Պավել Լիսիցյան

հայ օպերային երգիչ, երգիչ

Պավել (Պողոս) Գերասիմի Լիսիցյան (ռուս.՝ Лисицян (Лисициан) Павел Герасимович, հոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1911[1][2], Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[3][1] - հուլիսի 6, 2004(2004-07-06)[4], Մոսկվա, Ռուսաստան[5]), օպերային երգիչ (բարիտոն), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956), պրոֆեսոր։

Պավել Լիսիցյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 24 (նոյեմբերի 6), 1911[1][2]
Վլադիկավկազ, Ռուսական կայսրություն[3][1]
Երկիր Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհուլիսի 6, 2004(2004-07-06)[4] (92 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան[5]
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
Մասնագիտություներգիչ և երաժշտության դասախոս
Երգչաձայնբարիտոն[1][2]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրBaltic Shipyard?, Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, Միխայլովսկի թատրոն[1], Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1], Մեծ թատրոն[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] և Մոսկվայի ֆիլհարմոնիա
ԿրթությունQ86684623?, Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1932)[1], Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան երաժշտական քոլեջ (1935) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1960)[1]
Պարգևներ
 Pavel Lisitsyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լենինգրադի երաժշտանոցը։ Տարբեր տարիներին եղել է Լենինգրադի օպերային թատրոնի, Երևանի օպերային թատրոնի և Մոսկվայի մեծ թատրոնի մեներգիչ։ Պավել Լիսիցյանի լայնածավալ ճկուն ու գեղեցիկ ձայնը աչքի է ընկել հազվագյուտ թավշե տեմբրով։ Նրա կատարած դերերգերից առավել նշանավորներն են Օնեգինը (Չայկովսկի «Եվգենի Օնեգին»), Մազեպա (Չայկովսկի «Մազեպա»), Ելեցկի և Տոմսկի (Չայկովսկի «Պիկովայա դամա»), Ռոբերտ (Չայկովսկի «Իոլանտա»), Ժերմոն (Վերդի «Տրավիատա»), Ամոնասրո (Վերդի «Աիդա»), Գրյազնոյ (Ռիմսկի-Կորսակով «Ցարի հարսնացուն») և այլն։ Կատարել է նաև Չայկովսկու, Ռախմանինովի, այլ ռուս և հայ կոմպոզիտորների ռոմանսներ։ Հյուրախաղեր է ունեցել աշխարհի տարբեր երկրներում։

 
Պավել Լիսիցյանի հուշատախտակը Երևանում

1967-1973 թթ. Լիսիցյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, սկզբում՝ որպես դասախոս, ապա՝ որպես պրոֆեսոր և ամբիոնի վարիչ[7][8]։

Ընտանիք խմբագրել

Պավել Լիսիցյանի դուստրերը՝ Կարինե Լիսիցյան (ծնված՝ 1938, մեցցո-սոպրանո), Ռուզաննա Լիսիցյան (ծնված՝ 1945, սոպրանո, միջազգային մրցույթի մրցանակակիր՝ 1974, Նիդեռլանդներ) և որդին՝ Ռուբեն Լիսիցյան (ծնված՝ 1945, դրամատիկ, տենոր, Շումանի անվան վոկալիստների մրցույթի մրցանակակիր՝ 1969, Գերմանիա), Մոսկվայի ֆիլհարմոնիայի մերներգիչներ են։ Նրա թոռնուհին՝ Ելենա Լիսիցյան ապրում է Նյու-Յորքուն։

Գրականություն խմբագրել

  • Պետրոսյան Մ., Պավել Լիսիցյան, Ե., 1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2. — էջ 443.
  3. 3,0 3,1 3,2 Лисициан Павел Герасимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119450011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
  7. «Պավել Լիսիցյան - 100». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Լիսիցյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Լիսիցյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 624