Պաուլինա Լուիզի

ուրուգվայցի քաղաքական գործիչ, բժիշկ, ֆեմինիստ ակտիվիստուհի

Պաուլինա Լուիզի (իսպ.՝ Paulina Luisi, սեպտեմբերի 22, 1875(1875-09-22)[1], Կոլոն, Էնտրե Ռիոս, Արգենտինա[2][3] - հուլիսի 16, 1950(1950-07-16)[4][3], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[3]), ուրուգվայցի Ֆեմինիստական շարժման առաջնորդ։ 1909 թվականին դարձել է առաջին կին ուրուգվայցին, որն ստացել է բժշկական կրթություն, և նա ակտիվորեն հանդես է եկել դպրոցներում սեռական դաստիարակություն տալու համար։ Լուիզին Ուրուգվայը ներկայացրել է տարբեր միջազգային համաժողովներում և ճամփորդել Լատինական Ամերիկայում և Եվրոպայում։ Նա նաև առաջին լատինոամերիկացին է, որ մասնակցել է Ազգերի լիգային և դարձել նրա ամենաազդեցիկ առաջին կին ակտիվիստներից մեկը։

Պաուլինա Լուիզի
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 22, 1875(1875-09-22)[1]
ԾննդավայրԿոլոն, Էնտրե Ռիոս, Արգենտինա[2][3]
Մահացել էհուլիսի 16, 1950(1950-07-16)[4][3] (74 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[3]
Քաղաքացիություն Ուրուգվայ
ԿրթությունՀանրապետական համալսարան
Մասնագիտությունուսուցչուհի, գինեկոլոգ, քաղաքական գործիչ, սուֆրաժիստ և բժիշկ
Ծնողներհայր՝ Ángel Luisi Pisano?, մայր՝ María Teresa Josefina Janicki?
ԿուսակցությունSocialist Party of Uruguay?
ԱնդամությունԹագավորական Գալիսիական ակադեմիա
 Paulina Luisi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Պաուլինա Լուիզին ծնվել է 1875 թվականին Արգենտինայում։ Նրա մայրը՝ Մարիա Թերեզա Ժոզեֆինա Յանիցկին (Maria Teresa Josefina Janicki), ուներ լեհական ծագում, հայրը՝ Անխել Լուիզին (Angel Luisi), ենթադրվում է՝ իտալական ծագում։ Լուիզիի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Ուրուգվայ[5]։ Լուիզին ունեցել է նաև երկու քույր՝ Կլոտիլդա Լուիզին, որն առաջին իրավաբանն է եղել Ուրուգվայում, և Լուիզա Լուիզին՝ հայտնի գրող[6]։

Լուիզիին ոգեշնչել են իր ծնողները, և նա մեծ աջակցություն է ստացել նրանցից։ Մարիան Լուիզիին ոգեկոչել է իրականացնելու իր երազանքները՝ չնայելով սոցիալական սահմանափակումներին, որոնք 20-րդ դարում դրված էին կանանց վրա։ Հայրը մանկավարժ և սոցիալիստ էր, ուսանել էր նրա մեջ անհագուրդ ձգտում ճշմարտության և ազատության համար[5]։ Հետևելով հորը՝ Լուիզին իր ողջ կյանքի ընթացքում եղել է սոցիալիստ՝ հետաքրքրվելով բարոյականության ռեֆորմի հարցերով։

Բժշկական կրթություն և դասավանդում խմբագրել

1899 թվականին Լուիզին ավարտել է Ուրուգվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան։ 1908 թվականին դարձել է Ուրուգվայի առաջին կին բժիշկը և վիրաբույժը։ Այնուհետև դարձել է Մոնտեվիդեոյի Ազգային համալսարանի բժշկական ֆակուլտետի գինեկոլոգիական կլինիկայի ղեկավարը[7]։ 1907 թվականին Ուրուգվայում կային ընդամենը չորս կին և երեսունհինգ տղամարդ բժիշկներ։ Կին բժիշկների թիվը գնալով աճել է[8]։ Լուիզին գրել է բժշկական հոդվածներ տարբեր թեմաներով՝ ուղեկցող հիվանդությունների, հիգիենայի պրոֆիլակտիկայից, եվգենիկայից, դպրոցներ բաց երկնքի տակ, ժառանգական որակներից և սոցիալական հիվանդություններից մինչև «սպիտակ ստրուկների առևտուր», մարմնավաճառություն, վեներական հիվանդություններ և մայրական իրավունքներ։

