Դավիթ Էրիսթավի (վրաց.՝ დავით ერისთავი, օգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847 կամ սեպտեմբերի 9, 1847(1847-09-09)[1], Խիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 11 (23), 1890 կամ հոկտեմբերի 23, 1890(1890-10-23)[1], Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի թատերագիր, ռեժիսոր, հրապարակագիր։

Դավիթ Էրիսթավի
վրաց.՝ დავით ერისთავი
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28 (սեպտեմբերի 9), 1847 կամ սեպտեմբերի 9, 1847(1847-09-09)[1]
ԾննդավայրԽիդիսթավի (Գորիի շրջան), Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 11 (23), 1890 (43 տարեկան) կամ հոկտեմբերի 23, 1890(1890-10-23)[1] (43 տարեկան)
Մահվան վայրԹիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՄթածմինդա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան
Մասնագիտությունգրող, հրապարակախոս, գրականագետ, բանաստեղծ, հասարակական գործիչ և դրամատուրգ
Ծնողներհայր՝ Գեորգի Էրիսթավի[2], մայր՝ Elizabed?[2]
Դավիթ Էրիսթավիի մահարձանը Մթածմինդայի պանթեոնում

Կենսագրություն

խմբագրել

1867 թվականից 1871 թվականներին սովորել է Օդեսայի Նովոռոսիյսյան կոչված համալսարանում, այնուհետև՝ Սանկտ Պետերբուրգի բժշկական ակադեմիայում։ Ուսումը կիսատ է թողել։

1871 թվականից աշխատակցել է «The Times», «Тифлисский Вестник» и «Фаланга» թերթերին, 1882 թվականից՝ խմբագրել «Кавказ» թերթը։ Գրել է բանաստեղծություններ, ֆելիետոններ։

Եղել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի անձի ու ստեղծագործության երկրպագու[3]։ 1877 թվականին խաղացել է վերջինիս գլուխգործոցը համարվող «Խելքից պատուհաս» չափածո թատերգության գլխավոր հերոսի՝ Չացկու դերը։ 1879 թվականի հունվարի 8-ին՝ Գրիբոյեդովի մահվան 50-ամյակի կապակցությամբ կազմակերպված երեկոյին հանդես է եկել այդ ռուս գրողի կյանքի ու ստեղծագործության մասին հրապարակային ելույթ-դասախոսությամբ, որը կարճ ժամանակ անց լույս է ընծայել առանձին գրքով։

Հանգանակություններ է կազմակերպել, ամենատարբեր միջոցներով գումարներ հայթայթել, որպեսզի ապահովվի Թիֆլիսի գիմնազիայում գրիբոյեդովյան անվանական կրթաթոշակի հիմնումը։

Վրացերեն է թարգմանել Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վիկտոր Հյուգոյի և այլ անվանի գրողների ստեղծագործություններ։ Բացի թատերական դերակատարումներից, հանդես է եկել բեմական ասմունքով, համարվել է իր ժամանակի լավագույն ասմունքողներից մեկը Թիֆլիսում։ Եղել է վրացական թատերական ընկերության հիմնադրման նախաձեռնողներից։

1930 թվականին նրա աճյունը վերահուղարկավորել են Մթածմինդայի պանթեոնում։

Գրականություն

խմբագրել

Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков — М.: Советская энциклопедия, 1967. Каталог РНБ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. «Александр Грибоедов и Давид Эристави». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.