Ռուբեն Լիսիցյան
Ռուբեն Պավելի Լիսիցյան (մայիսի 9, 1945, Մոսկվա, ԽՍՀՄ), երգիչ (դրամատիկ տենոր), մանկավարժ։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1992), պրոֆեսոր (2002):
Ռուբեն Լիսիցյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1945 (79 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Լիսիցյանը ծնվել է խորհրդային հայտնի օպերային երգիչ Պավել Լիսիցյանի ընտանիքում, Կարինե և Ռուզաննա Լիսիցյանների եղբայրը։
Սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցի (Մստիսլավ Ռոստրոպովիչ), Միխայիլ Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի (1960–1963 թվականներին), Վալենտին Բեռլինսկու դասարան) թավջութակի, վոկալ (1963–1965 թվականներին, Դ. Ի. Վարշամովի դասարան), Գնեսինների անվան երաժշտա-մանկավարժական ինստիտուտի մեներգեցողության (1965–1969 թվականներին, Դ. Ի. Վարշամովի դասարան) և կամերային երգեցողության (Ն. Ի. Դելիցիևայի դասարան) բաժիններում։
1965 թվականից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մեներգիչ։ 1965–1971 թվականներին՝ «Մադրիգալ» անսամբլի մեներգիչ։ Երգացանկում՝ ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ռոբերտ Շումանի անվան մեներգիչների մրցույթի (1969, Գերմանիա) դափնեկիր։
Գերմանա-ռուսական մշակութային և կրթական ակադեմիայի նախագահ (1997-2000 և 2002 թվականից մինչ օրս, պրոֆեսոր, 2002)։
Եղել է տարբեր մրցույթների ժյուրիի անդամ՝ «Մոսկվայի Սլավոնական երաժշտության միջազգային փառատոն» (նախագահ, Մոսկվա, 2008), «Երիտասարդ ձայներ» վոկալիստների I Համառուսաստանյան մրցույթ (նախագահ, Աբական, 2008 թվականի մարտ, 2010 թվականի նոյեմբերի 26-ից 29-ը), «Միխայիլ Իպոլիտով-Իվանովի անվան միջազգային մրցույթ» (Մոսկվա, 2011)
Կարինե և Ռուզաննա Լիսիցյանների հետ ստեղծել է «Պավել Լիսիցյան» բարեգործական հիմնադրամը (2005)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |