Ազնիվ մետաղներ

(Վերահղված է Ազնիվ մետաղից)

Ազնիվ մետաղներ, թանկարժեք մետաղներ, քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, արտաքին տեսքով գեղեցիկ մետաղներ։ Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները (իրիդիում, օսմիում, պալադիում, ռոդիում, ռութենիում

Ազնիվ մետաղների նմուշների հավաքածու

ԿիրառությունԽմբագրել

Օգտագործվում են տեխնիկայի տարբեր բնագավառներում (սարքաշինություն, էլեկտրոնիկա, բժշկություն, գեղազարդիչ կիրառական արվեստում՝ հատկապես ոսկերչության մեջ (հաճախ՝ համաձուլվածքների ձևով), նաև՝ որպես արժութային մետաղ։

ՀայաստանումԽմբագրել

Հայկական լեռնաշխարհում ազնիվ մետաղներն օգտագործել են հնագույն ժամանակներից։ Հնագիտական պեղումներից հայտնաբերվել են մ․թ․ա․ II հազարամյակին վերագրվող ոսկե, արծաթե զարդեր և կենցաղային առարկաներ։ Հայաստանում ազնիվ մետաղներ հանդիպում են մետաղային (պղնձի, երկաթի, բազմամետաղային) հանքավայրերում՝ որպես ուղեկից մետաղներ։ Հայտնի են նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը, Մեղրաձորի ոսկու հանքավայրը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 120  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։