Սեռական դաստիարակություն խմբագրել

1916 թվականին Լուիզին ծրագրային խոսքով հանդես է եկել Առաջին պանամերիկյան մանկական կոնգրեսում՝ հատուկ ուադրություն դարձնելով Լատինական Ամերիկայում կանանց և երեխաների կրթությանն ու սոցիոլոգիային[9]։ Ելույթի ժամանակ Լուիզին հանդես է եկել պետական դպրոցներում՝ տարրականից մինչև միջնակարգ, սեռական առողջության պարտադիր ծրագրի օգտին, ինչպես նաև կնոջ ձայնի իրավունքի օգտին[10]։ Նա սեռական դաստիարակությունը բնորոշել է որպես մանկավարժական գործիք, որը թույլ է տալիս մարդուն սեքսուալ հետաքրքրասիրությունը ենթարկել տեղեկացված, բարոյական և պատասխանատու բանականության կամքին[11]։ Սեռական դաստիարակության պարապմունքները կընդգծեն ինքնակառավարման և կամքի ուժի, սեքսուալ էներգիայի արթնացման համար պարբերաբար ֆիզիկական վարժությունների անհրաժեշտությունը և կօգնեն հեռանալ սեքսուալ խթանող հետաքրքրություններից[12]։ Ի տարբերություն սեռական դաստիարակության, հիգիենայի վերաբերյալ պարապմունքները պետք է հիմնված լինեն վեներական հիվանդությունների, անձնական հիգիենայի, անատոմիայի, բնական պատմության, վերարտադրության տեսակների գիտական կողմերի վրա[12]։

Այս առաջարկների համար Լուիզիին անվանել են անարխիստ և հեղափոխական։ Նրան մեղադրել են այն բանում, որ նա ցանկացել է աշակերտներին դարձնել ապագա մարմնավաճառներ։

1944 թվականին սեռական առողջության մասին նրա առաջարկները ներառվել են Ուրուգվայի պետական դպրոցների կրթական համակարգում։

Լուիզին կարծել է, որ տղամարդն ու կինը միևնույն երևույթի երկու ձևերն են՝ առանձնանալով միայն այն տարբերություններով, որոնք անհրաժեշտ են տեսակի պահպանման համար[13]։ Այդպիսով, ըստ նրա անատոմիայում տղամարդուն և կնոջը թելադրում են տարբեր դերեր։ Լուիզին ուսուցչուհի է աշխատել Կանանց մանկավարժական քոլեջում և հանդես է եկել ապագա մանկավարժների առարկայացանկում հիգիենայի ընդգրկման օգտին։ Նրա դասախոսություններն ու փաստարկները հատուկ մշակված են եղել, որպեսզի մանկավարժների պատրաստման ծրագրում պրոֆիլակտիկան մտցվի որպես առարկա։

Ֆեմինիստական ազդեցություն խմբագրել

Լուիզիի վրա մեծ ազդեցություն է գործել անգլուհի Ժոզեֆին Բաթլերը՝ 19-րդ դարի բարոյախոսության հայտնի ռեֆորմատորը[14]։ 1864 թվականին նրա պայքարը ինֆեկցիոն հիվանդությունների օրենքի և Ժենեվայում սպիտակ ստրուկների վաճառքը պահպանելու Միջազգային աբոլիցիոնիստական ֆեդերացիայի հիմնադրման դեմ[15] Լուիզիի համար ոգեշնչման մեծ աղբյուր է հանդիսացել[16]։

