։ Այդ ընթացքում Գոտարզը ստացավ Դակերի և Հիրկանացիների օգնությունը և շուտով ձեռնամուխ եղավ իշխանությունը վերականգնելու։ Վարդանը 39թ.-ին դադարեցրեց Սելևկիայի պաշարումը և իր զորքերը տեղափոխեց հեռու դեպի արևելք՝ Մեծ Բակտրիական դաշտ։ Բայց ճակատամարտի նախապատրաստությունն անսպասելիորեն ընդհատվեց, երբ Գոտարզն իմացավ, որ ազնվականությունը ծրագրել է գահը վերցնել և՛ իր եղբորից, և՛ իրենից։ Միավորվելով ընդհանուր սպառնալիքի առաջ՝ եղբայրները համաձայնեցին, որ Վարդանը վերցնի Պարթեւստանի գահը, իսկ Գոտարզը գնա Հիրկանիա։ Սելևկիայում ազնվականությունը 40/41-43/44 թվականներին հատել է «հաղթական» մետաղադրամներ՝ ի պատիվ ժողովրդական կուսակցության նկատմամբ իրենց հաղթանակի և Վարդանի գահ վերադարձի տոնակատարության։


Ապոլլոնիոս Թիանացու ճանապարհորդությունը և Սելևկիայի գրավումը խմբագրել

42թ.-ի գարնանը փիլիսոփա Ապոլլոնիոս Թիանացին անցավ Բաբելոնի տարածքով դեպի Հնդկաստան։ Վարդանը իշխանության ղեկին էր գահը վերականգնելուց ընդամենը երկու տարի 2 ամիս անց։ Ըստ ամենայն հավանականության, ապստամբությունը շարունակվել է Սելևկիայում, իսկ Վարդանը բնակություն է հաստատել Բաբելոնում։ Փիլոստրատոսը ենթադրում է, որ Վարդանի կողմից վերահսկվող տարածքը չափերով սահմանափակ էր, քանի որ Ապոլլոնիոսը Նինվեից հեռանալուց հետո գնաց Պարթևաստան, որն ակնհայտորեն պատկանում էր Ադիաբենեին, հետևաբար՝ Գոտարզի իշխանության տակ էր։ 42թ.-ի հունիսին Վարդանը նորից մտավ Սելևկիայի շրջակայքը, եւ ազնվական կուսակցության ազդեցության տակ, որն այն ժամանակ ակնհայտորեն համակրում էր գահի այս թեկնածուին, քաղաքը կամավոր հանձնվեց։ Այսպիսով ավարտվեց յոթ տարի տեւած ապստամբությունը։


Իրադարձությունները Հայաստանում խմբագրել

Հռոմի կողմից Հայոց գահին բազմած Միհրդատը(Իբերիայի արքա Փարսման Ա-ի եղբայրը), ով հարուցել էր իր հովանավորողների դժգոհությունը, հետ կանչվեց, բանտարկվեց, ապա վտարվեց Կալիգուլայի կողմից։ Կալիգուլայի մահից կարճ ժամանակ անց՝ 41 թվականին, նրա իրավահաջորդ Կլավդիոսը Միհրդատին ուղարկեց արևելք՝ վերադարձնելու իր գահը, որը, ըստ երևույթին, որոշ ժամանակ թափուր էր մինչև պարթևների կողմից տիրանալը։ Օժանդակվելով հռոմեական զորքերի և իր եղբոր՝ Փարսմանի ուղարկած իբերիացիների կողմից՝ Միտրիդատը հեշտությամբ ջախջախեց Դեմոնաքսի գլխավորած հայկական բանակին։ Որոշ ժամանակ Փոքր Հայքը Կոտիսի հրամանատարությամբ շարունակում էր դիմադրել, բայց ի վերջո այն նույնպես ենթարկվեց։ Նոր արքան, թերևս այն պատճառով, որ իրեն ապահով չէր զգում, բռնի կերպով կառավարում էր երկիրը, ինչը շուտով պատճառ դարձավ, որ հայերը դիմեն Վարդանի օգնությանը։ Նա փորձեց հայերին օգնություն ուղարկել իր գլխավոր վասալներից մեկին՝ Ադիաբենեի արքա Իզատես II-ին, սակայն վերջինս մերժեց, քանի որ նրա հինգ որդիները գտնվում էին Հռոմում։ Իզատեսի մերժումից զայրացած՝ Վարդանը արշավանք սկսեց իր վասալի դեմ։ Այդ ժամանակ Սիրիայի կառավարիչ Վիբիուս Մարսուսը, կեղծ մանևր է ձեռնարկել Եփրատի սահմանին հավանաբար Վարդանի ուշադրությունը շեղելու համար։ Վարդանը մեծ ցանկություն ուներ գրավելու Հայաստանը։


Հաջողություններ Արևելքում խմբագրել

Մոտ 43 թվականին Գոտարզը զորք հավաքեց և արշավեց դեպի Էրինդ (գետ,որը գտնվում էր Հիրիկանայում հավանաբար հին ժամանակներում հայտնի էր որպես Հարինդա)։ Գոտարզի և Վարդանի բանակների միջև տեղի ունեցավ կատաղի ճակատամարտ, որի արդյունքում վերջինիս ի վերջո հաջողվեց թույլ չտալ հակառակորդին գետն անցնել։ Վարդանի այս հաղթանակին հաջորդեցին այլ հաջողություններ, որոնք նրան դարձրին ամբողջ տարածքի տերը մինչև Սինդ (Ինդոս) գետը, որը դահաներին բաժանեց Արյայի բնակիչներից։ Այնտեղ զորքերը հրաժարվեցին առաջ շարժվել, և այդ տեղում կանգնեցվեց հաղթանակի հուշարձան։


Վարդան Ա-ի սպանությունը խմբագրել

45թ.-ի վերջերին երկու եղբայրների միջև կրկին բախում է սկսվում, որը տևում է 46-ից մինչև 47 թվականը և ավարտվում Վարդանի մահով։ Վերջինս սպանվում է ազնվականների կողմից, հավանաբար Գոտարզի դրդմամբ, ազգային զվարճանքի՝ որսի ժամանակ։


Գրականություն խմբագրել

1.Дибвойз Н. К. Политическая история Парфии / Пер. с англ., науч. ред. и библиографич. приложение В. П. Никонова. — СПб.: Филологический факультет СПбГУ, 2008. — 816 с. — (Историческая библиотека). — ISBN 978-5-8465-0638-1.[1]

2.Дьяконов М. М. Очерк истории Древнего Ирана. — М.: Издательство восточной литературы, 1961. — 444 с.

Աղբյուրներ խմբագրել

1.Հովսեփոս Փլավիոս. Հուդայական պատմություն. XX, գլ. 3, § 4

2.Կոռնելիոս Տակիտոս. Աննալներ. Գիրք XI, գլուխ 8 (3)о

3. [1]