«Վիբորգ» հյուրանոց (ռուս.՝ Гостиница «Выборг»), յոթ հարկանի հյուրանոց Վիբորգի կենտրոնում։ Գտնվում է Վիբորգի գլխավոր փողոցների` Լենինգրադյան և Լենինի պողոտաների խաչմերուկում` քաղաքային ավտոկայանից և երկաթուղային կայարանից ոչ հեռու։ Վիբորգի ամենահին գործող հյուրանոցն է, Ռուսաստանում հյուսիսեվրոպական նեոկլասիցիզմի հազվագյուտ հուշարձաններից մեկը։

Museum Silhouette.svg
Վիբորգ
Vyborg, Leningrad Oblast, Russia - panoramio (13).jpg
Տեսակհյուրանոց, ճարտարապետական հուշարձան, շենք և առևտրային շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
Ճարտարապետական ոճՀյուսիսեվրոպական նեոկլասիցիզմ
Մասն էԼենինգրադսկի պողոտա (Վիբորգ)
ՍեփականատերKarjala?
Հիմնադրված է1925 և 1929
ՃարտարապետՈւնո Ուլբերգ
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?

ՊատմությունԽմբագրել

Հյուրանոցը կառուցվել է 1929 թվականին, «Կարելական տպարան» բաժնետիրական ընկերության պատվերով, որպես 1925-1929 թվականներին կառուցված շենքերի համալիր։ Սկզբում բակային թևում կառուցված շինությունում տեղակայված էր ֆինալեզու «Կարյալա» («Կարելիա») թերթի խմբագրատունը և տպարանը, որը հիմնադրվել է 1904 թվականին, իսկ ճակատային մասով դեպի «Սավո-Կարելական բանկի» և «Բելվեդեր» հյուրանոցի շենքերին ուղղված շինությունը նախատեսված էր «Կնուտ Պոսսե» հյուրանոցի (վերին հարկերում), ինչպես նաև խանութների և այլ կազմակերպությունների (ստորին հարկերում) տեղակայման համար։ Երկրորդ հարկում գտնվող «Կոլումբիա» հյուրանոցային ռեստորանի տարբերակիչ առանձնահատկությունը նրա կամարակապ առաստաղներն էին, որոնք նկարազարդել է Բրունո Տուուկկանենը։ Սակայն, շենքի ներքին հարդարանքը վնասվել էր խորհրդա-ֆիննական պատերազմների պատճառով (1939-1944), որից հետո այն հատկացվել է Վիբորգ հյուրանոցին և երկար ժամանակ (մինչև Դրուժբա հյուրանոցի կառուցումը) այն քաղաքի ամենամեծ հյուրանոցն էր։ Խորհրդային տարիներին առաջին հարկում տեղակայված էր «Բերյոզկա» տարադրամի խանութը։

«Կարյալա» թերթի խմբագրակազմն ու տպարանը տեղափոխվել են Լապենրանտա, որտեղ թերթը հրատարակվում է մինչ օրս։

Հետազոտողները հյուրանոցի շենքը դասում են ճարտարապետ Ունո Ուլբերգի ազգային ռոմանտիզմից ֆունկցիոնալիզմ անցնելու ժամանակահատվածի նշանակալից աշխատանքների թվին։ Ժամանակակից հյուրանոցում առկա է ավելի քան 90 սենյակ, ռեստորան, ինչպես նաև մերսման սենյակ և սաունա։ Կարմիր աղյուսով շարված ճակատային մասի վիթխարի քիվով ժլատորեն զարդարված կառուցամասերը կրում էին նեոկլասիցիզմի գաղափարների ուժեղ ազդեցությունը։ Ճակատը ընկալվում էր որպես բազմահարկ շենքերի շարքի մի մաս, որոնք կազմավորում էին թաղամաս, բայց պատերազմական իրադարձությունները խանգարեցին պլանների իրականացմանը, իսկ պատերազմից հետո հյուրանոցին հարող տարածքները մնացին չկառուցապատված։ 1960-ականներին նախատեսվում էր մոտակա տարածքում կառուցել նոր հյուրանոցային մասնաշենք, որի համար ենթադրվում էր քանդել «Ռոկոկո պալատ»-ը, բայց այդ նախագիծը չի իրականացել։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга эры функционализма. — СПб.: «Центр Сохранения Культурного Наследия», 2014. — 168 с. — ISBN 978-5-91882-028-5.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8.

Արտաքին հղումներԽմբագրել