Պալ Մալետեր

հունգարացի ռազմական գործիչ, գեներալ

Պալ Մալետեր (հունգ.՝ Pál MaléterPál Maléter, սեպտեմբերի 4, 1917(1917-09-04)[1][2], Պրեշով, Ավստրո-Հունգարիա - հունիսի 16, 1958(1958-06-16)[1][2], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարական ռազմական գործիչ, գեներալ։ 1956 թվականի նոյեմբերին Իմրե Նաձի կառավարությունում Հունգարական հեղափոխության ժամանակ նշանակվել է պաշտպանության նախարար։ Հունգարական ապստամբության հոկտեմբերյան իրադարձությունների ժամանակ ավագ սպաներից միակն է եղել, ով անցել է ապստամբների կողմը։ Խորհրդային զորքերի ներխուժումից հետո կառավարության անկման արդյունքում Իմրե Նաձի հետ միասին դատապարտվել է մահվան (1958 թվականի հուլիս

Պալ Մալետեր
հունգ.՝ Maléter Pál
սեպտեմբերի 4, 1917(1917-09-04)[1][2] - հունիսի 16, 1958(1958-06-16)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՊրեշով, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն
ԳերեզմանPlot 301, New Public Cemetery և Նոր հասարակական գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
ԶորատեսակRoyal Hungarian Army?
Կոչումգեներալ-մայոր և գեներալ-գնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հունգարական հեղափոխություն
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան, Բուդապեշտի համալսարան և Ludovica Military Academy?
Պարգևներ
Հունգարիայի ազատության շքանշան

Ընտանիք ու պատանեկություն խմբագրել

Պալ Մալետերը ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 4-ին Սլովակիայի Պրեշով քաղաքում, իրավունքի պրոֆեսորի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո նրա հայրենի քաղաքն ընդգրկվել է Չեխոսլովակիայի կազմի մեջ, որից հետո, 1938 թվականին ըստ Վիեննայի արբիտրաժի հանձնվել է Հունգարիային, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կրկին Չեխոսլովակիայի կազմի մեջ է մտցվել։

Երկու տարի սովորել է Պրահայի Կարլի համալսարանի բժշկական ֆակուլտետում, հիվանդանոցում փորձաշրջան է անցել։ Շուտով, իր հայրենի քաղաքը Հունգարիային միանալուց հետո տեղափոխվել է Բուդապեշտ։

Ռազմական կարիերա խմբագրել

Բուդապեշտում ավարտել է Լյուդովիկի ռազմական ակադեմիան։ 1942 թվականին ստացել է լեյտենանտի կոչում և ուղարկվել է Արևելյան ճակատ։ Մարտերին մասնակցելով հայտնվել խորհրդային գերության մեջ, որտեղ ավարտել է պարաշյուտիստ-պարտիզաններ պատրաստող հատուկ դպրոց։ Տրանսիլվանիայում գերմանացիների դեմ մարտնչող պարտիզանական ջոկատի հրամանատար է եղել, ստացել է կապիտանի կոչում։ Մտել է Կոմունիստական կուսակցության շարքերը ( 1948 թվականից ՝ Հունգարիայի աշխատավորների կուսակցություն

1945-1947 թվականներին եղել է Հունգարիայի կառավարության և հանրապետության նախագահի անվտանգության պետ։ 1953 թվականից գնդապետի կոչում է ստացել և եղել է պաշտպանության նախարարության օժանդակ ինժեներական գումարտակների հրամանատար։

Գործունեություն, 1956 հոկտեմբեր-նոյեմբեր խմբագրել

Մինչև 1956 թվականի հոկտեմբերը գրեթե հայտնի չի եղել հունգարական բանակի շրջանակներից այն կողմ։ Լայն ճանաչում է ստացել որպես ավագ սպաներից միակը, ով 1956 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների ժամանակ անցել է ապստամբների կողմը։

Հոկտեմբերի 25-ին պաշտպանության նախարար Իշտվան Բատան գնդապետ Մալետերին հանձնարարեց մոտենալ Բուդապեշտի Կիլիանի զորանոցներին և կանխել այնտեղ տեղակայված ռազմական շինարարների դեմ կառավարության ընդդիմադիր ցուցարարների գործողությունները։ Այդ մարտական խնդիրն իրագործելու համար Մալետերին տրամադրվեց հինգ տանկ։ Նա ի սկզբանե ապստամբների դեմ էր, բայց արդեն հոկտեմբերի 25-ի երեկոյան, կամ հոկտեմբերի 26-ի օրվա ընթացքում սկսեց նրանց հետ բանակցել։ Հոկտեմբերի 26-ին Մալետերը պաշտպանության նախարարին հայտարարեց, որ անցել է ապստամբների կողմը։

Մալետերը Բուդապեշտում խորհրդային զորքերի դեմ մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել։

Այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28-ին Իմրե Նաձի կառավարության նախաձեռնությամբ մարտական գործողությունները դադարեցվեցին և խորհրդային զորքերը Բուդապեշտը լքեցին (բայց ո՛չ երկիրը ամբողջությամբ), Մալետերի վարքը իշխանությունների կողմից պաշտոնապես գոհունակության արժանացավ։ Գրող Լասլո Դյուրկոն ավելի ուշ նշել է.

