Բակուր Բ Պարթև
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բակուր Բ Պարթև, Պարթևաստանի արքա Արշակունի հարստությունից։ Իշխանության տարիները մոտ 78 առ 105 թթ.։ Վոնոն Բ-ի որդին և Վաղարշ Ա-ի եղբայրը։ Նախքան Պարթևական տերության գահը բարձրանալն իշխում էր Մարաստանում։ Վաղարշի մահից հետո ապստամբել է վերջինիս որդու՝ Վաղարշ Բ դեմ (78–80 թթ.), ջախջախել և գահընկեց է արել նրան։
Բակուր Բ Պարթև | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | 1-ին դար |
Ծննդավայր | Պարթև Արշակունիներ |
Մահացել է՝ | 105 |
Երկիր | Characene |
Տոհմ | Պարթև Արշակունիներ |
գերիշխան | |
Հայր | Վոնոն Բ Պարթև |
Երեխաներ | Աշխադար, Mithridates V of Parthia? և Պարթամասիր |
Ըստ Ամմիանուս Մարցելինուսի ընդարձակել է Տիզբոնը՝ կառուցելով նոր պարիսպներ։
Մ.թ. 101 թ. դեսպանություն է ուղարկել Չինաստան, ինչի մասին հիշատակում է պահպանվել չինական տարեգրություններում, որտեղ Պարթիան անվանվում է Անքսի թագավորություն։
Բազմաթիվ դրամների վրա դրոշմել է նաև իր անձնական անունը՝ Բակուր Արշակ (ոչ թե միայն Արշակ, ինչպես Պարթևական արքաների սովորությունն էր)` իրեն գահի այլ հավակնորդներից տարբերակելու նպատակով։
Բակուրը մահացել է շուրջ 105 թ.: Նրանից հետո գահը ժառանգել է նրա եղբայր` Խոսրով Ա-ն։