Դիմանկարների ազգային պատկերասրահ (Լոնդոն)

Դիմանկարների ազգային պատկերասրահ Լոնդոնում (անգլ.՝ National Portrait Gallery), աշխարհի առաջին դիմանկարների պատկերասրահը, որը հիմնադրվել է 1856 թվականին, որպեսզի հավերժացնեն նախորդ հարյուրամյակների բրիտանացիների կերպարները, ոչ միայն յուխաներկով դիմանկարներ, այլև մանրանկարներ, նկարներ, կիսանդրիներ, լուսանկարներ: 1896 թվականից զբաղեցնում է Թրաֆալգարյան հրապարակին հարակից նեոռենեսանսյան շենքը:

Դիմանկարների ազգային պատկերասրահ
National Portrait Gallery (40400017530).jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՎեստմինստեր
ՎայրԼոնդոն
Ղեկավարության նստավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ՀասցեSt. Martin's Place, WC2H 0HE
Հիմնադրված է1856
Այցելուներ2 006 000 մարդ (2014), 2 145 486 մարդ (2015)[2][3], 1 949 330 մարդ (2016)[4], 1 586 451 մարդ (2018)[5] և 1 634 934 մարդ (2019)[6]
ՏնօրենSandy Nairne?[7][8], Nicholas Cullinan?[9] և Charles Saumarez Smith?[10]
Կայքnpg.org.uk(անգլ.)

ՊատմությունԽմբագրել

Թանգարանի առաջին ձեռքբերումը Շեքսպիրի չանդոսովյան դիմանկարն էր: Թանգարանը այցելուների առջև դռները բացել է 1859 թվականին: Դիմանկարները սրահներում բաշխված են ըստ նկարում պատկերված մարդու ապրած ժամանակաշրջանի, սկսած Թյուդորների ժամանակաշրջանից: Հավաքածուի համալրման ժամանակ նախընտրությունը տրվել է ոչ թե ստեղծագործության գեղարվեստական արժեքներին, այլ մոդելի պատմա-մշակութային նշանակությանը[11]: Այդիսկ պատճառով մինչև 1969 թվականը արգելվում էր ձեռք բերել այն բրիտանացիների դիմանկարները, ովքեր դեռ ողջ էին: Պատկերասրահում հայտնի համաշխարհային նկարիչների աշխատանքների հազվադեպ կարելի է հանդիպել, հիմնականում բրիտանացի միապետների դիմանկարներն են և նրանց մերձավորների՝ Հանս Հոլբայն Կրտսեր, Պիտեր Պաուլ Ռուբենս, Անտոնիս վան Դեյք:

20-րդ դարի վերջում Անգլիայի տարբեր հատվածներում գտնվող որոշ հնագույն արիստոկրատական կալվածքներ հարմարեցրել էին որպես Ազգային դիմանկարների պատկերասրահի մասնաճյուղեր: Դրանց թվին են պատկանում՝ Մոնտակատ -հաուս՝ Մոնտակատում, Սոմերսեթ կոմսությունում, Էլիզաբեթյան ժամանակների բնակելի ճարտարապետության հազվագյուտ օրինակ:

2009 թվականին պատկերասրահը Վիքիմեդիային սպառնում էր դատական հայցերով՝ Վիքիպահեստում հանրության սեփականություն համարվող մի քանի հազար որակյալ լուսանկարներ տեղադրելու համար:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://www.historicengland.org.uk/listing/the-list/list-entry/1066285
  2. Visitor Figures 2015 // The Art Newspaper — 2016. — Iss. 278. — ISSN 0960-6556
  3. Visits made in 2015 to visitor attractions in membership with ALVA
  4. Visitor Figures 2016 // The Art Newspaper — 2017. — Iss. 289. — ISSN 0960-6556
  5. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  6. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  7. National Portrait Gallery director Sandy Nairne to step down (բրիտ․ անգլ.) // The Independent — 2014. — ed. size: 176681 — ISSN 0951-9467
  8. New Director at the National Portrait GalleryNational Portrait Gallery.
  9. DR NICHOLAS CULLINAN APPOINTED NEW DIRECTOR OF THE NATIONAL PORTRAIT GALLERY, LONDONNational Portrait Gallery, 2015.
  10. Appointment of a New DirectorNational Portrait Gallery.
  11. National Portrait Gallery (Museum, London, United Kingdom) // The New Encyclopaedia Britannica. — Encyclopaedia Britannica, 2003. — Vol. 8. — P. 549. — 1044 p.

Արտաքին հղումներԽմբագրել