Պատրիսի Էսպինոսա Կանտելանո (հոկտեմբերի 21, 1958(1958-10-21)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ և դիվանագետ է, ով այժմ աշխատում է որպես ՄԱԿ–ի շրջանային կոնվեցիան կլիմայի փոփոխությունների մասին գործադիր քարտուղար։ Ավստրիայում, Գերմանիայում, Սլովենիայում և Սլովակիայում Մեքսիկայի դեսպանն էր, և նախագահ Ֆելիպե Կալդերոնի կաբինետում աշխատում էր որպես Արտաքին գործերի քարտուղար։

Պատրիսիա Էսպինոսա
Patricia Espinosa
Պատրիսիա Էսպինոսա Կանտելանո (2013)
Գերմանիայում Մեքսիկայի դեսպան
 Սեպտեմբերի 6, 2013 թվական
(Հուլիսի 18, 2016 թվական-րդ) ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին գործադիր քարտուղար
Նախորդող Քրիստիանա Ֆիգերես
Դեկտեմբեր 1, 2006 թվական - Դեկտեմբեր 1, 2012 թվական
 
Կուսակցություն՝ Ազգային գործողությունների կուսակցություն (Մեքսիկա)
Կրթություն՝ Մեքսիկայի քոլեջ և Ժնևի համալսարան
Մասնագիտություն՝ Ապահովագրության վիճակագիր
Ազգություն Մեքսիկա, մեքսիկացի
Ծննդյան օր հոկտեմբերի 21, 1958(1958-10-21)[1] (65 տարեկան)
Ծննդավայր Մեխիկո
Քաղաքացիություն  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 
Կայք՝ sre.gob.mx
 
Պարգևներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ «Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ և Պերի արևի օդենի մեծ խաչ

Ավարտել է Մեքսիկայի քոլեջի միջազգային հարաբերությունները բակալավրի աստիճանով և ստացել է միջազգային իրավունքի դիպլոմ Շվեյցարիայի Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Ամուսնացած է և ունի երկու երեխա[2]։

Դիվանագիտական կարիերա խմբագրել

 
Պատրիսիան 2018 թվականի Մյունխենի անվտանգության ժողովի ժամանակ

1981 թվականի սեպտեմբերի 16–ին, միացել է Արտաքին ծառայությանը՝ աշխատելով Ժնևում ՄԱԿ–ի մեքսիկական պատվիրակության կազմում։ 1992–ից 1997 թթ․–ին, աշխատել է ՄԱԿ–ի Մեքսիկայի պատվիրակությունում Նյու Յորք քաղաքում, և եղել է նաև Իբերո–ամերիկյան գագաթնաժողովի և ամերիկյան գագաթնաժողովի գլխավոր տնօրեն[2]։

2000 թվականին դեսպան է նշանակվել Արտաքին ծառայության շրջանականերում և աշխատել է Գերմանիայում Մեքսիկայի դեսպանատանը 2001 թվականի հունվարից մինչև 2002 թվականի հունիս, թողել է դեսպանի պաշտոնը Ավստրիայում, միաժամանակ մի շարք միջազգային կազմակերպությունների, որոնք Վիեննայում են գտնվում, 2002 թվականի հունիսից մինչև 2006 թվականի նոյեմբեր[2]։

 
Էսպինոսան (աջ) Կոնդոլիզա Ռայսի և Փիթեր Մաքքեյի հետ

2006 թվականի նոյեմբերի 28–ին, ընտրված նախագահ Ֆելիպես Կալդերոն հայտարարել էր, որ Պատրիսիա Էսպինոսան կաշխատի որպես իր Արտաքին գործերի քարտուղար 2006 թվականի դեկտեմբերի 1–ից։ Նրա համար առաջնային էին Միացյալ Նահանգներ–Մեքսիկա օրակարգի դիվերսիֆիկացումը (մեծապես կենտրոնացած էին ներգաղթի և անվտանգության հարցերի վրա), ինչպես նաև Կուբայի և Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերակառուցումը, որոնք սրվել էին նախորդ վարչակազմի օրոք[3]։

2016 թվականի մայիսին, ընտրվել է ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Բան Կի–Մունի կողմից՝ որպես գործադիր քարտուղար ՄԱԿ–ի շրջանային կոնվենցիան կլիմայի փոփոխությունների մասին (UNFCCC)[4]։

Այլ գործունեություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 «Profile of Patricia Espinosa» (Spanish). Felipe Calderon's Official Website. 2006 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «"Se hará política exterior de Estado": Patricia Espinosa» (Spanish). El Universal (Mexico). 2006 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Ban announces intention to appoint seasoned Mexican diplomat to head UN climate framework». United Nations. 2016 թ․ մայիսի 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 6-ին.
  5. Members International Gender Champions (IGC).

Արտաքին հղումներ խմբագրել

Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Լուիս Էռնեստո Դերբես
Արտաքին գործերի նախարար (Մեքսիկա)
2006 թվականի դեկտեմբերի 1–ից 2012 թվականի դեկտեմբեր
Հաջորդող:
Խոսե Անտոնիո Միդ Կուրիբրենյա