Լենինգրադսկի պողոտա (Վիբորգ)

Լենինգրադսկի պողոտա, Վիբորգի հինգ պողոտաներից երկրորդը, ամենակարևոր պողոտան Լենինի պողոտայից հետո։ Անցնում է Մորսկայա գետափից մինչև Վոկզալնայա հրապարակ։ Պողոտան քաղաքի կենտրոնական՝ Լենինի անվան զբոսայգին բաժանում է երկու մասի։ Պատմականորեն պողոտային վերաբերող դեպի Վիբորգ ծոց անցումը՝ Պանցերլակս ամրոցի մոտ, ներկայումս գտնվում է Վիբորգի նավահանգստի փակ տարածքում։

Լենինգրադսկի պողոտա
Пр.Ленинградский,10, 22.08.2009 - panoramio.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էՎիբորգ
Անվանվել էԼենինգրադ

ՊատմությունԽմբագրել

 
1861 թվականի հատակագիծը, ըստ որի կառուցվել է պողոտան

19-րդ դարի երկրորդ կեսին՝ 1861 թվականին, Վիբորգի նահանգային հողաշինարար Բերենդտ Օտտո Նյումալմի կողմից մշակված գլխավոր հատակագծի համաձայն, Քարե քաղաքի և եղջյուրավոր ամրոցի հնացած ամրությունները քանդվեցին, և ազատված տարածքում նոր պողոտա հիմնվեց, որը նախատեսված էր Հյուսիսային նավահանգստի հետ կապվելու համար, որի մոտակայքում շուտով տեղակայվելու էին երկաթուղային հանգույցը և Հարավային նավահանգիստը Վիբորգի հիմնական ծովային դարպասը։

Եղջյուրավոր ամրոցի ապամոնտաժված միջնապատնեշների շինանյութն օգտագործվել է Սալակկա-Լախտի ծովածոցի մի մասի լցման համար, որը տարածվում էր մինչև Կարմիր ջրհորի հրապարակ։ Իսկ ծովածոցից յուրացված հողերում կառուցվեց Ալեքսանդրովսկու պողոտան (շվեդերեն՝ Alexandersperspektiv), որը կոչվեց ի պատիվ կայսր Ալեքսանդր II-ի։ Ֆինլանդիայի Մեծ Դքսության գոյության ընթացքում ռուսական քարտեզներում օգտագործվում էին «Ալեքսանդրովսկայա փողոց» և «Ալեքսանդրովսկու պողոտա» անունները, իսկ ֆիններեն ՝ Aleksanterinkatu, Ֆինլանդիայի անկախության հռչակմամբ ֆիննական տարբերակը դարձավ պաշտոնական։ 1929 թվականին, Վիբորգի պատմության ռուսական ժամանակաշրջանի հետ կապված անունների վերացման արշավի շրջանակներում, փողոցը վերանվանվեց Կարյալանկատու (ֆին.՝ Aleksanterinkatu, «Կարելսկայա», ընդ որում նախկին Կարյալանկատուն ստացավ ֆիններեն Äyräpäänkatu անվանումը, այժմ՝ Ակուլովի փողոց)։

