Իլյա Բաղրամյան
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Իլյա Ալեքսեյի Բաղրամյան (ծնվել է 4․ 10․ 1928 թվականին, գյուղ Չարդախլու)՝ գեներալ-մայոր (1971 թ.)։ Մահացել է 1997 թ. մայիսի 7-ին։
Իլյա Բաղրամյան | |
---|---|
հոկտեմբերի 4, 1928[1] - 1997[1] | |
Ծննդավայր | Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1959) և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1969) |
Փառապանծ զորավար Հովհաննես Բաղրամյանի եղբոր որդին է։ 15 տարեկան հասակում կամավոր զինվորագրվել է և ընդունվել Բաքվի ռազմական ուսումնարանը և ավարտել 1945 թ.: Ավարտել է Մ․ Ֆրունզեի անվան (1959 թ.) և Գլխավոր շտաբի (1969 թ.) ռազմական ակադեմիաները։ Ծառայել է Լատիշական հրաձգային դիվիզիայում, ԳԴՀ-ի սովետական զորախմբերում (5 տարի եղել մոտոհրաձգային գնդի հրամանատար), Միջին Ասիայի և Անդրկովկասյան ռազմական օկրուգներում։ 1969-1973 թթ. եղել է Լենինականի հրաձգային դիվիգիայի հրամանատար։ 1971 թ. ստացել է գեներալ-մայորի կոչում։ 1973 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական կոմիտեի նախագահ։ ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 8-րդ գումարման դեպուտատ էր։
Իլյա Ալեքսեի Բաղրամյանը մեծ ներդրում է ունեցել ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի կատարելագործման և զարգացման գործում։ Նա շատ հետևողական էր ինչպես ուսումնական գործընթացի նկատմամբ, այնպես էլ սպորտի զարգացման ուղղությամբ։ Հաճախ նա անձամբ էր ստուգում ուսումնական գործընթացը ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բոլոր կազմակերպություններում։ Նրա օրոք ՀԽՍՀ ԴՕՍԱԱՖ-ի բազմաթիվ մարզիկներ դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ և մեծ թվով մարզիկներ էին մասնակցում աշխարհի և համամիութենական մրցումների, ՀԽՍՀ ժողովուրդների սպարտակիադաներին[2]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 258)։ |