  Կառավարության կողմից հրադադարը հայտարարելուց անմիջապես հետո այս բարձրաստիճան բանակի գնդապետը դարձավ առավել ձգող դեմքերից մեկը ոչ միայն լրագրողների համար, նրա հետ ցանկացան հանդիպել նաև որոշ օտարերկրյա դիվանագետներ. նրա անձը հայտնվեց ուշադրության կենտրոնում։  

Մալետերը Հոկտեմբերի 30-ից դարձավ ապստամբ խմբավորումները ղեկավարող Հեղափոխական զինված ուժերի կոմիտեի համանախագահ (գեներալ Բելա Կիրայի հետ միասին)։ Հոկտեմբերի 31-ից Պաշտպանության հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Նոյեմբերի 1-ին, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելուց անմիջապես հետո, նույն օրը հանդիպման գնաց հենց նոր բանտից ազատ արձակված հունգարական Կաթոլիկ եկեղեցու ղեկավար՝ կարդինալ Յոժեֆ Մինդսենտիի հետ։

Նոյեմբերի 3-ին գեներալ-մայորի կոչմանն արժանանալով Մալետերը Իմրե Նաձի կառավարությունում դարձավ պաշտպանության նախարար։ Նա հանդես էր գալիս Հունգարիայից խորհրդային զորքերի շուտափույթ դուրս բերման օգտին։

Հայացքներ խմբագրել

Հեղափոխական զինված ուժերի կոմիտեն կոչված էր ապստամբ խմբավորումները ղեկավարել, բայց այդ կոմիտեի համանախագահներ Մալետերի և Կիրայի միջև քաղաքական մոտեցումներում մրցակցություն և հակասություններ կային։ Կիրայը նախկին ռեժիմի կողմնակիցների նկատմամբ հաշվեհարդարի կողմնակից էր, այն դեպքում, երբ Մալետերը, ընդհակառակը, ձգտում էր կարգապահության և օրինականության շրջանակներում պահպանել գրոհայիններին և նույնիսկ նրանցից ոմանց մահապատժի էր ենթարկել արտադատական դատաստան տեսնելու համար։ Դա հանգեցրեց նրան, որ զինված ուժերի մեծ մասը կոմիտեի հսկողությունից դուրս մնացին[3]։ Բոլոր ապստամբ ջոկատներին վերահսկողության տակ վերցնելու նրա փորձերը միայն մասնակի հաջողություն ունեցան. որոշ ապստամբների համար բանակի սպա և կուսակցության անդամ Մալետերը կասկածելի կերպար էր համարվում։

Մալետերը Կիրայի հետ միասին հանդես էր գալիս Ռակոշիի կոմունիստական ռեժիմի հետ սերտորեն կապված Գերյոյին կառավարության նախարարների կազմում պահպանելու դեմ։ Բանակում կոմունիստական կուսակցության կողմից նշանակված ղեկավարներին պաշտոններից հեռացնելու և դրանց կադրային զինվորականներով փոխարինելու նախաձեռնողներից մեկն է եղել։

Ձերբակալություն, բանտ, մահապատիժ խմբագրել

Նոյեմբերի 3-ի երեկոյան Տեկելը պաշտոնական պատվիրակության կազմով ժամանեց Բուդապեշտից ոչ հեռու գտնվող Չեպել կղզու վրա տեղակայված խորհրդային ռազմակայան։ Նրա հետ միասին պատվիրակության կազմում էին վարչապետ Ֆերենց Էրդեին, Գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Իշտվան Կովաչը և Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ՝ գնդապետ Միկլոշ Սյուչը։ Կեսգիշերին դահլիճ, որտեղ ընթանում էին բանակցությունները, ժամանեց ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Իվան Սերովը և հայտարարեց ողջ հունգարական պատվիրակության ձերբակալության մասին։ Նոյեմբերի 4-ի լուսաբացին խորհրդային զորքերը կրկին մտան Բուդապեշտ և տապալեցին Իմրե Նաձի կառավարությունը։

Գեներալ Մալետերը և պատվիրակության մյուս անդամները ձերբակալությունից անմիջապես հետո ուղարկվեցին гауптвахт, որտեղ պահվեցին խիստ հսկողության ներքո։ Խորհրդային գեներալ Եվգենի Մալաշենկոն, որն այնտեղ նրանց հետ զրուցել էր, հետագայում պատմել է, որ հունգարական սպաներին «ցնցել էր կատարվածը, բայց ջանում էին արժանապատվորեն պահել իրենց»։

Մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո փակ դատավարությամբ դատապարտվել է մահապատժի։ 1958 թ. հունիսի 16-ին դատավճիռն ի կատար է ածվել։ Մալետերի հետ միաժամանակ մահապատժի են ենթարկվել Իմրե Նաձը և լրագրող Միկլոշ Գիմեշը։

Վերականգնում խմբագրել

Մահապատժից ուղիղ 31 տարի հետո, 1989 թվականի հունիսին Նաձի, Մալետերի, Գիմեշի, ինչպես նաև ավելի վաղ սպանված գնդապետ Յոժեֆ Սիլայդիի և նախաքննության ընթացքում մահացած նախարար Գեզա Լոշոնցիի աճյունների մնացորդներն ամենայն մեծարանքով վերաթաղվել են Բուդապեշտի Հերոսների պուրակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Munzinger Personen (գերմ.)
  3. «Мифы о восстании // Полит». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել