Չարլզ I Ստյուարտ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառլ I (այլ կիրառումներ)
Կառլոս I (անգլ.՝ Charles I of England, նոյեմբերի 19 (29), 1600[1][2][3][4], Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 30 (փետրվարի 9), 1649[1][2][3][4], Լոնդոն, Անգլիայի թագավորություն), Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր 1625 թ. մարտի 27-ից։ Հակոբ I-ի որդին, Ստյուարտների հարստությունից։ Նրբաճաշակ ու բարեկիրթ անձնավորություն էր։ Ուներ գրավիչ արտաքին։ Սիրում էր սպորտը և արվեստները։ Դրա հետ մեկտեղ թուլակամ էր և եսասեր։ Հավատացած էր, որ իր իշխանությունն ունի աստվածային ծագում։ Հակված չէր համագործակցելու խորհրդարանի հետ։ Լսել չէր ուզում արմատական բարենորոգումների մասին։ Չէր հասկանում, որ Անգլիայում սկսվել է հեղափոխություն։ Կարծում էր, թե դա սոսկ խռովություն է։ Սիրում էր կրկնել. «Ես դրանց մի լավ ջարդ կտամ, և ամեն բան կլինի առաջվա պես»։
Չարլզ I Ստյուարտ | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | նոյեմբերի 19 (29), 1600[1][2][3][4] |
Ծննդավայր | Դանֆերմլինի պալատ, Ֆայֆ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Մահացել է՝ | հունվարի 30 (փետրվարի 9), 1649[1][2][3][4] (48 տարեկանում) մահապատիժ |
Վախճանի վայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Սուրբ Գեորգի մատուռ | |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Տոհմ | Ստյուարտներ |
քաղաքական գործիչ | |
Հայր | Հակոբ Ա |
Մայր | Anne of Denmark? |
Երեխաներ | Չարլզ II Ստյուարտ, Մարիա, Օրանժի արքայադուստր, James VII and II?, Էլիաբեթ Ստյուարտ, Princess Anne of England?, Հենրի Ստյուարտ, Գլոչեստերի դուքս, Հենրիետա Ստյուարտ, Charles James Stuart, Duke of Cornwall?[5], Մարիա, Օրանժի արքայադուստր[5] և Catherine Stuart?[5] |
Կրոնական հավատքներ | անգլիկանություն և կաթոլիկություն |
Պարգևներ | Կապիչի շքանշան |