Միհրդատ Բ Պարթև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միհրդատ Բ Պարթև, (պարթ.` 𐭌𐭄𐭓𐭃𐭕 Mihrdāt, անհայտ, Nisa, Hyrcania - մ. թ. ա. 88, Տիզբոն, Ասորեստանի սատրապություն) Մեծ («Մեծ» մականունն ստացել է դեռևս իր կենդանության օրոք[1]), Եպիփանոս, Պարթևաստանի Արշակունի արքա մ.թ.ա. 123 - 88 թթ։ Նրա օրոք Պարթևական տերությունը հասել է իր հզորության գագաթնակետին՝ ջախջախելով Արևելքից Պարթևաստան ներխուժող սկյութական ցեղերին, որոնց դեմ ճակատամարտներում զոհվել էին երկրի նախորդ երկու արքաները։ Պատերազմ է վարել նաև Մեծ Հայքի արքա Արտավազդ Ա -ի դեմ՝ խլելով նրանից սահմանակից 70 հովիտների շրջանը և պատանդ վերցնելով հայոց արքայի եղբորորդուն՝ ապագա Տիգրան Մեծին։ Մ..թ.ա. 123 և 115 թթ ընդունել է չինացի դեսպաններին համաձայնության գալով նրանց հետ «Մետաքսե ուղին» վերաբացելու հարցում։ շարունակել է Սելևկյան տերության դեմ պատերազմները Ասորիքում։ Նա առաջին Պարթև արքան էր, որը մ.թ.ա. 92 թ բանակցություններ է վարել Հռոմի հետ, որն այդ ժամանակ ներկայացված էր Կիլիկիայի պրետոր Լուցիուս Կորնելիուս Սուլլայի կողմից։
Միհրդատ Բ Պարթև | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | անհայտ |
Ծննդավայր | Nisa, Hyrcania |
Մահացել է՝ | մ. թ. ա. 88 |
Վախճանի վայր | Տիզբոն, Ասորեստանի սատրապություն |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Արտավան Բ Պարթև |
Երեխաներ | Որոդես Ա և Arsaces XVI? |
ԾանոթագրություններԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Дибвойз Н. К.: Политическая история Парфии [1]