Պուլ Շտեֆան (գերմ.՝ Paul Stefan, ծննդյան անունը՝ Պաուլ Շտեֆան Գրյունֆելդ (գերմ.՝ Paul Stefan Gruenfeld), նոյեմբերի 25, 1879(1879-11-25)[1][2], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2] - նոյեմբերի 12, 1943(1943-11-12)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հրեական ծագմամբ ավստրիացի երաժշտագետ և թարգմանիչ։

Պաուլ Շտեֆան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 25, 1879(1879-11-25)[1][2]
ԾննդավայրԲռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2]
Մահացել էնոյեմբերի 12, 1943(1943-11-12)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, գրող, երաժշտական քննադատ և կենսագիր
Ստորագրություն
Изображение автографа
 Paul Stefan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պաուլ Շտեֆանը ծնվել է հրեական ընտանիքում։ 1898 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա։ Վիեննայի համալսարանում սովորել է փիլիսոփայություն, իրավաբանություն, արվեստի պատմություն և երաժշտություն, 1904 թվականին ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան (հետագայում ստացել է նաև պրոֆեսորի կոչում)։ Երաժշտության դասեր է առել Առնոլդ Շյոնբերգի և Գերման Գրեդեների մոտ։ 1904-1910 թվականներին աշխատել է որպես քարտուղար Ավստրիայի արդյունաբերողների կենտրոնական միությունում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է նաև որպես հեծելազորի սպա, ավելի ուշ տեղափոխվել է աշխատելու ռազմական արխիվում։

Շտեֆանը եղել է իր ժամանակի ականավոր երաժիշտներից մեկը։ 1921 թվականից գրել է Musikblätter des Anbruch ամսագրի համար, իսկ 1922 թվականին փոխարինել է Պաուլ Ամադեուս Պիսկին գլխավոր խմբագրի պաշտոնում և զբաղեցրել այն մինչև ամսագրի փակումը 1937 թվականին։ Դրանից բացի Պաուլ Շտեֆանը՝ որպես երաժշտական քննադատ, երկար տարիներ համագործակցել է վիեննական Die Stunde և Die Bühne թերթերի, ինչպես նաև եվրոպական ու ամերիկյան թերթերի հետ, այդ թվում՝ Neue Zürcher Zeitung և Musical America։

Նա այնպիսին չէր, որ միայն գովում է, և ոչ էլ այնպիսին, որը միայն պարսավում է, սակայն նրա կարծիքը, որն առանձնանում էր գրեթե ֆրանսիական ճշգրտությամբ ու պարզությամբ, անսխալ էր։ Հենց նրա հոդվածներից, մեկնաբանություններից ու համերգների մասին նշումներից են շատ ոչ մասնագետներ առաջին անգամ ստացել գիտելիքներ երաժշտության մասին որպես այդպիսին[4]։

1922 թվականին Պաուլ Շտեֆանը դարձել է Ժամանակակից երաժշտության միջազգային միության հիմնադիրներից մեկը և հետագայում մի քանի տարիների ընթացքում զբաղեցրել է ավստրիական հանրային բաժանմունքի փոխնախագահի պաշտոնը։ Դրանից բացի նա դասավանդել է Մաքս Ռայնհարդի վիեննական սեմինարում։

1938 թվականին Ավստրիայի անշլյուսից հետո Շտեֆանը՝ որես հրեա և հականացիստական հոդվածների հեղինակ, ստիպված է եղել արտագաղթել (այդ ժամանակ էլ նացիստները նրան զրկել են դոկտորի աստիճանից)։ Սկզբում նա կես տարի ապրել է Շվեյցարիայի Վինթերտուր քաղաքում, ապա տեղափոխվել Փարիզ, որտեղ մնացել է մինչև գերմանացիների ներխուժումը՝ հիմնականում աշխատելով ռադիոյում։ Դրանից հետո նա տեղափոխվել է Լիսաբոն, որտեղ պետության պատվերով գրել է գիրք պորտուգալական երաժշտության մասին։ Նրա որոշ աշխատանքներ թարգմանվել են պորտուգալերեն[5]։

1941 թվականի ապրիլին մեկնել է ԱՄՆ, որտեղ նույն հաջողությամբ աշխատել է որպես երաժշտական քննադատ ու դասախոս։

Երաժշտության բնագավառում աշխատելուց բացի նա զբաղվել է թարգմանությամբ. մասնավորապես նա գերմաներեն է թարգմանել Տակիտոսի «Գերմանիան», Ալֆոնս Դոդե «Տարասկոնցի Տարտարենը» ստեղծագործությունը։

1940 թվականին Պաուլ Շտեֆանն ամուսնացել է երգչուհի Ելլա Բրաուն-Ֆերնվալդի հետ։

Երաժշտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար պարգևատրվել է Չեխիայի կառավարության մեդալով։

Տասնամյակներ անց Վիեննայի համալսարանը հետմահու վերականգնել է Պաուլ Շտեֆանի դոկտորի աստիճանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117225789 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Некролог Пауля Штефана(չաշխատող հղում)
  5. Paul Stefan erzählt. // Der Aufbau. — 2. Mai 1941. — S. 10.

Գրականություն խմբագրել

  • Adunka, Evelyn; Bolbecher, Siglinde; Jakl, Nina; Kaiser, Konstantin; Oedl, Ulrike. Lexikon der österreichischen Exilliteratur. — Wien: Verlag Deuticke, 2000. — S. 608f. — ISBN 3-216-30548-1.
  • Czeike, Felix. Historisches Lexikon Wien. — Wien: Verlag Kremayr & Scheriau, 1993. — Bd. 2. — S. 620. — ISBN 3-218-00544-2.
  • Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft 18. bis 20. Jahrhundert. — München: Verlag K. G. Saur, 2002. — Bd. 1. — S. 474f. — ISBN 3-598-11545-8.
  • International Biographical Dictionary of Central European Emigrés 1933—1945. — München: Saur, 1983. — Bd. 2/I L-Z. — S. 1109. — ISBN 3-598-10089-2.
  • Die Musik in Geschichte und Gegenwart. — Kassel: Bärenreiter, 1949—1987. — 1. Auflage. — Bd. 12; 16.
  • Oesterreichisches Musiklexikon. — Wien: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 2006. — Bd. 5. — S. 2288. — ISBN 3-7001-3067-8.
  • Pass, Walter; Scheit, Gerhard; Svoboda, Wilhelm. Orpheus im Exil. Die Vertreibung der österreichischen Musik 1938—1945. — Wien: Verlag für Gesellschaftskritik, 1995. — ISBN 3-85115-200-X.
  • Wininger, Salomon. Große Jüdische National-Biographie. — Czernowitz, 1932. — Bd. 6. — S. 604f.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Շտեֆան» հոդվածին։