Լուիզիի ֆեմինիստական գաղափարները հիմնված են նաև 20-րդ դարի այլ շարժումների վրա։ Երբ Լուիզին դեռ ուսանող էր, արգենտինացի լիբերալ ֆեմինիստ Էյլե Պետրոնան (Petrona Eyle) նրան գրել է որպես համալսարանական կրթությամբ արգենտինացի կանանց ասոցիացիայի Universitarias Argentinas նախագահ, որը կապված էր համալսարանական կրթությամբ ամերիկացի կանանց ասոցիացիայի հետ՝ կոչ անելով միավորվել կազմակերպությանը։ 1907 թվականի մայիսի 1-ին գրված նամակում Էյլեն կոչ է արել Լուիզիին և նրա համալսարանական կին կոլեգաներին ստեղծել Ուրուգվայի բաժանմունք՝ Universitarias, հայտարարելով, որ «չնայած հիմա դուք շատ քիչ եք, բայց կլինեք այն, ում կողքին կհամախմբվեն մյուսները»[17]։

 
Քարտեզ, որն ընդգրկված է հարթոլորտի բուկլետում և ցույց է տալիս կանանց քաղաքական իրավունքների դիրքը 1929 թվականին, որի վրա Լուիզին մանրամասն նկարագրում է աշխարհի տարբեր երկրներում կանանց ընտրական իրավունքները։

1907 թվականին Լուիզին և մյուսները ընդունել են այդ առաջարկը և միացել իրենց արգենտինացի կոլեգաներին։ Ըստ լիբերալ ֆեմինիստների պանամերիկյան ցանցի և Ուրսուգվայի լիբերալ ֆեմինիզմի՝ կարևոր իրադարձություն է եղել Լուիզիի մասնակցությունը 1910 թվականին Բուենոս Այրեսում տեղի ունեցող Կանանց կոնգրեսին (Congreso Femenino)[18]։ Այնտեղ նա ծանոթացել է այնպիսի հայտնի արգենտինացի ֆեմինիստների հետ, ինչպիսիք են Ալիսիա Մորո դե Խուստոն և Սեսիլիա Ժերսոնը[19]։ Universitarias կազմակերպված համաժողովը իր շուրջն է հավաքել մոտ 200 կանանց, որոնք ներկայացրել են Արգենտինան, Ուրուգվայը, Պերուն, Պարագվայը և Չիլին։ Ամենայն հավանականությամբ այդ համաժողովում Լուիզին առաջին անգամ փոխհարաբերությունների մեջ է մտել Հարավային Ամերիկայի լիբերալ ֆեմինիզմի շատ լիդերների հետ, և այդ ծանոթություններն ու ընկերական հարաբերությունները շարունակվել են տասնամյակներ անց։ Եվրոպայում շրջագայությունների ժամանակ նա ծանոթացել է այնպիսի կանանց հետ, ինչպիսիք են Գենիա Ավրիլ դե Սեն Կրուան՝ Կանանց միջազգային խորհրդի բարոյական միասնության կոմիտետի նախագահը և Ժյուլի Զիգֆիրդը՝ Կանանց ֆրանսիական ազգային խորհրդի նախագահը[20]։

Ֆեմինիզմը Ուրուգվայում և Ամերիկայում խմբագրել

Ֆեմինիզմը Ուրուգվայում խմբագրել

Մինչ Լուիզիի ֆեմինիստական ակտիվությունը Ուրուգվայում կանանց իրավունքների համար կազմակերպված շարժում չկար՝ չնայած 20–րդ դարի սկզբին սոցիալական օրենսդրության վերաբերյալ երկրի առաջավոր դիրքին[5]։ 1915 թվականին Լուիզին, Ուրուգվայի առաջին պանամերիկյան գիտական կոնգրեսում որպես ներկայացուցիչ, օգնել է հիմնադրել Կանանց օժանդակող պանամերիկյան կազմակերպություն (Pan-American Women’s Auxiliary), որը հանդես է եկել կանանց և երեխաների սոցիալական և էկոնոմիկ բարելավման օգտին[5]։ Դրանից հետո Լուիզին ուշադրություն է դարձրել իր երկրում կանանց կազմակերպությունների զարգացմանը։

