Թոմաս Արն (անգլ.՝ Thomas Augustine Arne , մարտի 12, 1710(1710-03-12)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 5, 1778(1778-03-05)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), ամբողջական անունը՝ Թոմաս Ավգուստին Արն, անգլիացի կոմպոզիտոր[6]։ Արնը «Աստված, պահպանիր թագավորին/թագուհուն» (անգլ.՝ God Save the King / Queen) բրիտանական ազգային օրհներգի հեղինակն է[7]։

Թոմաս Արն
Thomas Augustine Arne.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Thomas Augustine Arne
Ծնվել էմարտի 12, 1710(1710-03-12)[1][2][3][…]
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԵրկիրFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 5, 1778(1778-03-05)[1][2][3][…] (67 տարեկան)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դերասան
Գործիքներստեղնաշարային գործիքներ
ԿրթությունԻթըն քոլեջ[4]
ԱմուսինCecilia Young?[5]
Commons-logo.svg Thomas Augustine Arne Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Թոմաս Արնը ծնվել և մանկությունը անցկացրել է Լոնդոնի Քովենթ Գարդեն շրջանի Քինգ Սթրիթ փողոցում։ Նրա հայրը պաստառագործ էր։ Նա սովորել է Էտոնի հայտնի քոլեջում՝ իրավաբան դառնալու հեռանկարով։ Ծնողներից գաղտնի պարապել և հմտացել է ջութակի և ստեղնաշարային գործիքների բնագավառներում։ Հաշվի առնելով Թոմասի եռանդը և ձեռք բերված նոր գիտելիքները, նրա հայրը համաձայնվում է, որ որդին իր գործունեությունը շարունակի երաժշտական ասպարեզում։

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Կարճ ժամանակ ուսուցանել է Մայքլ Ֆեսթինգի մոտ, ով Իտալական Օպերայի երաժշտախմբի ղեկավարն էր։ Հիմնական հմտությունները ձեռք է բերել ինքնուրույն և այդ նպատակով աշխատանքի է ընդունվել Օպերայում որպես սպասավոր։ Սովորեցրել է քրոջը (հետագայում հայտնի դերասանուհի Միսիս Սայբերին) և կրտսեր եղբորը երգել և ընդգրկել է նրանց իր Ռոզամունդ (1733)(անգլ.՝ Rosamond) առաջին բեմադրված օպերայում։ Օպերան հիմնված էր Ջոզեֆ Էդիսոնի 1707 թվականի լիբրետոյի վրա և գրված էր «իտալական ոճով»։

Շուտով Արնը սկսում է համգործակցել Դրուլի Լեյն թատրոնի (անգլ.՝ Drury Lane Theatre) հետ և երաժշտություն է գրում Միլթոնի «Կոմուս» (անգլ.՝ Comus) դիմակային ներկայացման համար։ Արնը հետզհետե ձեռք է բերում անգլիական առաջատար լիրիկական կոմպոզիտորի համբավ։ Նրա թեթև, մեղեդիկական ոճը հստակ արտահայտվում են իր հետագա «Ալֆրեդ»(անգլ.՝ Alfred, a Masque ) և «Փարիզի Դատը»(անգլ.՝ The Judgment of Paris ) ստեղծագործություններում, որոնք երկուսն էլ գրվում են 1740 թվականինին Վելսի Արքայազնի Քյայվդեն նստավայրում։ Իր «Տիրիր, Բրիտանիա» (անգլ.՝ “Rule, Britannia” ) հանրահայտ ստեղծագործությունը լայն ճանաչում է ստանում և հաճախ օգտագործվում է որպես կայսրության ոչ պաշտոնական օրհներգ։ Այն նաև հնչում է անգլիական նավատորմի և բանակի հետ առնչվող միջոցառումների ընթացքում[8]։

Ընտանեկան խնդիրների պատճառով երկու տարի Դուբլինում անցկացնելուց հետո, 1744 թվականին նա վերադառնում է Լոնդոն և նշանակվում է Դրուլի Լեյն թատրոնի և Վոքսոլ Գարդենսի կոմպոզիտոր։ Հաջորդող տասնամյակների ընթացքում Արնը հրատարակում է իր երաժշտական մի քանի ժողովածուներ։ 1759 թվականին նա դառնում է Օքսֆորդի երաժշտական գիտությունների դոկտոր։ 1961 թվականին նա հրապարակում է իր Հուդիթ (անգլ.՝ Judith) օրատորիան և Արտարքսես (անգլ.՝ Artaxerxes ) օպերան, որոնք շարունակում են բեմադրվել մինչև 19-րդ դարի սկիզբը։

Իր կյանքի վերջին տասնամյակում, Արնը Ստրատֆորդում բեմադրում է Գարիկի գովերգը (անգլ.՝ Garrick’s ode ), նվիրված Շեքսպիրի 1769 թվականի հոբելյանին։ 1771-1776 թվականների ընթացքում Արնը երաժշտություն է գրում «Կախարդական արքայազնը» (անգլ.՝ The Fairy Prince ), «Էլֆրիդա»(անգլ.՝ Elfrida ) և «Կարակտիկուս»(անգլ.՝ Caractacus ) ստեղծագործությունների համար։

ՄահըԽմբագրել

1778 թվականին Թոմաս Արնը մահանում է։ Նրա մարմինը հուղարկավորվում է Քովենթ Գարդենի Սուրբ Պողոսի տաճարում, որտեղ 68 տարի առաջ նրան կնքել էին[9]։

ԾանոթագրություններԽմբագրել