Ճկուն սկավառակ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ճկուն սկավառակ, ճկուն մագնիսական սկավառակ (անգլ.՝ floppy disk, անգլ.՝ diskette), շարժական արտաքին հիշողության սարք (պահոց) է, օգտագործվել է տվյալները գրելու և պահպանելու համար։ Վրան տեղադրված է պաշտպանիչ պլաստիկե սկավառակակիր՝ ծածկված ֆերրոմագնիսե շերտով։ Կրիչը կարդալու համար ստեղծված է սկավառակամեջը։ Այն փոխարինվել է USB ֆլեշ կրիչով։