Պավլե Փրանգիշվիլի
Պավլե Փրանգիշվիլի (վրաց.՝ პავლე ფრანგიშვილი, իսկական ազգանունը՝ Կանդինաշվիլի, 5 (17) հոկտեմբերի, 1897, Թբիլիսի - 22 հունիսի, 1966, Թբիլիսի), վրացի ռեժիսոր և դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)[1]։
Պավլե Փրանգիշվիլի վրաց.՝ პავლე ფრანგიშვილი | |
---|---|
Ծնվել է | 5 (17) հոկտեմբերի, 1897 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 22, 1966 | (տարիքը -22) սխալ տարի
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | վրացի |
Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան |
Ամուսին | Վարվարա Գվազավա |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0695227 |
Կենսագրություն
խմբագրելՊավլե Փրանգիշվիլին ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 5-ին (հոկտեմբերի 17) Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1911 թվականից խաղացել է Թիֆլիսի ժողովրդական թատրոնում, 1913 թվականից՝ Թիֆլիսի դրամատիկական թատրոնում, իսկ հետագայում՝ Քութայիսի, Փոթիի, Գորիի թատրոններում։ 1929—1939 և 1949—1958 թվականներին ղեկավարել է Ճիաթուրայի թատրոնը, իսկ 1939-1949 թվականներին՝ Գորիի թատրոնը։
Պավլե Փրանգիշվիլու խաղացանկում գերակշռել են հերոսական-դրամատիկական դերերը, այդ թվում՝ Օթելլոյի դերը Շեքսպիրի համանուն պիեսում, Կառլո Մոորի դերը Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ» պիեսում, Խիմշիաշվիլու դերը Դավիթ Էրիսթավիի «Հայրենիք» պիեսում։
Փրանգիշվիլին բեմադրել է Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախ», Բորիս Լավրենյովի «Բեկում», Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատո Կրեչետ», Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ավքսենտի Ցագարելիի «Խանումա», Պոլիկարպ Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» և «Կոլխոզնիկի հարսանիքը», Իլո Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» ստեղծագործությունները և այլն։
Հրատարակել է «Ինչպես տիրապետել բեմական արվեստին։ Օգնություն թատերական կոլեկտիվներին» (վրաց.՝ როგორ დავეუფლოთ სასცენო ხელოვნებას, 1955) ձեռնարկը և «Տեսածը և ապրածը» (1963) հուշերի գիրքը։
Ամուսնացած է եղել դերասանուհի Վարվառա Գվազավայի հետ։ Նրանց որդին է դերասան Թենգիզ Կանդինաշվիլին։
Պավլե Փրանգիշվիլին մահացել է 1966 թվականի հունիսի 22-ին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- კევლიშვილი, ნ. პავლე ფრანგიშვილი : მონოგრაფია. — [თბ.] : ხელოვნება, 1956 (პოლიგრაფკომბინატი «კომუნისტი»). — 72გვ. (վրաց.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Прангишвили, Павел Яковлевич // Театральная энциклопедия.