Չարլզ Ուորեն Հոլիսթեր (անգլ.՝ Charles Warren Hollister, նոյեմբերի 2, 1930(1930-11-02)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] - սեպտեմբերի 14, 1997(1997-09-14)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի գրող և պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի Սանտա Բարբարայի պատմության բաժնի հիմնադիր անդամներից մեկը[5], ամենաերիտասարդն է (մինչ օրս), ով նշանակվել է «ֆակուլտետի գիտահետազոտական դասախոս»[6]։

Ուորեն Հոլիսթեր
Ծնվել էնոյեմբերի 2, 1930(1930-11-02)[1][2]
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Մահացել էսեպտեմբերի 14, 1997(1997-09-14)[1][2] (66 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունպատմաբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում
Գործունեության ոլորտմիջնադարի պատմություն
ԱնդամակցությունԱՄՆ միջնադարի պատմության ակադեմիա[4] և Թագավորական պատմական միության
Ալմա մատերՀարվարդի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Եղել է գիտական ղեկավարՌոբին Ֆլեմինգ
Պարգևներ

Նա մասնագիտացած էր անգլիական միջնադարյան (11-ից մինչև 13-րդ դարեր) պատմության մեջ, հատկապես այն ուսումնասիրություններում, որոնցում ընդգծվում են Անգլո-նորմանդական թագավորության և Անգլիայի փոխկապակցվածությունը, և թագավորության վարչական զարգացումը[7]։

Նրա գործընկեր Ջեֆրի Բարթոն Ռասելը Հոլիսթերին անվանել է «աշխարհի միջնադարյան լավագույն գեներալիստներից[8] մեկը»[9]։

Կենսագրություն խմբագրել

Հոլիսթերը ծնվել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա), Նաթան և Քերի (Քուշման) Հոլիսթերների ընտանիքում։ Նա գերազանցությամբ ավարտել է Հարվարդի համալսարանը 1951 թվականին։ Կորեական պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերում ծառայելուց հետո շարունակել է կրթությունը և 1958 թվականին ստացել է Լոս Անջելոսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Ph.D. կոչում։

Հոլիսթերն իր ակադեմիական գործունեությունն անցկացրել է Սանտա Բարբարայի Կալիֆորնիայի համալսարանում, պաշտոնապես թոշակի անցնելով 1994 թվականին։ Նրա պաշտոնավարման ընթացքում Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի Պատմության բաժինը մեծապես ընդլայնվել է՝ վարձելով այնպիսի գիտնականների, ինչպիսիք են Ֆրենկ Ջ. Ֆրոստը, Յոահիմ Ռեմակը, Լեոնարդ Մարսակը և Ալֆրեդ Գոլինը։

1981 թվականին նա ընտրվել է Ամերիկայի միջնադարյան ակադեմիայի անդամ, ինչպես նաև եղել է Թագավորական պատմական ընկերության, Իռլանդիայի միջնադարյան ակադեմիայի և Օքսֆորդի Մերթոն քոլեջի անդամ։ 1982 թվականի մայիսին Հոլիսթերը և նրա ասպիրանտները հիմնել են Չարլզ Հոմեր Հասքինսի միությունը, որը նվիրված էր վիկինգների, անգլո-սաքսոնական, անգլո-նորմանդական և վաղ Անժույան պատմության ուսումնասիրությանը[7][10]։

1983 թվականին UCSB-ի կողմից ստացել է «Ականավոր ուսուցիչ» մրցանակ։ Նա Գուգենհայմի կրթաթոշակի անդամ էր։

Միջնադարյան Անգլիայի ուսումնասիրություն խմբագրել

Հոլիսթերը զբաղվել է միջնադարյան Անգլիայի (11-ից մինչև 13-րդ դարեր) պատմության ուսումնասիրությամբ։ Անգլո-նորմանդական ականավոր պատմաբան պրոֆեսոր Դեյվիդ Դուգլասը նրան առաջարկել է ուսումնասիրել, մասնավորապես, Անգլիայի Հենրի I թագավորի գործունեությունը։ Հոլիստերը սկսել է կենսագրականի վրա աշխատել 1962 թվականին, սակայն, այն ժամանակավորապես կանգ է առել՝ Սանտա Բարբարայի 1990 թվականի անտառային հրդեհի[11] ժամանակ նրա գրադարանի, ձեռագրի ու գրառումների կորստի պատճառով[12]։

  Մեր կորուստների թվում էին կոշտ և ճկուն սկավառակները և իմ Հենրի I տպած նյութը, իմ ամբողջ հետազոտական գրադարանը և իմ բոլոր հետազոտական գրառումների քարտերը[13]։
- Հոլիսթերը գրել է իր խմբագրին
 

Միայն կարճ ժամանակով հուսալքված Հոլիսթերը Բրիտանիայում, արձակուրդի ժամանակ, 1994 թվականին վերսկսել է Հենրի I-ի կենսագրությունը։ Սակայն դեռևս թերի էր նրա մահվան պահին։ Նրա դոկտորանտ Ամանդա Քլարկ Ֆրոստը ավարտուն տեսքի է բերել Հոլիսթերի ամբողջ կյանքի գործը և հետմահու հրատարակել է «Հենրի I» գիրքը՝ Յեյլի համալսարանի հրատարակչության հետ 2001 թվականին[13]։

