Չառլզ Բյոռնի

անգլիացի երաժշտական պատմաբան

Չառլզ Բյոռնի (անգլ.՝ Charles Burney), անգլիացի կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, երգեհոնահար: «Երաժշտության ընդհանուր պատմություն» (A General History of Music, 1776-1789) քառահատոր աշխատության հեղինակ[5]:

Չառլզ Բյոռնի
Charles Burney.jpg
Ի ծնե անունռուս.՝ Чарлз Бёрни
Ծնվել էապրիլի 7, 1726(1726-04-07)[1][2][3][…]
Շրուսբերի
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 12, 1814(1814-04-12)[1][2][3][…] (88 տարեկան)
Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար, պատմաբան, երաժշտագետ, երաժշտության պատմաբան և կլավեսինահար
Գործիքներերգեհոն
ԿրթությունՇրյուսբերի դպրոց
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
ԱմուսինElizabeth (?)?[4] և Esther Sleepe?[4]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ
Charles Burney Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Չառլզ Բյոռնին ծնվել է Շրուսբերի Շրոպշիռի դքսությունում, շոտլանդացի հողաչափող, դիմանկարի գեղանկարիչ, Ջեյմս Մակ-Բյոռնի և Էնն Կուպերի ընտանիքում:

ԿրթությունԽմբագրել

Չառլզ Բյոռնին նախնական կրթությունը ստացել է Կոնդովերի, Շրուսբերի և Չեստերի դպրոցներում, որտեղ նրա երաժշտական բնագավառի առաջին մենթորը եղել է տեղի երգեհոնահար Էդմունդ Բեյկերը՝ Ջոն Բլոուի աշակերտը։ Վերջինիս ղեկավարությամբ Բյոռնին սովորել է երգեհոն և ջութակ նվագել: 1742 թվականին ուսումը շարունակել է իր խորթ եղբայր, Շրուսբերիի երգեհոնահար Ջեյմս Բերնի ղեկավարությամբ:

ԳործունեությունԽմբագրել

1744-1747 թվականներին Չառլզ Բյոռնին սովորել է Լոնդոնում՝ Թոմաս Արնի մոտ, և արդեն 1745 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կոմպոզիտոր Դրուրի-Լեյն թատրոնում՝ Ջեյմս Թոմսոնի և Դևիդ Մալետի «Ալֆրեդ» պիեսի համար գրած երաժշտությամբ: Մինչև 1751 թվականը եղել է սբ. Դիոնիսիա եկեղեցու երգեհոնահար, միաժամանակ ծառայելով որպես՝ երաժշտության նորաձև ուսուցիչ ազնվական ընտանիքներում: Գրել է Կանտատներ և գործիքային ստեղծագործություններ, նաև թատերական երաժշտություն, մասնավորապես, 1750 թվականին՝ «Ռոբին Հուդ» պիեսի և «Թագուհի Մաբ» պանտոմիմի համար:

1751 թվականից Բյոռնին աշխատել է երգեհոնահար Կինգս-Լիննում՝ Հորֆոլկ դքսությունում, կլավիկորդի վրա նվագել է ուսուցանել:

1760 թվականին վերադարձել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես մանկավարժ, կատարող և կոմպոզիտոր, այդ թվում գրել է նաև «Սուրբ Ցեցիլի ներբող»-ը (1759թ.) և 1766 թվականին «Դուրի-Լեյնում» բեմադրված՝ «Խորամանկը» (անգլ.՝ The Cunning Man, ) օպերան։ Վերջինս Ժան-Ժակ Ռուսոյի[6] «Գյուղական կախարդ»-ի ձևափոխված տարբերակն է: 1769 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է երաժշտության դոկտորի աստիճան:

ՇրջագայություններԽմբագրել

1770 թվականի սկզբներին և 1772 թվականին Չառլզ Բյոռնին երկու շարունակական այց է կատարել Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Նիդեռլանդներ, որի արդյունքում հրապարակել է «Ժամանակակից երաժշտության վիճակը Ֆրանսիայում և Իտալիայում» (անգլ.՝ The Present State of Music in France and Italy, 1771 թվական) և «Ժամանակակից երաժշտության վիճակը Գերմանիայում, Նիդեռլանդներում և Միացյալ շրջաններում» (անգլ.՝ The Present State of Music in Germany, the Netherlands and United Provinces, 1773 թվական) գրքերը, որոնք արժանացել են հատուկ ուշադրության և թարգմանվել տարբեր լեզուներով[6]:

Կյանքի վերջին տարիներԽմբագրել

1783 թվականից մինչև կյանքի վերջը Բյոռնին աշխատել է լոնդոնյան շրջանի Չելսիի քոլեջում՝ որպես երգեհոնահար[6]:

Չառլզ Բյոռնի կարևորագույն աշխատանքը եղել է «Երաժշտության ընդհանուր պատմություն» (անգլ.՝ A General History of Music, 1776-1789) քառահատորը[5]: Բացի դրանից նրան է պատկանում նաև Պիետրո Մետաստազիոյի (1796) կենսագրությունը, Աբրահամ Ռիզայի հանրագիտարանի երաժշտական հատվածները (1802թ.), բազմատեսակ կամերային և խմբերգային երաժշտություններ:

1802 թվականին աստղագետ Ուիլյամ Հերշելի խնդրանքով, որը երկնային նոր տեսակի մարմինների անուններ էր փնտրում, Բյոռնին դիմել է իր որդուն՝ գիտնական-դասկարգող Չառլզ Բյոռնի կրտսերին (1757-1817), ով և հորինել է «աստերիսկոս» (հուն․՝ ἀelστεροειδής - asteriskos) տերմինը: Ավագ Բյոռնին Հերշելին առաջարկել է հունական բառն անգլերենացնել: Այսպես ծնվել է «աստերոիդ» կամ հայերեն՝ երկնաքար բառը[7]ոիդ» վերջածանցը նշանակում է նման):

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Комитет исторических и научных работ — 1834.
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 Kindred Britain
  5. 5,0 5,1 5,2 A GENERAL HISTORY OF MUSIC
  6. 6,0 6,1 6,2 «Бёрни, Чарлз»։ Музыкальная энциклопедия (под ред. Ю. В. Келдыша)։ Վերցված է 2013-05-24 
  7. «Установлено истинное происхождение термина "астероид" - Вести.Наука»։ https://nauka.vesti.ru։ Վերցված է 2019-11-17 

Արտաքին հղումներԽմբագրել