Թենգիզ Կանդինաշվիլի
Թենգիզ Կանդինաշվիլի (վրաց.՝ თენგიზ კანდინაშვილი, փետրվարի 25, 1922, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ - նոյեմբերի 24, 1961, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դերասան, թատերական ռեժիսոր։
![]() վրաց.՝ თენგიზ კანდინაშვილი | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 25, 1922 |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 24, 1961 (39 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
ԿենսագրությունԽմբագրել
Թենգիզ Կանդինաշվիլին ծնվել է 1922 թվականի փետրվարի 25-ին Թիֆլիսում, դերասան ու ռեժիսոր Պավլե Փրանգիշվիլիի (իսկական անունը՝ Պավլե Կանդինաշվիլի) և դերասանուհի Վարվարա Գվազավայի ընտանիքում։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պատերազմից հետո խաղացել է Թբիլիսիի թատրոնում։ 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Զավադսկու և Իրինա Վուլֆի խումբ։ Ինստիտուտն ավարտել է 1952 թվականին, որից հետո երկու տարով պահել են Մոսսովետի անվան թատրոնում։ Ստաժավորման ավարտից հետո վերադարձել է Թբիլիսի, որտեղ աշխատել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական թատրոնում։
Համագործակցել է Թբիլիսիում հրատարակվող «Երիտասարդ ստալինական», «Արևելքի արշալույսը» պարբերականների հետ, որոնցում տպագրել է թատերական գրախոսություններ։
Թարգմանել է Գիգա Լորթքիփանիձեի՝ Նոդար Դումբաձեի «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» վեպի հիման վրա գրված պիեսը[1]։
Թատերական բեմադրությունԽմբագրել
- 1954 – «Մի սիրո պատմություն», Կոնստանտին Սիմոնով
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Թենգիզ Կանդինաշվիլի – onteatr.ru