Անգլիայի պատմությունից և Ֆրանսիական պատմությունից նա կերտել է անգլո-նորմանդական պատմություն, որն այժմ հաստատված և ճանաչված է ամենուր[13]։

Մատենագրություն խմբագրել

Հոլիսթերը հայտնի է դարձել Անգլիայի նորմանդական տարածքների և արևմտյան Ֆրանսիայի միջև հարաբերությունների վերաբերյալ իր ուսումնասիրություններով, որոնք նախկինում հիմնականում ուսումնասիրվել էին առանձին-առանձին։ Նա նաև տպագրել է միջնադարյան պատմության դասագրքեր, որոնք հայտնի են ԱՄՆ-ում, օրինակ՝ «Միջնադարյան Եվրոպա» գիրքը հրատարակվել է ութ անգամ, «Անգլիայի առաջացումը»՝ յոթ, թարգմանվել են բազմաթիվ լեզուներով[13]։

Հոլիսթերը հեղինակել է նաև մանկական գրքեր և Լ. Ֆրենկ Բաումի ստեղծագործությունների մասնագետ է։

  • «Ջոն թագավորը և պատմաբանները» (1961)[14]
  • «Անգլո-սաքսոնական ռազմական ինստիտուտները նորմանական նվաճման նախօրեին» (1962)[15]
  • «Միջնադարյան Եվրոպա. համառոտ պատմություն» (1964)[16]
  • «Նորմանդական Անգլիայի ռազմական կազմակերպությունը» (1965)[17]
  • «Անգլիայի պատմություն, հատոր I. Անգլիայի առաջացումը, մ․թ․ա․ 55 - 1399» (1966)[18]
  • «Արևմտյան ավանդույթի արմատները. Հին աշխարհի համառոտ պատմություն» (1966) թ[19]
  • Ջոն Լ. Ստիփի և Ալան Դիրումի հետ «Արևմտյան քաղաքակրթության վերելքն ու զարգացումը» (1967)[20]
  • Խմբագիր, «Նորմանդական նվաճման ազդեցությունը» (1969)[21]
  • Ջուդիթ Փայքի հետ «Միրի լուսինները» (մանկական ֆանտազիա, 1969)[22]
  • «Ոդիսևսը Կոլումբոսին. դասական և միջնադարյան պատմության համառոտագիր» (1974)[23]
  • «Միապետություն, մագնատներ և ինստիտուտներ անգլո-նորմանդական աշխարհում» (1986)[24]
  • Ջեյ Սիրս Մակգիի և Գեյլ Սթոքսի հետ «Արևմուտքը փոխակերպվեց. արևմտյան քաղաքակրթության պատմություն» (2000)[25]
  • «Հենրի I» (խմբագրել և լրացրել է Ամանդա Քլարկ Ֆրոստը, 2001)[26]։

Ընտանիք խմբագրել

Հոլիսթերն ամուսնացել է Էդիթ Հոլիսթերի հետ 1952 թվականին։ Նրանք ունեցել են երեք որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. 4,0 4,1 https://www.medievalacademy.org/page/CompleteFellows
  5. University of California: In Memoriam, 1997
  6. Faculty Research Lecturer - ամենաբարձր մրցանակը, որը Կալիֆորնիայի համալսարանի դասախոսները կարող են շնորհել իրենց հասակակիցներին
  7. 7,0 7,1 «Hollister, C(harles) Warren 1930-1997 | Encyclopedia.com». www.encyclopedia.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  8. Գեներալիստ - էրուդիտ, տարբեր առարկաների վերաբերյալ գիտելիքների լայն շրջանակ, լայն մտահորիզոն ունեցող մարդ
  9. Jeffrey Burton Russell, "Foreword" to Hollister, Henry I (Yale English Monarchs), 2001:xi
  10. Haskins Society website
  11. Noozhawk. «Sally Cappon: Horror of Painted Cave Fire Rekindled 25 Years Later». www.noozhawk.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  12. Russell, "Foreword".
  13. 13,0 13,1 13,2 13,3 «Henry I 0300098294, 9780300098297». dokumen.pub (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  14. Hollister, C. Warren (1961). «King John and the Historians». Journal of British Studies 1#1. էջեր 1–19. Վերցված է 2022 թ․ մայիսի 18-ին.
  15. Anglo-Saxon Military Institutions on the Eve of the Norman Conquest, 1962 (Triennial Book Prize of the Conference on British Studies (Բրիտանական ուսումնասիրությունների կոնֆերանսի եռամյա գրքի մրցանակ))
  16. Medieval Europe: A Short History, 1964
  17. The Military Organization of Norman England, 1965
  18. A History of England, Volume I: The Making of England, 55 B.C.–1399, 1966
  19. Roots of the Western Tradition: A Short History of the Ancient World, 1966
  20. (With John L. Stipp and Alan Dirrum) The Rise and Development of Western Civilization, 1967
  21. (Editor) The Impact of the Norman Conquest, 1969
  22. (With Judith Pike) The Moons of Meer (juvenile fantasy), 1969
  23. Odysseus to Columbus: A Synopsis of Classical and Medieval History, 1974
  24. Monarchy, Magnates and Institutions in the Anglo-Norman World, 1986
  25. (J. Sears McGee-ի և Gale Stokes-ի հետ) The West Transformed: A History of Western Civilization, 2000
  26. Henry I (edited and completed by Amanda Clark Frost), 2001

Արտաքին հղումներ խմբագրել