Հրահատ Բ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հրահատ Բ Պարթև ( մ.թ.ա. մոտ 147-127 թթ.), Պարթևաստանի արքա մ.թ.ա. 132- 127 թթ., Միհրդատ Ա Պարթևի (մ.թ.ա. 171–132) որդի, շարունակել է հոր նվաճողական քաղաքականությունը՝ գրավելով Բաբելոնը։ Պատերազմ է վարել Սելևկյան տերության արքա Անտիոքոս Է Սիդետոսի դեմ, որը սկզբնական կարճաժամկետ հաջողությունից հետո ջախջախվել և սպանվել է Մեդիայում տեղի ունեցած ճակատամարտում մ.թ.ա. 129 թ, ինչը վերջնականապես վերջ է տվել Սելևկյանների իշխանությանը Եփրատ գետից արևելք։ Սպանվել է արևելքից Պարթևաստան ներխուժած սկյութական ցեղերի դեմ ճակատամարտում։
Հրահատ Բ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 2-րդ դար |
Ծննդավայր | Պարթևստան |
Մահացել է՝ | մ. թ. ա. 127 |
Վախճանի վայր | Պարթևստան |
Ուղեկից | Լաոդիկե |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
թագավոր | |
Հայր | Միհրդատ Ա Պարթև |
Մայր | Ռիննու |
Քույր(եր) | Հռոդոգունե |
Հավատք | Զրադաշտականություն |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրահատ Բ» հոդվածին։ |