Լենինի պողոտա (Վիբորգ)
Լենինի պողոտա (նախկինում՝ Տորկելյան փողոց, ֆիններեն՝ Torkkelinkatu), Վիբորգի գլխավոր պողոտան, որն անցնում է շուկայի հրապարակից մինչև Մարտկոցի փողոց։ Պողոտան սահմանակից է Վիբորգի գլխավոր` Կարմիր հրապարակին և քաղաքի կենտրոնական զբոսայգուն` Լենինի զբոսայգի (Էսպլանդա)։
Տեսակ | փողոց և պողոտա |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Վիբորգ |
Երկարություն | 3 ± 1 կմ |
Անվանված է | Վլադիմիր Լենին |
Պատմություն
խմբագրելՊողոտան հիմնադրվել է 1861 թվականին՝ 1860-ական թվականներին քանդված քաղաքի ամրությունների տեղում[1]։ Պողոտան կառուցվել է աստիճանաբար արևմուտքից արևելք, ուստի դրա կառուցապատումը ներկայացնում են տներ, որոնք կառուցվել են 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի վերջ։ Պողոտան ունի 1 կմ 205 մ երկարություն և հազվագյուտ առանձնահատկություն Ռուսաստանի քաղաքների համար, միայն մի կողմից են տներ կառուցվել, իսկ մյուս կողմից՝ պողոտայի գրեթե ամբողջ երկարությամբ ձգվում է քաղաքային զբոսայգին։
Պողոտայի հյուսիսարևմտյան ծայրը ուղղված է դեպի Վիբորգի շուկա, իսկ պողոտայի հարավ-արևելյան ծայրը հենվում է Մարտկոց լեռան լանջին։
1869 թվականին որոշվել է քաղաքում տեղադրել փողոցային նշաններ, իսկ պողոտան ի սկզբանե ի պատիվ Տորգիլս Կնուտսսոնի կոչվել է Տորգելսկայա փողոց կամ ֆիններեն՝ Torkkelinkatu (Տորկելինկատու)[2]։ Փողոցը վերանվանվել է Լենինի պողոտա 1945 թվականին։ Համաձայն քաղաքի գլխավոր հատակագծի, որը հաստատվել է 1963 թվականին, Լենինի պողոտայի շենքային անսամբլի կառուցապատումն ավարտվել է 1979-1980 թվականներին Մարտկոցային լեռան ստորոտում առևտրի կենտրոնի կառուցմամբ, որն իր մեջ ներառում էր այդ ժամանակաշրջանում Լենինգրադի մարզում ամենամեծ` «Սեվեր» հանրախանութի և ռեստորանի շենքը։ Բացի այն, որ Վիբորգի խանութների զգալի մասը կենտրոնացած է պողոտայի վրա, այդտեղ տեղակայված են նաև կենցաղային սպասարկման կենտրոն, մշակույթի կենտրոն, ռեստորաններ, բանկային շենքեր և այլ հաստատություններ։
Պատկերասրահ
խմբագրել-
Ազգային աճուրդային բանկի շենք (Վիբորգ)
-
նախկին Ֆինլանդական առևտրային բանկ
-
Ֆ․ Սերգերի առանձնատունը՝ («Ռոկկոկո պալատ»)
-
Կոնկոնենի տուն
-
Բազմաբնակարան տներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Изба-читальня — Карельский Перешеек — Выборг
- ↑ «Статьи — История Выборга — Введение в историю Выборга». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.