Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղարշ Պարթև
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վաղարշ Գ

Վաղարշ Գ Պարթև (պարթ.` Walagash, պարս.՝ بلاش), լատին․՝ Vologesus III, 2-րդ դար, Parthia Satrapy - 191, Parthia Satrapy), Պարթևստանի արքա (148-191[1]), Պարթև Արշակունիների տոհմից։ Հաջորդել է Վաղարշ Բ Պարթևին[1]։

Վաղարշ Գ Պարթև
պարթ.` Walagash
Դրահմա, որի վրա պատկերված է Վաղարշ Գ Պարթևը
Պարթևստանի արքա
148 - 191
Նախորդող Վաղարշ Բ Պարթև
Հաջորդող Վաղարշ Դ Պարթև
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ծննդյան օր 2-րդ դար
Ծննդավայր Parthia Satrapy
Վախճանի օր 191
Վախճանի վայր Parthia Satrapy
Դինաստիա Պարթև Արշակունիներ
Քաղաքացիություն Elymais
Հայր Mithridates V of Parthia?
Զավակներ Վաղարշ Դ Պարթև

Կառավարումը

խմբագրել

Վաղարշ Գ-ի ավելի քան 40 տարվա իշխանության ընթացքում Պարթևստանում դադարում են ներքին խռովությունները։ 154 (155) թվականին Վաղարշ Գ-ն ցանկանում էր արշավել Մեծ Հայք, բայց, պատերազմը դեռ չսկսված, խաղաղությունը պահպանվում է շնորհիվ Անտոնինոս Պիոսի, ով Եփրատ գետի մոտ անձամբ տեսակցություն է ունենում Պարթևաց թագավորի հետ[2]։

Հռոմեա-պարթևական պատերազմ (161-166)

խմբագրել

Անտոնիոս Պիոսի մահից անմիջապես հետ, 161 թվականին, պարթևական զորքերը Վաղարշ Գ-ի հրամանով և Խոսրով զորավարի հրամանատարությամբ մտնում են Մեծ Հայք և Սոհեմոսի փոխարեն Մեծ Հայքի արքա են դնում Բակուր Արշակունուն (161-163), իսկ Սոհեմոսը փախնում է Հռոմ։ Օգնության եկած և Էլեգյա (այժմյան Իլիջա, Էրզրումի մոտ) հասած Կապադովկիայի կուսակալ Էլիոս Սևերիանոսը Եփրատ գետի ակունքների մոտ ծանր պարտություն է կրում Խոսրով զորավարից։ Հռոմեական զորքը ամբողջովին ջախջախվում է, իսկ Սևերիանոսը ինքնասպան է լինում, ընկնելով իր սրի վրա[1][3][4]։

Այնուհետև պարթևական զորքը անցնում է Եփրատը և ներխուժում Կապադովկիա և Ասորիք, որի Ատտիդիոս Կոռնելիոս զորավարը նույնպես դաժանորեն պարտվում է և ստիպված է լինում փախչել[1]։

Պարթևների հաջողությունների դեմն առնելու համար Մարկոս Ավրելիոսը (161-180) Արևելք է ուղարկում իր հոգեզավակ գահակից եղբորը, Լուցիոս Վերոս կայսրին (161-169), ով ժամանում է Անտիոք 163 թվականի գարնանը։ Նա իր հետ բերում է նոր ռազմական ուժեր, որոնց հրամանատարությունը հանձնված էր ընդունակ զորավարների՝ Ավիդիոս Կասսիոսին, Ստատիոս Պրիսկոսին և Մարտիոս Վերոսին։ 163 թվականի ամռանը հռոմեական զորքերը նախահարձակ են լինում թե Մեծ Հայքում և թե Ասորիքում ու Միջագետքում։ Պատերազմը երկու ճակատով էր ընթանում՝ Արտաշատի և Տիզբոնի, որոնք պաշտոնապես կոչվում էին «հայկական և պարթևական»[5]։

Կապադովկիայի կուսակալ Ստատիոս Պրիսկոսի առաջնորդությամբ Կապադովկիայի վրայով Մեծ Հայք է ուղարկվում հատուկ մի զորաբանակ։ Նա համառ կռիվներից հետո կարողանում է նվաճել Մեծ Հայքը։ 163 թվականի վերջերին հռոմեական զորքերը պաշարելով ու գորհելով վերցնում են Արտաշատ մայրաքաղաքը, որը ենթարկում են կողոպուտի և ավերմունքի[5]։

Նույն այդ ժամանակ հռոմեական մեկ այլ զորաբանակ, որը Ավիդիոս Կասսիոսի առաջնորդությամբ գործում էր Ասորիքում և Միջագետքում, հաղթում է Վաղարշ Գ-ին Եվրոպոս քաղաքի մոտ, Զևգմայի հարավային կողմում։ Այնուհետև Կասսիոսը մտնում է Հյուսիսային Միջագետք, որտեղ մարտերից հետո գրավում է Եդեսիան և Մծբինը[5]։

Վաղարշ Գ-ն ստիպված է լինում թողնել Միջագետքը և անցնում է Տիգրիսի մյուս կողմը։ Կասսիոսը, հալածելով նրան՝ հասնում է Բաբելոնիա։ Սելևկիա քաղաքը, որը հոժարակամ անձնատուր էր եղել, հռոմեական զինվորների կողմից ենթարկվում է անխնա ավարի ու հրդեհի։ 164 թվականին ավերածության է նաև ենթարկվում մայրաքաղաք Տիզբոնը, որի արքունի դղյակը հողին է հավասարեցվում[5]։

Վաղարշ Գ-ն հարկադրված է լինում փախչել իր երկրի խորքերը։ 165 թվականին Կասսիոսը վերադառնում է Ասորիք, քանի որ Սելևկիայի կործանումից հետո Պարթևստանում բռնկվել էր ժանտախտի համաճարակ, որից մահանում էին հռոմեական զինվորները[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 44.
  2. Aristiades, Orat. sacra 1, էջ 453-454 (հրատ. Dindorf-ի).
  3. Lucianus, De historia recte scribenda, 18, 19, 21, 25, 26.
  4. Cass. Dio, LXXI, 2, 1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 45.

Աղբյուրներ

խմբագրել
  • «Երկեր», Հակոբ Մանանդյան, հատոր Բ, էջ 44-47.
  • Aristiades, Orat. sacra 1, էջ 453-454 (հրատ. Dindorf-ի).
  • Lucianus, De historia recte scribenda, 18, 19, 21, 25, 26.
  • Cass. Dio, LXXI, 2, 1.