Պաուլ Նատորպ
Պաուլ Նատորպ (գերմ.՝ Paul Gerhard Natorp, հունվարի 14, 1854[1][2][3][…] կամ հունվարի 24, 1854[4], Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 17, 1924[1][2][3][…], Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի փիլիսոփա, նեոկանտականության մարբուրգյան դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից։ Մարբուրգի համալսարանի պրոֆեսոր (1885 թվականից)։ «Պլատոնի ուսմունքը իդեաների մասին (1903) աշխատությունում Նատորպը առաջարկել է պլատոնյան իդեալիզմի ուրույն մեկնաբանություն՝ այն ներկայացրել պսիխոլոգիզմի ու մետաֆիզիկայի ավանդական շերտավորումներից զտված և ըմբռնել մարբուրգյան դպրոցի «տրամաբանական իդեալիզմի ոգով [երկրորդ հրատարակության մեջ (1921) Նատորպը հրաժարվել է այս տեսակետից և Պլատոնի ուսմունքը բացատրել՝ դիմելով նեոպլատոնական ավանդույթներին]։ «Ճշգրիտ գիտությունների տրամաբանական հիմունքները (1910) աշխատությունը նվիրել է արդի բնագիտության տրամաբանական վերլուծությանը, փորձել գիտության տվյալները բացարձակ տրամաբանացման ենթարկել՝ դրանց հիմունքների ու նախադրյալների քննադատական պարզաբանման միջոցով։
![]() | |
Ծնվել է | հունվարի 14, 1854[1][2][3][…] կամ հունվարի 24, 1854[4] Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն |
Մահացել է | օգոստոսի 17, 1924[1][2][3][…] (70 տարեկան) Մարբուրգ, Գիսսեն, Հեսսեն, Գերմանիա |
Գերեզման | Main Cemetery of Marburg |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ուղղություն | Մարբուրգյան դպրոց |
Մասնագիտություն | փիլիսոփա, մանկավարժ, համալսարանի դասախոս և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Մարբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն և պատմագրություն |
Անդամակցություն | Burschenschaft Alemannia Bonn? |
Ալմա մատեր | Ստրասբուրգի համալսարան (1538-1970), Ստրասբուրգի համալսարան և Մարբուրգի համալսարան[5] |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Եղել է գիտական ղեկավար | Karl Schmidt?[5], Nicolai Hartmann?[5], Albert Görland?[5], Էռնստ Կասիրեր[5] և Հանս Գեորգ Գադամեր[5] |
Ամուսին(ներ) | Helene Natorp? |
Ուսուցիչ | Ernst Laas?[5] և Հերման Կոհեն[5] |
Աշակերտներ | Հանս Գեորգ Գադամեր |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 4,0 4,1 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 198)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Նատորպ» հոդվածին։ |