Մատյաշ Ռակոշի

Հունգարիայի ժողովրդական հանրապետության վարչապետ, կոմունիստ

Ռակոշի Մատյաշ (հունգ.՝ Rákosi Mátyás, մարտի 9, 1892(1892-03-09)[1][2][3], Ադայի շրջան, Հունգարիայի թագավորություն - փետրվարի 5, 1971(1971-02-05)[4][1][3], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), հունգարացի քաղաքական գործիչ։ Հունգարիայի սովետական հանրապետության շրջանում (1919) զբաղեցրել է առևտրի ժող․ կոմիսարի տեղակալի, հասարակական արտադրության ժող․ կոմիսարի պաշտոնները։ 1921-1924 թվականներին աշխատել է Կոմինտերնում։ Մասնակցել է Հունգարիայի կոմկուսի վերաստեղծմանը։ 1926 թվականի սեպտեմբերին ձերբակալվել և դատապարտվել է երկարատև բանտային կալանքի (կալանքից ազատվել է 1940 թվականի հոկտեմբերին)։ Հունգարիան ֆաշիզմի լծից ազատվելուց հետո (1945) մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել կոմկուսում և երկրի կառավարությունում։ Գտնվելով այդ պաշտոններում Ռակոշի սոցիալիստական շինարարության գործում թույլ է տվել սխալներ (պլանային առաջադրանքների չհիմնավորված բարձրացում, կուսակցական կյանքի լենինյան նորմերի, սոցիալիստական օրինականության խախտումներ)։ 1956 թվականի հուլիսին Հունգարիայի աշխատանքի կուսակցության (ՀԱԿ) ԿԿ որոշմամբ ազատվել է ՀԱԿ ԿԿ առաջին քարտուղարի պաշտոնից և հանվել ՀԱԿ ԿԿ Քաղբյուրոյի կազմից։ 1962 թվականի օգոստոսին ՀՍԲԿ ԿԿ Ռակոշին հեռացրել է կուսակցությունից։

Մատյաշ Ռակոշի
հունգ.՝ Rákosi Mátyás
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1892(1892-03-09)[1][2][3]
ԾննդավայրԱդայի շրջան, Հունգարիայի թագավորություն
Մահացել էփետրվարի 5, 1971(1971-02-05)[4][1][3] (78 տարեկան)
Մահվան վայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՖարկաշրետի գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՖեոդարա Կոմիլովա
Զբաղեցրած պաշտոններmember of the Provisional National Assembly?, Հունգարիայի վարչապետ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունՀունգարիայի կոմունիստական կուսակցություն, Békepárt?, Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Order of Labour Հունգարիայի ազատության շքանշան և Հունգարական Ժողովրդական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Mátyás Rákosi Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Ракоши Матьяш // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118748939 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։