Պողոտայի սկզբում՝ Սոբորնայա և Շկոլնայա հրապարակների միջև, ձևավորվեց դպրոցական շենքերի թաղամաս (Վիբորգի կենտրոնական ժողովրդական դպրոցը, Կանանց շվեդական գիմնազիա և Կանանց ռուսական գիմնազիան)։ Հակառակ ծայրին՝ 20-րդ դարի սկզբին պողոտայի հակադիր ծայրամասում, կայարանի շենքով ձևավորվեց Վոկզալնայա հրապարակի ճարտարապետական անսամբլը, որը պարփակվում էր Ալեքսանդրովսկայա փողոցով և պատկառելի Պիետինենի պալատով։ Իշխանությունները մեծ ուշադրություն են դարձրել փողոցի կենտրոնական հատվածի կառուցապատմանը, որը կոչված էր դառնալ քաղաքի հիմնական մայրուղին։ Երկար ժամանակ այստեղ ամենանշանավոր շինությունը եռահարկ «Բելվեդեր» հյուրանոցն էր։ Ճարտարապետ Էլիել Սաարինենը, ով 1912 թվականին այցելել էր Վիբորգ իշխանությունների հրավերով` փորձագիտական եզրակացություն կազմելու համար, նպատակահարմար էր գտնում քաղաքի կենտրոնը տեղափոխել զբոսայգու և Տորկելսկայա փողոցի հատման տարածք, այդտեղ կառուցելով վիթխարակերտ շինություններ։ Բայց մի շարք պատճառներով այդ առաջարկը, որն ակտիվորեն քննարկվում էր 1910-1920-ական թվականներին, չիրագործվեց և կառուցապատման գործընթացը դանդաղեց, չնայած ի հայտ եկան կարմիր աղյուսով ընդհանուր ոճի տպավորիչ առևտրային շենքեր՝ Ֆինլանդիայի առևտրային բանկը, «Կնուտ Պոսսե» հյուրանոցը, Սավո-կարելյան բաժնետիրական բանկը։ Մեկ այլ տեսարժանություն էր «Անտառային պատանի» հուշարձանը։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում փողոցի շենքերը զգալիորեն վնասվել են և հետպատերազմյան տարիներին են միայն մասամբ վերականգնվել։ Նրա հյուսիսային հատվածում գտնվող շատ հողամասեր պատերազմից հետո մնացել էին չմշակված։ Այն ժամանակաշրջանում, երբ Վիբորգը մտավ Կարելո-Ֆինլանդական ԽՍՀ կազմի մեջ 1940-1941 թվականներին կիրառության մեջ մտան երկու լեզվով ցուցանակներ, Կարյալանկատուն ռուսերեն կոչվեց Կարելսկայա փողոց։ Հայրենական մեծ պատերազմի ընթացքում քաղաքը ֆիննական զորքերի կողմից գրավվելուց հետո փողոցը կրկին փոխեց իր անվանումը, 1942 թվականին, ինչպես Ֆինլանդիայի քաղաքների շատ այլ փողոցներ, ի պատիվ գլխավոր հրամանատար մարշալ Կարլ Մաներհայմի 75-ամյակի վերանվանվեց Մաններհեյմինկատու (ֆին. Mannerheiminkatu):

1944 թվականից, Լենինգրադի ռազմաճակատի զորքերի Վիբորգի հարձակողական օպերացիայից հետո, ամրագրվեց՝ Լենինգրադսկի պողոտա ժամանակակից անվանումը[1]։ Մինչև 1957 թվականը պողոտայով անցնում էր Վիբորգի տրամվայի երթուղին։

Ժամանակի ընթացքում պողոտայի տարածքում քաղաքի կենտրոնի կառուցապատման անհրաժեշտության հին գաղափարը արդիականացավ նորացված ձևով՝ 1986 թվականին հաստատված Վիբորգի գլխավոր հատակագծի համաձայն նախատեսվում էր կառուցել հյուրանոցի և բիզնես կենտրոնի պայտաձև ճարտարապետական համալիր, պատերազմի ժամանակներից ամայի՝ թիվ 23-31 թաղամասում՝ Մեծ Շերեփի դիմաց։ Սակայն, այդ նախագիծը, որը մշակվել է ճարտարապետ Դ. Պ. Ֆրիդլյանդի կողմից, այդպես էլ չիրականացավ։

Պողոտայում տեղակայված բազմաթիվ շենքեր ներառված են մշակութային ժառանգության օբյեկտների գրանցամատյանում` որպես ճարտարապետական հուշարձաններ։

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Рикхеден П. Выборгский трамвай: в память о финско-шведско-советском трамвае в Выборге. 1912-1957 / Пер. со швед. Н.А. Асеева; под ред. А.А. Сырова. — СПб: Издательский дом «Инкери», 2019. — 176 с. — ISBN 978-5-6041918-9-7
  • Страницы Выборгской истории. Сборник статей. Книга вторая / Сост. С.А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2004. — 734 с. — ISBN 5-8015-0167-3
  • Страницы Выборгской истории: сборник статей. Книга третья / Под ред. А. В. Мельнова. — Выборг: «Центр Сохранения Культурного Наследия», 2019. — 232 с. — ISBN 978-5-91882-056-8

ԾանոթագրություններԽմբագրել