1916 թվականի Լուիզին Իզաբել Պինտո դե Վիդալի և Ֆրանսիսկա Բերետերվիդեի հետ հիմնադրել է Ուրուգվայի կանանց ազգային խորհուրդը (Consejo Nacional de Mujeres) (CONAMU), որը Ուրուգվայում կանանց միջազգային խորհրդի մասնաճյուղն է եղել[21]։ Լուիզին դարձել է CONAMU Acción Femenina (Կանացի շարժում) տեղեկագրի հիմնադիրն ու գլխավոր խմբագիրը։ 1917 թվականին Լուիզին հրատարակել է ֆեմինիզմի մասին իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «․․․ կինը ավելին է, քան այն, որ ստեղծված է, որ ծառայի և ենթարկվի տղամարդուն որպես ստրուկ, նա ավելին է, քան երեխա արտադրող և տուն մաքրող մեքենա, կինը ունի զգացմունքներ և բանականություն, նրանց միսիան սերունդների շարունակությունը ապահովելն է, և դա պետք է լինի ոչ միայն ներքին բովանդակությամբ և կրծքով, այլ պիտի լինի խելքով և սրտով, մայր և դաստիարակող լինելու պատրաստակամությամբ, նա պիտի լինի տղամարդու կողակիցն ու խորհրդատուն, ոչ թե ստրուկը»[22]։ CONAMU-ն կենտրոնանում էր սոցիալական խնդիրների վրա՝ ներառելով կանանց կրթությունն ու սոցիալապես ապահովումը, աշխատանքի պայմանները և բարոյական հավասար նորմերը[23]։

Լուիզին նաև աշխատող կանանց կողմնակիցն է եղել[24]։ Նա ստեղծել է Ուրուգվայում գոյություն ունեցող առաջին երկու արհմիությունները՝ Unión de Telefonistas (Հեռախոսային օպերատորների միություն) և Costureras de sastrerias (Կարի ատելյե)։ Լուիզին աշխատել է Unión de Telefonistas-ի հետ, որպեսզի բարձրացնի աշխատանքի որակը, և նրա մասնակցության շնորհիվ հեռախոսների թիվը, որոնց վրա պետք էր աշխատել, մեկ անձի համար հարյուրից իջել է ութսուն։ 1910-ական թվականներին ուրուգվայցիները սկսել են նշանակություն տալ կանանաց ընտրական իրավունքներին, և 1919 թվականին Լուիզին հիմնադրել է Alianza de Mujeres para los Derechos Femeninos (Կանանց իրավունքների համար պայքարող կանանց ալյանսը), որը կապ է ունեցել Կանանց ընտրական իրավունքների միջազգային միության հետ։ Alianza-ը ճնշում է գործադրել ընտրությունների պատասխանատու անձանց վրա, որպեսզի նրանք վարեն կանանց քաղաքական իրավունքները[25]։ Alianza-ը սերտ համագործակցել է պատգամավոր Ալֆեո Բրումի հետ, որպեսզի պարտադրեն կոնգրեսին ընդունելու կանանց ձայնի իրավունքը քաղաքապետարանի մակարդակով, որպեսզի կանայք կարողանան կատարել իրենց պարտականությունները հասարակական տարբեր ոլորտներում[26]։ Օրենքի նախագիծը չի անցել։ Չորս տարի անց Alianza-ը մեծացրել է իր գործունեությունը՝ ներառելով կանանց քաղաքացիական և տնտեսական իրավունքները[8]։

Պանամերիկյան ֆեմինիզմ խմբագրել

Ուրուգվայում կանանց իրավունքների համար պայքարին զուգահեռ Լուիզին ձգտել է ստեղծել պանամերիկյան ֆեմինիստական շարժում, որը օգուտ կտար Ամերիկայի երկրներին[27]։ Նա նաև ձգտել է հավասարության հասնել բոլոր երկրներում։ Լուիզին գնացել է Միացյալ Նահանգներ այն հույսով, որ ամերիկյան ֆեմինիստները կօգնեն զարգացնել պանամերիկյան ֆեմինիզմը, սակայն հիասթափվել է՝ տեսնելով ամերիկացիների վերաբերմունքը հարավամերիկացիների հանդեպ։ Միայն Երկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Լուիզին հանդես է եկել ամերիկացիների և հարավ ամերիկացիների «քույր հարաբերությունների» օգտին[28]։ Լուիզիի գործունեությունը միջազգային ճանաչում է բերել նրան, և նա հայտնի է դարձել Լատինական Ամերիկայում։ 1947 թվականին Primer Congreso Interamericano de Mujeres (Կանանց առաջին միջամերիկյան համագումարը) Գվատեմալայում հարգանքի տուրք է մատուցել Լուիզիին՝ ճանաչելով նրան միջամերիկյան ֆեմինիզմի մայր[29]։

 
Պաուլինա Լուիզի (1919)

Radio Femenina խմբագրել

Պաուլինա Լուիզին ակտիվ է եղել նաև Լատինական Ամերիկայի հասարակական ռադիոկայաններում։ 1930-ական թվականներին Լուիզիին հյուընկալել է Ուրուգվայի ռադիոկայանը Radio Femenina։ Եթերի ժամանակ Լուիզին ֆեմինիստներին կոչ է արել լինել ակտիվ, քանի որ միայն կանայք որպես խաղաղարարներ և միջնորդներ կարող են փոխել իրավիճակը[30]։ Լուիզին ծայրահեղ ազդեցիկ է եղել, քանի որ ռադիոն իրեն թույլ է տվել ազատ արտահայտել իր կարծիքը և դուրս գալ Արգենտինայի և Ուրուգվայի շրջանակներից։ Նրա ելույթները ֆեմինիստների շրջանում ձևավորել են հեղինակավոր կնոջ կերպար[31]։ Նրա աշխատանքների կարևոր նշաձողը 1942 թվականների ընտրություններն են եղել, երբ Լուիզին կոչ է արել կանանց քվեարկել, որպեսզի ապացուցեն, որ կանայք արժանի են իրենց քաղաքացիությանը[32]։ 1940-ական թվականներին արդեն մեծ տարիքում Լուիզին հայտնի է եղել որպես Լա Աբուելա (տատիկ), մականունը ցույց էր տալիս նրա ֆեմինիզմի հետ կապված մայրական գաղափարները։

Ազգերի լիգայի աշխատանքը մարմնավաճառության ուղղությամբ խմբագրել

Լուիզին Ազգերի լիգայում եղել է Ուրուգվայի ներկայացուցիչը երիտասարդության և երեխաների պաշտպանության գծով, որտեղ իր վրա է վերցրել պայքարը անօրինական մարմնավաճառության դեմ։ Եղել է նաև Տեխնիկական կոմիսիայի անդամ՝ պատասխանատու կանանց վաճառքի հարցերի ուսումնասիրության համար։

Բժշկության ոլորտում Լուիզիի փորձը, որտեղ նա եղել է կանանց սեքսուալ առողջության խնդիրների վկան, դրդել է նրան մասնակցել մարմնավաճառության դեմ պայքարին[33]։ Լուիզին մարմնավաճառությունը համարել է կանանց նսեմացնող գործողություն՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից[34]։ Մարմնավաճառությունը գնալով մեծ խնդիր է դարձել Լատինական Ամերիկայում և ողջ աշխարհում, հաճախ կանանց ստիպել են վարել նման կյանք։ Լուիզին մարմնավաճառությունը դիտել է որպես տնտեսական դժվարությունների արդյունք և կապ է տեսել մարմնավաճառության և ցածր աշխատավարձի միջև[35]։

1919 թվականին Բուենոս Այրեսի համալսարանում Լուիզիի հայտնի «Սպիտակ ստրուկների վաճառքը և կարգավորման խնդիրը» ճառը բերեց Արգենտինաուրուգվայական աբոլիցիոնիստական կոմիտետի ստեղծմանը[36]։ Լուիզիի ջանքերը նկատվել են նաև Արգենտինայում, որտեղ նա համագործակցել է քաղաքային խորհրդի հետ, որը մշակել է պատվի վերականգնում փնտրող մարմնավաճառներին օգնող օրենք։ Օրենքները վերանայել են աշխատանքի տեղավորման, իրավական պաշտպանության և հանրակեցության հարցերը[36]։

Լուիզիի հետաքրքրությունը սեքսուալ առողջության հանդեպ բերել են նրան, որ նա իր մասնակցություն է ունեցել Ազգերի լիգայի կոմիտետում կանանց և երեխաների վաճառքի հարցերում։ Լուիզին մեծ ազդեցություն է ունեցել թրաֆիկինգի դեմ նախնական կոնվենցիայի վրա[37]։ 1934 թվականին Լուիզին և Ուրուգվայի կանանց Ազգային խորհուրդը ընդունել են Մանկական կոդեքս։ Օրենքը ապահովում էր հղի կանանց պաշտպանությունը, ծնված օրվանից երեխաների պաշտպանությունը և լուծում անօրինական երեխաների խնդիրները[38]։

Լուիզիի համար կարևոր է եղել մարմնավաճառության, վեներական հիվանդությունների տարածման կանխումը, ապագա մարդկության պաշտպանությունը և մայրության վերափոխումը կրքի թագավորությունից ծնողի և մարդկային ցեղի խնամակալի թագավորության[39]։

