Ալիսիա Մորո դե Խուստո

արգենտինացի քաղաքական գործիչ

Ալիսիա Մորո դե Խուստո (իսպ.՝ Alicia Moreau de Justo, հոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] - մայիսի 12, 1986(1986-05-12)[1], Բուենոս Այրես, Արգենտինա[2]), արգենտինացի բժիշկ, քաղաքական գործիչ, խաղաղարար և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ։ Նա առաջատար դեմք էր Արգենտինայի ֆեմինիզմի և սոցիալիզմի ոլորտներում[3]։

Ալիսիա Մորո դե Խուստո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
Մահացել էմայիսի 12, 1986(1986-05-12)[1] (100 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[2]
Քաղաքացիություն Անգլիա և  Արգենտինա
ԿրթությունԲուենոս Այրեսի ազգային համալսարան և Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, լրագրող, բժիշկ և սուֆրաժիստ
ԱշխատավայրԼա Պլատայի ազգային համալսարան և La Vanguardia
ԱմուսինԽուան Բաուտիստա Խուստո
ԿուսակցությունSocialist Party?
 Alicia Moreau de Justo Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

20-րդ դարի սկզբից նա ընդգրկվել է կանանց իրավունքների պաշտպանության շարժումներում։ 1902 թվականին համախոհների հետ ստեղծել է Արգենտինայի ֆեմինիստական սոցիալիստական կենտրոնը և Արգենտինայի ֆեմինիստական աշխատանքային միությունը[4]։

Նա խորհրդաժողովներ է կազմակերպել Լույս հիմնադրամում և իր հոր հետ հիմնադրել է Ateneo Popular կազմակերպությունը։ Եղել է «Նոր մարդկություն» (իսպ.՝ Humanidad Nueva) ամսագրի գլխավոր խմբագիրը[5] և «Մեր դեպքը» (իսպ.՝ Nuestra Causa) պարբերականի տնօրենը։ 1914 թվականին նա ավարտել է քոլեջը որպես բժիշկ և մի քանի տարի անց միացել է Արգենտինայի Սոցիալիստական կուսակցությանը։ Դրանից որոշ ժամանակ անց նա ամուսանցել է քաղաքական գործիչ Խուան Բ. Խուստոյի հետ և նրանք ունեցել են երեք երեխա[6]։

1918 թվականին հիմնել է Unión Feminista Nacional (Ազգային ֆեմինիստական միություն) միությունը և նրա ամուսնու մահից հետո, 1928 թվականին[3] նա շարունակել է կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված իր քաղաքական գործունեությունը, հատկապես, երբ խոսքը վերաբերել է կանանց ընտրելու իրավունքին, հավասար պայմաններով աշխատանքային իրավունքին, հանրային առողջությանն ու հանրային կրթությանը։ 1932 թվականին նա նախագծել է կանանց սուֆրաժիստական շարժմում ստեղծելու օրենքի նախագիծը, որն Արգենտինայում չի արտոնվել մինչև 1947 թվականը[7]։ Նա աջակցում էր Երկրորդ իսպանական պետությանը Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ և դեմ էր պերոնիզմին, ինչը նա բնորոշում էր որպես հակադեմոկրատիա[4]։ 1958 թվականին նա մասնակցել է Սոցիալիստական կուսակցության բաժանմանն ու Արգենտինայի սոցիալիստական կուսակցության ստեղծմանը, դառնալով La Vanguardia օրաթերթի գլխավոր տնօրենը մինչև 1960 թվականը[8]։

Նա շարունակել է աշխատել մինչև իր կյանքի վերջին տարիները, 1975 թվականին մասնակցել է Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի ստեղծմանը[9]։

Արգենտինայի ֆեմինիստական միություն խմբագրել

Եղել է Արգենտինայի ֆեմինիստական միության համահիմնադիրը, որը նպատակ ուներ միավորելու այդ ժամանակ Արգենտինայում գործող տարբեր ֆեմինիստական կազմակերպությունները[10]։ Դրանցից էին Ֆեմինիստական սոցիալիստական կենտրոնը, Ֆեմինիստական սոցիալիստական համաժողովն ու Կանանց ազգային խորհուրդը։ Ֆեմինիստական կազմակերպությունների հիմնական գործունեությունն ուղղված էր աջակցելու մի շարք օրինագծերի արտոնմանը, որոնք պաշտպանում էին կանանց աշխատելու իրավունքը, ինչպես նաև` նպատակ ունեին պաշտպանելու միայնակ մայրերին։ Այդ կազմակերպությունը հրատարակում էր Nuestra Causa ամսագիրը` իրենց գաղափարները տարածելու և կանանց ակտիվ գործողություններ կազմակերպելու համար[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.nytimes.com/1986/05/14/obituaries/alicia-moreau-de-justo-dies-leading-argentine-socialist.html
  3. 3,0 3,1 «Alicia Moreau de Justo». Diario La Nación. 2001 թ․ մայիսի 10. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Muñoz Pace, Fernando (2010). Triunfo radical y conflictos de la democracia. Argentina: Artes Gráficas Rioplatense S.A. էջեր 54–55. ISBN 978-987-07-0871-1.
  5. Corbiére, Emilio J. «Alicia Moreau de Justo». Agencia El Vigia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  6. Rocca, Carlos José (1999). Juan B. Justo y su entorno. Argentina: Editorial Universitaria de La Plata. ISBN 9879160266.
  7. «El voto femenino en Argentina cumplió 60 años». Infobae. NA & Reuters. 2007 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
  8. Guerstein, Benito Mario. «Historias que hacen historia: Alicia Moreau». Revista de Psicogerontología. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 12-ին.
  9. «Sitio web de la Asamblea Permanente por los Derechos Humanos». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. Argentina:, Diario La Nación (2001 թ․ մայիսի 10). «"Alicia Moreau de Justo"». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)
  11. «Biografia de Alicia Moreau de Justo Una Mujer Incansable Voto Femenino». www.portalplanetasedna.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Մորո դե Խուստո» հոդվածին։