Չարլզ Էվանս Հյուզ (անգլ.՝ Charles Evans Hughes Sr., ապրիլի 11, 1862(1862-04-11)[1][2][3][4], Դլենս Ֆոլս, Ուորեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 27, 1948(1948-08-27)[1][2][3][4], Osterville, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի պետական գործիչ, որն զբաղեցրել Է Նյու Յորքի նահանգապետի, ԱՄՆ պետական քարտուղարի և ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնները:

Չարլզ Հյուզ
Charles Evans Hughes cph.3b15401 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Քոլգեյթ համալսարան, Բրաունի համալսարան և Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր, փաստաբան և դիվանագետ
Դավանանք բապտիստություն
Ծննդյան օր ապրիլի 11, 1862(1862-04-11)[1][2][3][4]
Ծննդավայր Դլենս Ֆոլս, Ուորեն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր օգոստոսի 27, 1948(1948-08-27)[1][2][3][4] (86 տարեկանում)
Վախճանի վայր Osterville, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Գերեզման Woodlawn Cemetery
Թաղված Woodlawn Cemetery
Քաղաքացիություն Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Ամուսին Antoinette Ellen Carter Hughes?
Զավակներ Charles Evans Hughes, Jr.?
 
Ինքնագիր Charles Evans Hughes signature.svg

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Չարլզ Հյուզը ծնվել է Նյու Յորք նահանգի Գլեն Ֆոլս քաղաքում։ Հյուզի հայրը եղել է Ուելսի մեթոդական քարոզիչ, որը բապտիստ է դարձել ԱՄՆ տեղափոխվելուց հետո։ 1874 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք։ Հյուզը 13 տարեկան հասակում ավարտել է միջնակարգ դպրոցը։ Ընդունվել է Մեդիսոն քոլեջ (այժմ՝ Քոլգեյթի համալսարան), որտեղ միացել է «Դելտա-Էփսիլոն» եղբայրությանը։ Երկու տարի սովորելուց հետո տեղափոխվել է Բրաունի համալսարան։ Այն ավարտել է 19 տարեկան հասակում 1881 թվականին՝ լինելով կուրսում ամենաերիտասարդ ուսանողը և առաջադիմությամբ երրորդ ուսանողը։ Մեկ տարի Դելավեր ակադեմիայում (Նյու Յորք նահանգ) դասավանդել է հունարեն, լատիներեն և հանրահաշիվ, որպեսզի գումար վաստակեր Կոլումբիայի համալսարանի իրավունքի դպրոց ընդունվելու համար: Այն ավարտել է 1884 թվականին և նույն թվականին նրան թույլ է տրվել Նյու Յորքում իրավաբանական գործունեությամբ զբաղվել[5]։

1888 թվականին ամուսնացել է իրավաբանական ընկերությունում ավագ գործընկերոջ դստեր՝ Անտուաննետտե Քարթերի հետ։ Նրանք ունեցել են որդի և երկու դուստր, որոնցից մեկը՝ Էլիզաբեթ Հյուզ Գոսսեթը, հետագայում դարձել է Գերագույն դատարանի պատմական ընկերության նախագահ։

1891 թվականին թողել է իրավաբանական գործունեությունը՝ Կոլումբիայի համալսարանի Իրավունքի դպրոցում պրոֆեսոր դառնալու համար, սակայն 1893 թվականին վերադարձել է իր ընկերություն։ 1905 թվականին նշանակվել է Նյու Յորք նահանգի օրենսդիր հանձնաժողովի իրավաբան, որը զբաղվում էր գազի և էլեկտրաէներգիայի սակագների հետաքննությամբ: Նրա հայտնաբերած կոռուպցիայի վերացումը հանգեցրել է Նյու Յորքում գազի գնի նվազման։ Դրանից հետո նրան է հանձնվել Նյու Յորքի ապահովագրական արդյունաբերությունը հետաքննելու գործը։

Նյու Յորքի նահանգապետԽմբագրել

Նյու Յորքի նահանգապետի պաշտոնի թեկնածու է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից։ Ընտրությունների ժամանակ հաղթել է Վիլյամ Ռենդոլֆ Հերսթին և 1907-1910 թվականներին զբաղեցրել նահանգապետի պաշտոնը[5]։ 1908 թվականին նախագահի թեկնածու Ուիլյամ Թաֆթը նրան առաջարկել է իր հետ առաջադրվել ԱՄՆ-ի փոխնախագահի պաշտոնում, սակայն Հյուզը հրաժարվել է, որպեսզի մնա նահանգապետ։ Նրան հաջողվել է նահանգապետին ավելի շատ իշխանություն տվող օրենք անցկացնել և աշխատանքից ազատել բազմաթիվ կոռումպացված պաշտոնյաների։ Հյուզն ուժեղ գործադիր իշխանության կողմնակից էր:

Քաղաքական գործունեության շարունակությունԽմբագրել

1910 թվականին Հյուզը նշանակվել է ԱՄՆ Գերագույն դատարանի կրտսեր դատավոր: 1916 թվականին հրաժարական է տվել ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու համար[5]: Ընտրություններում ձայների չնչին անհամապատասխանությամբ պարտվել է դեմոկրատ Վուդրո Վիլսոնին:

Հանրաճանաչ պատմությունը պատմում է, որ Հյուզը գիշերը, երբ ձայների հաշվարկը կատարվում էր, գնացել է քնելու՝ մտածելով, որ նա հաղթել է ընտրություններում: Երբ առավոտյան լրագրողը զանգահարել է իմանալու Հյուզի արձագանքը Վիլսոնի վերադարձին, ինչ-որ մեկը (տարբեր տարբերակներ դա վերագրում են Հյուզի որդուն կամ նրա ծառաներից մեկին) պատասխանել է. «Նախագահը քնած է»։ «Երբ նա արթնանա, ասեք նրան, որ նա այլևս նախագահ չէ», - արագ պատասխանել է լրագրողը:

Ընտրություններից հետո վերադարձել է իրավաբանական գործունեության իր հին ընկերություն՝ «Hughes, Rounds, Schurman & Dwight» (ներկայումս՝ «Hughes Hubbard & Reed LLP»):

ՊետքարտուղարԽմբագրել

1921-1925 թվականներին՝ Ուորեն Հարդինգի վարչակազմի տարիներին, զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը: Այդ պաշտոնում գումարել Է Վաշինգտոնի ռազմածովային կոնֆերանսը և ստորագրել Վաշինգտոնի ծովային համաձայնագիրը (1922)։

Ամերիկա-խորհրդային հարաբերություններԽմբագրել

Հյուզը Խորհրդային Միության ճանաչմանն ակտիվ հակառակորդ էր: Սկզբունքորեն հրաժարվելով մասնակցել Գենուեզի և Հաագայի միջազգային գիտաժողովների աշխատանքներին՝ իր դիրքորոշումը պատճառաբանել է բոլշևիկներին օտարերկրյա սեփականության ազգայնացման համար պատժելու, ցարական կառավարության պարտքերը չվճարելու և ընդհանրապես իրենց միջազգային պարտավորությունները կատարելու անհրաժեշտությամբ։ Ի պատասխան 1923 թվականի դեկտեմբերին հնչած արտաքին գործերի ժողկոմատի առաջարկությանը՝ Գեորգի Չիչերինը հայտարարել է, որ «այժմ բանակցությունների համար պատճառներ չկան»։ Հյուզը հատկապես առանձնացրել է խորհրդային կառավարության քայքայիչ քարոզչական գործունեությունը, որն ուղղված էր ամերիկյան քաղաքական ինստիտուտների տապալման հրահրմանը։ Միևնույն ժամանակ պետքարտուղարը կարծում էր, որ 1920 թվականից հետո Խորհրդային Ռուսաստանի հետ առևտրի զարգացման որևէ սահմանափակում չկար։ 1925 թվականին 100 էջից բաղկացած զեկույց է պատրաստել՝ խորհրդային ռեժիմի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեմ փաստարկներով։ Հյուզի հրաժարականը խորհրդային իշխանությունների կողմից չթաքցված գոհունակությամբ է ընդունվել։ Կառլ Ռադեկը Հյուզին անվանել է «Խորհրդային Միության նկատմամբ կապիտալի կենտրոնացված ատելության մարմնավորում», իսկ Չիչերինը՝ «Խորհրդային Միության բոլոր անհաշտ թշնամիներից առավել անհաշտ»։

Բարձրագույն դատական պաշտոնԽմբագրել

1928-1930 թվականներին Հյուզը մշտական արբիտրաժային դատարանում և Հաագայի Ազգերի Լիգայի մշտական միջազգային դատարանում դատավոր է եղել։ 1930 թվականին Հերբերտ Հուվերի օրոք Հյուզը զբաղեցրել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա աշխատել է մինչև 1941 թվականը՝ դիտարկելով շատ նշանակալի գործեր։ Դիմակայում էր նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի՝ Գերագույն դատարանը վերափոխելու փորձերին, որոնք ուղղված էին դատարանն այն ավելի հավատարիմ դարձնել նախագահին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,0 5,1 5,2 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

ԳրականությունԽմբագրել

  • Юз, Чарлз Эванс // Элоквенция — Яя. — М. : Советская энциклопедия, 1957. — С. 385. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 49).
  • Hughes, Charles Evans. Addresses and papers of Charles Evans Hughes, governor of New York, 1906-1908 (GP Putnam's Sons, 1908) online
  • Hughes, Charles Evans. Addresses of Charles Evans Hughes, 1906-1916 (GP Putnam's sons, 1916) online.
  • Hughes Charles Evans (1973)։ The Autobiographical Notes of Charles Evans Hughes։ Harvard University Press։ ISBN 978-0674053250 

ԱրխիվԽմբագրել

Որպես Գերագույն դատարանի դատավոր՝ ընդունած որոշումներըԽմբագրել

ԳրքերԽմբագրել