Գրականություն խմբագրել

  • Ehrick, Christine. Gender & History, Nov 98, Vol. 10 Issue 3, pp. 406–410
  • Little, Cynthia Jeffress, Journal of Interamerican Studies and World Affairs, Vol. 17, No. 4, Special Issue: The Changing Role of Women in Latin America. (Nov., 1975), pp. 386–397.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.anep.edu.uy/nacimiento-paulina-luisi
  2. 2,0 2,1 2,2 https://elpais.com/internacional/2021-03-07/paulina-luisi-la-medica-pionera-que-lucho-por-el-derecho-al-voto-de-las-mujeres.html
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 National Library of Uruguay — 1815.
  4. 4,0 4,1 4,2 https://pmb.parlamento.gub.uy/pmb/opac_css/index.php?lvl=cmspage&pageid=4&id_article=175
  5. 5,0 5,1 5,2 5,3 Marino, Katherine M. (2019). Feminism for the Americas : the making of an international human rights movement. Chapel Hill. էջ 20. ISBN 978-1-4696-4969-6. OCLC 1043051115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (անգլերեն). Stanford: Stanford University. էջ 38.
  7. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF) (անգլերեն). Stanford: Stanford Univeirty.
  8. 8,0 8,1 Lavrin, Asunción. (1995). Women, feminism, and social change in Argentina, Chile, and Uruguay, 1890-1940. Lincoln: University of Nebraska Press. ISBN 0-585-30067-4. OCLC 45729374.
  9. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF) (անգլերեն). Stanford: Sanford University. էջեր iv.
  10. Marino, Katherine M. (2019). Feminism for the Americas : the making of an international human rights movement. Chapel Hill. էջ 14. ISBN 978-1-4696-4969-6. OCLC 1043051115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  11. Luisi 1950: 82–83 in Little 1975: 394
  12. 12,0 12,1 Little 1975: 395
  13. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF). Stanford: Stanford.
  14. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF) (անգլերեն). Stanford: Stanford University. էջ 41.
  15. Chataway, 1962, in Little, 1975: 391
  16. Luisi, 1948: 24-26, in Little 1975: 391
  17. Ehrick, 410
  18. Little 1975: 391
  19. Drier, 1920 in Little 1975: 391
  20. Acción Femenina, 1917: 134 in Little 1975, 391
  21. Oldfield, Sybil (2003). International Woman Suffrage: October 1916-September 1918, Volume III. London: Taylor & Francis. էջ 279. ISBN 0-415-25739-5.
  22. Acción Femenina, 1917: 48 in Little 1975: 387
  23. Lavrin, Asunción. (1995). Women, feminism, and social change in Argentina, Chile, and Uruguay, 1890-1940. Lincoln: University of Nebraska Press. էջեր 382–329. ISBN 0-585-30067-4. OCLC 45729374.
  24. Ehrick, Christine (2005). The shield of the weak : feminism and the State in Uruguay, 1903-1933. Albuquerque: University of New Mexico Press. ISBN 978-0-8263-3470-1. OCLC 780539383.
  25. Marino, Katherine M. (2019). Feminism for the Americas : the making of an international human rights movement. Chapel Hill. էջ 21. ISBN 978-1-4696-4969-6. OCLC 1043051115.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  26. Ehrick, Christine (2005). The shield of the weak : feminism and the State in Uruguay, 1903-1933. Albuquerque: University of New Mexico Press. էջ 151. ISBN 978-0-8263-3470-1. OCLC 780539383.
  27. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF) (անգլերեն). Stanford: Stanford University.
  28. Marino, Katherine (2013). La Vanguardia Feminista: Pan-American Feminism and the Rise of International Women's Rights, 1915-1946 (PhD Dissertation) (PDF) (անգլերեն). Stanford: Stanford University. էջ 24.
  29. Marino, Katherine (2019). Feminism for the Americas. University of North Carolina Press. էջեր 227.
  30. Ehrick, Christine (2015). Radio and the Gendered Soundscape: Women and Broadcasting in Argentina and Uruguay 1930-1950. Cambridge University Press. էջեր 107.
  31. Ehrick, Christine (2015). Radio and the Gendered Soundscape: Women and Broadcasting in Argentina and Uruguay 1930-1950. Cambridge University Press. էջեր 112.
  32. Ehrick, Christine (2015). Radio and Gendered Soundscape: Women and Broadcasting in Argentina and Uruguay 1930- 1950. Cambridge University Press. էջեր 113.
  33. Little, Cynthia Jeffress (1975). «Moral Reform and Feminism: A Case Study». Journal of Interamerican Studies and World Affairs. 17 (4): 392. doi:10.2307/174949. JSTOR 174949.
  34. Rodriguez Garcia, Magaly (2012 թ․ օգոստոսի 29). «The League of Nations and the Moral Recruitment of Women». International Review of Social History. 20: 105.
  35. Rodriguez Garcia, Magaly (2012 թ․ օգոստոսի 29). «The League of Nations and the Moral Recruitment of Women». International Review of Social History. 20: 123.
  36. 36,0 36,1 Little, Cynthia Jeffress (1975). «Moral Reform and Feminism: A Case Study». Journal of Interamerican Studies and World Affairs. 17 (4): 393. doi:10.2307/174949. JSTOR 174949.
  37. Little, Cynthia Jeffress (1975). «Moral Reform and Feminism: A Case Study». Journal of Interamerican Studies and World Affairs. 17 (4): 394. doi:10.2307/174949. JSTOR 174949.
  38. Little, Cynthia Jeffress (1975). «Moral Reform and Feminism: A Case Study». Journal of Interamerican Studies and World Affairs. 17 (4): 392. doi:10.2307/174949. JSTOR 174949.
  39. Luisi, 1950: 30-31, 55-56; 1948: 37-39 in Little 1975: 391
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլինա Լուիզի» հոդվածին։