Ընտրված (անգլ.՝ -elect), պաշտոնի համար ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած անձի միջանկյալ կարգավիճակ[1][2]։ Օրինակ, ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած (որպես կանոն, դա լինում է երդմնակալության արարողության պահից) անձը կոչվելու է ընտրված նախագահ (օրինակ՝ ԱՄՆ ընտրված նախագահ)։

Նմանապես, նշանակված (անգլ.՝ -designate) եզրը (օրինակ, նշանակված վարչապետ) օգտագործվում է գործադիր իշխանության պաշտոնյաների անուղղակի ընտրության դեպքում, ինչպես խորհրդարանական կառավարման ձևի համակարգում, ինչպես նաև նշանակված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պաշտոնյաների համար։

ՊատմությունԽմբագրել

Ընտրված հասկացության կիրառումը ծագում է Կաթոլիկ եկեղեցուց, որտեղ եպիսկոպոսները ընտրվում էին, բայց որոշ ժամանակ չէին ձեռնադրվում։ Բացի այդ, Հռոմի Պապի ընտրության արդյունքում ընտրված հոգևորականը գտնվում է ընտրված Հռոմի Պապ կարգավիճակիում մինչև իր թեկնածության հաստատման և լիազորությունների ստանձման պահը[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Elect- Definition of Elect»։ Merriam-Webster Dictionary։ Վերցված է հոկտեմբերի 11, 2013 
  2. «English definition of "elect"»։ Cambridge Dictionaries Online։ Վերցված է հոկտեմբերի 11, 2013 
  3.   "Pope Severinus" in the 1913 Catholic Encyclopedia: