Հունգարիայի աշխատավորների կուսակցություն
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Հունգարիայի աշխատավորների կուսակցություն (հունգ.՝ Magyar Dolgozók Pártja, MDP), 1948-1956 թվականներին իշխող կոմունիստական կուսակցություն Հունգարիայում։ Ստեղծվել է Հունգարիայի Կոմունիստական կուսակցության (MKP) և Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների միավորման արդյունքում[1]։
Հունգարիայի աշխատավորների կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | կոմունիստական կուսակցություն և կուսակցություն |
Երկիր | ![]() |
Առաջնորդ | Մատյաշ Ռակոշի, Ernő Gerő? և Յանոշ Կադար |
Հիմնադրված | հունիսի 14, 1948 |
Լուծարված | հոկտեմբերի 31, 1956 |
Գաղափարախոսություն | կոմունիզմ և մարքսիզմ-լենինիցմ |
Շտաբ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Միջազգային պատկանելություն | Կոմինֆորմ |
Նախորդ | Հունգարիայի կոմունիստական կուսակցություն |
Հաջորդ | Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Hungarian Working People's Party Վիքիպահեստում |
1956 թվականի նոյեմբերին Հունգարիայի աշխատավորների կուսակցությունը վերակազմվել և անվանվել է ՀՍԲԿ։ Հանդես է եկել «սոցիալիստական շինարարության հետագա ծավալման» նախաձեռնությամբ։ ՀՍԲԿ VII համագումարը (1959 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր) հաստատել է երկրի ժողտնտեսության զարգացման 2-րդ հնգամյա (1961–1965) պլանի նախապատրաստման դիրեկտիվները, որոշ փոփոխություններ մտցրել կուսակցության կանոնադրության մեջ։ Կուսակցության VIII համագումարը (1962 թվականի նոյեմբեր) արձանագրել է, որ երկրում ավարտվել է սոցիալիստական հասարակարգի հիմքերի ստեղծումը, քաղաքում և գյուղում ձևավորվել են միասնական սոցիալիստական արտադրահարաբերություններ։ IX համագումարը (1966 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր) հաստատեց սոցիալիստական կարգերի հաստատման ուղղությամբ կուսակցության վարած քաղաքական գիծը։ ՀՍԲԿ X համագումարը (1970 թվականի նոյեմբերի 23–28) հավաստել է կուսակցության գլխավոր գծի անխախտությունը, խնդիր դրել «ավելի բարձր մակարդակով շարունակել սոցիալիստական հասարակարգի լիակատար կառուցման կուրսը», մի շարք փոփոխություններ մտցրել կուսակցության կանոնադրության մեջ։ ՀՍԲԿ XI համագումարը (1975 թվականի մարտի 17–22) ընդունել է ծրագրային հայտարարություն, որտեղ ձևակերպված են եղել սոցիալիստական հասարակարգի առաջիկա 15–20 տարիների խնդիրները։ Համագումարը հաստատել է կուսակցության գլխավոր գծի ճշտությունը և նշել բանվոր դասակարգի ու նրա կուսակցության ղեկավար դերի հետագա բարձրացման, պրոլետարիատի դիկտատուրայի ամրապնդման, սոցիալիստական դեմոկրատիայի ընդլայնման անհրաժեշտությունը, որոշել ժողտնտեսության զարգացման 5-րդ հնգամյա (1976–1980) պլանի խնդիրները։ Կուսակցության բարձրագույն մարմինը եղել է համագումարը, որն ընտրում էր ԿԿ և ԿՎՀ։ ԿԿ-ն իր հերթին ընտրում էր քաղբյուրո և քարտուղարություն։
ՀՍԲԿ կենտրոնական օրգանն է եղել «Նեպսաբադշագ» («Nepszabadsag») թերթը, տեսական և հասարակական քաղաքական օրգանը՝ «Տարշադալմի սեմլե» («Tarsadalmi Szemle») ամսագիրը։
ՆերկայացուցիչներԽմբագրել
- Արպադ Սակաշիչ (1948, հուլիսի 12 - 1950, ապրիլ)
Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար
- Մատյաշ Ռակոշի (1948, հունիսի 12 - 28 июня 1953, հունիսի 28)
Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար
- Մատյաշ Ռակոշի (1953, հունիսի 28 - 1956, հուլիսի 21)
- Էրնյո Գերե (1956 թվականի հունիսի 21- հոկտեմբերի 25)
- Յանոշ Կադար (1956 թվականի հոկտեմբերի 25 - 30)
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Neubauer, John, and Borbála Zsuzsanna Török. The Exile and Return of Writers from East-Central Europe: A Compendium. New York: Walter de Gruyter, 2009. p. 140
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 667)։ |