Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին
Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին (անգլ.՝ Ursula Kroeber Le Guin, հոկտեմբերի 21, 1929[1][2][3][…], Բերկլի, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հունվարի 22, 2018[1][3][2][…], Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ[1]), ամերիկացի հանրահայտ գրող, գրաքննադատ։ Համարվում է ժամանակի ամենանշանավոր և հեղինակավոր ֆանտաստ գրողներից մեկը։
Կենսագրություն
խմբագրելՈւրսուլա Կրյոբեր Լե Գուինը ծնվել է 1929 թ. հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Բերկլի քաղաքում։ Նրա հայրն ականավոր ամերիկացի ազգագրագետ Ալֆրեդ Կրյոբերն էր, իսկ մայրը գրող Թեոդորա Կրյոբերը։ Ուսանել է Հարվարդի համալսարանի Ռեդկլիֆ քոլեջում, այնուհետև Կոլումբիայի համալսարանի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով միջնադարյան ռոմանական գրականության մեջ։ 1953 թ. Փարիզում ամուսնացել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Չարլզ Լե Գուինի հետ։ 1958 թ. ամուսնու հետ միասին բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Նա ունի երկու դուստր և մեկ որդի։
Ստեղծագործություններ
խմբագրելԼե Գուինն իր առաջին պատմվածքը գրել է 11 տարեկան հասակում և ուղարկել «Astounding Science Fiction» ամսագրին, որը սակայն հրաժարվել է այն հրատարակել։ Նրա վաղ շրջանի ստեղծագործությունները նվիրված են Օրսին անունը կրող հնարված աշխարհին, որոնք չեն վերաբերում Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի ժանրերին։ Այս ստեղծագործությունները լույս են տեսել հետագայում, երբ գրողն արդեն հռչակ էր ձեռք բերել, որպես ֆանտաստ գրող։ Լե Գուինի ստեղծագործությունները մյուս ֆանտաստ գրողներից հիմնականում տարբերվում են հումանիտար թեքումով. նա մեծ ուշադրություն է հատկացնում սոցիոլոգիական և ազգագրական խնդիրների քննարկմանն ու վերլուծմանը։ Այս առումով առանձնապես հիշատակելի են նրա «Հայնյան շարքի» մեջ մտնող ստեղծագործությունները։ Գրողի բոլոր ստեղծագործությունները, չնայած դրանց ֆանտաստիկ բնույթին, մարդ անհատի մասին են, նա հիմնականում քննում է տարբեր մշակույթների փոխթափանցման հարցերը՝ այսպիսով ընթերցողին հնարավորություն տալով այլ տեսանկյունից դիտել մարդկային հասարակությանը հուզող խնդիրները։ Այս երևույթն իր ամենավառ դրսևորումն է գտել հատկապես նրա «Խավարի ձախ ձեռքը» վեպում, որտեղ հեղինակը քննարկում է սեռերի փոխհարաբերությունների խնդիրները։ Լե Գուինն իր ստեղծագործություններում փորձում է տալ մարդ անհատի հոգեկան զարգացման պատկերը և վերլուծում այդ զարգացմանը բնորոշ հիմնահարցերը։ Այս առումով շատ հետաքրքիր է արդեն ֆենտեզիի ժանրի դասական դարձած նրա «Երկրածովյան» շարքը, որն անկասկած նորարարություն էր ֆենտեզիի ժանրում, որտեղ մինչ այդ գերիշխում էր տոլկինյան պոետիկան։
Մատենագիտություն
խմբագրել- 1964 - «Ազատագրող կախարդանք» (The Word of Unbinding)
- 1964 - «Անունների կարգը» (The Rule of Names)
- 1968 - «Երկրածովի կախարդը» (A Wizard of Earthsea)
- 1971 - «Ատուանի դամբարանը» (Tombs of Atuan)
- 1972 - «Վերջին ափին» (The Farthest Shore)
- 1973 - «Dreams Must Explain Themselves»
- 1990 - «Տեհանու. Վերջին գիրքը Երկրածովի մասին» (Tehanu։ The Last Book of Earthsea)
- 2001 - «Երկրածովյան հեքիաթներ», (Պատմվածքների ժողովածու), (Tales from Earthsea)
- 2001 - «Այլ քամիներ» (The Other Wind)
- 1966 - «Ռոկաննոնի աշխարհը» (Rocannon’s World)
- 1966 - «Աքսորի մոլորակը» (Planet of Exile)
- 1967 - «Պատրանքների քաղաքը» (City of Illusions)
- 1969 - «Խավարի ձախ ձեռքը» (The Left Hand of Darkness)
- 1974 - «Անօթևանները» (The Dispossessed։ An Ambiguous Utopia)
- 1971 - «Ընդարձակ և դանդաղ կայսրությունը» (Vaster Than Empires and More Slow)
- 1971 - «Շոբիների պատմությունը» (The Shobies story)
- 1972 - «Խոսք անտառ աշխարհի համար» (The Word for World is Forest)
- 1973 - «Օմելասից հեռացողները» (The ones who walk away from Omelas)
- 1974 - «Հեղափոխության նախորդ օրը» (The day before the Revolution)
- 1993 - «Պարիր Գանամ» (Dancing to Ganam)
- 1994 - «Ձկնորսը Ծովամիջից» (A Fisherman of the Inland Sea)
- 1995 - «Չորս ճանապարհ ներելու համար» (Four Ways to Forgiveness)
- 2000 - «Մեկնողները» (The Telling)
Այլ երկեր
խմբագրել- 1971 - «Երկնային կտրիչ» (The Lathe of Heaven)
- 1975 - «The Wind’s Twelve Quarters»
- 1976 - «Պատմվածքներ Օրսինիայի մասին» (Orsinian Tales)
- 1988 - «Կատվաթևավորները» (Catwings)
- 1989 - «Կատվաթևավորները վերադառնում են» (Catwings Return)
- 2002 - «Երկրի ծննդյան օրը» (The Birthday of the World)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1980 - «Երկնային կտրիչ», (ԱՄՆ)
- 2002 - «Երկնային կտրիչ», (ԱՄՆ)
- 2004 - «Երկրածովի կախարդը», (հեռուստասերիալ, ԱՄՆ)
- 2006 - «Ասք Երկրածովի մասին», (անիմե, Ճապոնիա)
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ (not translated to mul), (not translated to mul) Վիքիպեդիա(բազմ․) / — 2001.
- ↑ http://gpi.noosfere.org/2008.php
- ↑ https://tiptree.org/award/1994-james-tiptree-jr-award
- ↑ https://tiptree.org/award/1996-james-tiptree-jr-award
- ↑ 9,0 9,1 https://nebulas.sfwa.org/nominees/ursula-k-le-guin/
- ↑ http://www.thehugoawards.org/hugo-history/1973-hugo-awards/
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/ursula-leguin/
- ↑ https://tiptree.org/award/1995-retrospective-award
- ↑ https://literary-arts.org/what-we-do/oba-home/book-awards/fiction/
- ↑ https://www.nationalbook.org/books/the-farthest-shore/
- ↑ https://www.ursulakleguin.com/biography
- ↑ U.S. author Ursula K. Le Guin dies at 88: family — 2018.
- ↑ Թվիթթեր — X Corp., 2006.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրսուլա Կրյոբեր Լե Գուին» հոդվածին։ |