Արտավան Գ
Ուշադրություն, այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արտավան Գ (ծն. թ. անհայտ - մոտ 38), Պարթևաց արքա 12-ից։ Մոր կողմից՝ Արշակունի: Նախապես թագավորել է Ատրպատականում։ Պարթևական գահը գրավել է Հռոմի դրածո Վոնոն թագավորին տապալելուց հետո՝ հիմնելով Արշակունիների կրտսեր ճյուղը։ Արտավանը 16 թ.-ին Վոնոնին վտարել է նաև Հայաստանից, որի գահը վերջինս գրավել էր Հռոմի օգնությամբ։ Արտավանը փորձել է Հայաստանի թագավոր հռչակել իր որդի Որոդեսին, սակայն Հռոմը կանխել է նրան և հայկական ավագանու համաձայնությամբ Հայոց թագավո հռչակել Զենոն-Արտաշեսին։ Վերջինիս մահից (34 թ.) հետո, Արտավանը Հայոց թագավոր է կարգել իր որդի Արշակ Ա-ին՝ նպատակ ունենալով Հայաստանի զինակցությամբ Հռոմը դուրս բերել Արևելքից, վերականգնել Աքեմենյան աշխարհակալության սահմանները։ Սակայն 35 թ.-ին Արշակ Ա-ն դավադրաբար սպանվել է և Հռոմի օգնությամբ հայկական գահին տիրել է Միհրդատ Իբերացին։ Հռոմի դրդմամբ պարթևական պետության վրա հարձակվել են վրացական և ալանական ցեղերը։ 36 թ.-ին պարթևական թագավոր է հռչակվել Հռոմի նոր դրածո Տրդատ Գ-ն, որի գահանիս է եղել Արտավանի դեմ ապստամբած Միջագետքի Սելևկիա քաղաքը։ Արտավանը հարկադրված է եղել պարթևական ուժերը Հայաստանից ետ տանել և հոգալ սեփական սահմանների պաշտպանությունը։ Նրան հաջողվել է հաղթել Տրդատ Գ-ին, վերականգնել իռ գահակալական իրավունքները (37 թ.), Ատրպատականի, Միջագետքի, Պարսքի, Ելամի, կառավարումը հանձնել Արշակունիների տան ներկայացուցիչներին, կայունացնել պարթևական պետության վիճակը։
Արտավան Գ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ.թ.ա. 1-ին դար |
Մահացել է | 38 |
Կրոն | Զրադաշտականություն |
Մասնագիտություն | միապետ |
Ծնողներ | հայր՝ Darius II of Media Atropatene? |
Զբաղեցրած պաշտոններ | թագավոր |
Երեխաներ | Vardanes I of Parthia?, Gotarzes II of Parthia?, Արշակ Ա և Որոդես Պարթև |
Artabanos II of Parthia Վիքիպահեստում |