Նիկոլայ Գրիգորևիչ Խոլոդնի (ուկր.՝ Микола Григорович Холодний, ռուս.՝ Николай Григорьевич Холодный, 1882, հունիսի 22, Տամբով - 1953, մայիսի 4, Կիև), ուկրաինացի բուսաբան, ՈւԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1929), ՈւԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։

Նիկոլայ Խոլոդնի
ուկր.՝ Микола Холодний
ռուս.՝ Николай Холодный
Художественные маркированные конверты 1982 года. Холодный Николай Григорьевич.jpg
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 4), 1882
Տամբով, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էմայիսի 4, 1953(1953-05-04)[1] (70 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանLukianivske Cemetery
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Շևչենկոյի անվան համալսարան
Գործունեության ոլորտԲույսերի ֆիզիոլոգիա, Մանրէաբանություն, էկոլոգիա, Դարվինիզմ և բնական պատմություն
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՇևչենկոյի անվան համալսարան
ՊարգևներԼենինի շքանշան

Աշխատանքները վերաբերում են բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, մանրէաբանության և հողագիտության հարցերին։ Նա մշակել է տրոպիզմների ֆիտոհորմոնային տեսությունը, որով բացատրել է բույսերի աճի պրոցեսները[2]։

Նիկոլայ Խոլոդնին աշխատել է Կիևի համալսարանին առընթեր Ա. Վ. Ֆոմինի անվան բուսաբանական այգում[3]։ Գիտական շրջանակներում լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել տրոպիզմների ֆիտոհորմոնային տեսությունը (հայտնի է նաև Խոլոդնու-Վենթի տեսություն/մոդել անվանումով) մշակելու շնորհիվ, տեսություն, որով բացատրվում են բույսերի աճման գործընթացները։ Խոլոդնին ու Վենթը միմյանց չեն ճանաչել և իրենց հայտնագործությունը կատարել են մեկը մյուսից անկախ[4]։ Խոլոդնին առաջիններց մեկն է առաջ քաշել այն համադրույթը (կոնցեպցիան), որ միկրոբները կպչում են մակերևույթներին։ Ընդ որում՝ կիրառել է հետևյալ հնարքը. սկզբում ապակեշերտեր է հողում տեղադրել որոշակի ժամանակով, ապա դրանք հետազոտել է մանրադիտակով[5][6]։ Հենց նրա պատվին է անվանակոչվել Leptothrix cholodnii պրոկարիոտը (նախակորիզավորը)[7]։ 1927 թվականին Խոլոդնին վարկած է առաջ քաշել, որ կոլեոպտիլի բջիջները սկզբում բևեռանում են լույսի անհավասարաչափ ազդեցությամբ, և հենց այդ պատճառով էլ աճի հորմոնը ստվերի ուղղությամբ կարող է ավելի արագ տարածվել, քան որևէ այլ ուղղությամբ[8]։ Վենթն այդ նույն եզրակացությանն է ինքնուրույնաբար հանգել 1928 թվականին, և այս երկու գիտնականների անուններն այդ կերպ կապակցվել են միմյանց՝ մատնանշելու համար Խոլոդնու-Վենթի հակասական տեսությունը[9]։

ԱշխատություններԽմբագրել

Նիկոլայ Խոլոդնու երկերի ընտրանին ներառում է հետևյալ աշխատությունները[10].

  • Холодный Н. Г. Мысли дарвиниста о природе и человеке. — 1944.
  • Холодный Н. Г. Мысли натуралиста о природе и человеке. — 1947.
  • Холодный Н. Г. К проблеме возникновения и развития жизни на Земле. — 1945. Архивировано из первоисточника 29 Հունվարի 2005.
  • 1926 Die eisenbakterien : bieträge zu einer monographie by N Cholodny
  • 1928 Über eine vermeintliche Anomalie im Wachstumsmodus der Wurzeln von Lupinus albus by N Cholodny
  • 1932 Lichtwachstumsreaktion und Phototropismus 2 by N Cholodny
  • 1933 Zum Problem der Bildung und physiologischen Wirkung des Wuchshormons bei den Wurzeln by N Cholodny
  • 1939 Spezielle Methoden.

1937 թվականին Ն. Խոլոդնին և Ե. Սանկևիչը Plant Physiology («Բույսերի ֆիզիոլոգիա») ամսագրում հրատարակել են Influence of weak electric currents upon the growth of the coleoptile («Էլեկտրական թույլ հոսանքի ազդեցությունը կոլեոպտիլի աճի վրա») հոդվածը[11]։ Այդ նույն տարում նա Science («Գիտություն») ամսագրում լույս է ընծայել «Charles Darwin and the modern theory of tropisms» («Չարլզ Դարվինը և տրոպիզմների մասի ժամանակակից տեսությունը») հոդվածը[12]։

Պարգևներ, մեծարանքԽմբագրել

Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

1971 թվականին Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտը կոչվել է Նիկոլայ Խոլոդնու անունով։ Այդ ինստիտուտի շենքի պատին փակցվել է բրոնզե հուշատախտակ՝ գիտնականի կիսանդրու տեսքով (նախկինում տեղադրված է եղել փորագրապատկերով բրոնզե հուշատախտակ)[13]։

1972 թվականին Ուկրաինայի գիտությունների ակադեմիան սահմանել է Նիկոլայ Խոլոդնու անվան մրցանակ, որը շնորհվում է բուսաբանության և բույսերի ֆիզիոլոգիայի ասպարեզում կատարված լավագույն աշխատանքի համար։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Холодный Николай Григорьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. ՀՍՀ, հատոր 5, էջ 68։
  3. «About Botanical Garden»։ O.V. Fomin Botanical Garden։ Վերցված է 2012-06-17 
  4. F.W, Went (1974)։ «Reflections and Speculations»։ Annual Review of Plant Physiology 25: 1–27։ doi:10.1146/annurev.pp.25.060174.000245 
  5. Hilary M. Lappin-Scott (1999)։ «Claude E. Zobell – his life and contributions to biofilm microbiology»։ Proceedings of the 8th International Symposium on Microbial Ecology։ Վերցված է 2012-06-17 
  6. Jonas Långmark, Nicholas J Ashbolt, Ulrich Szewzyk, Thor Axel Stenström (2001)։ «Adequacy of in situ glass slides and direct sand extractions to assess the microbiota within sand columns used for drinking water treatment»։ Canadian Journal of Microbiology 47 (7): 601–607։ doi:10.1139/w01-052 
  7. J.P. Euzéby։ «List of Prokaryotic names with Standing in Nomenclature - Genus Leptothrix»։ Վերցված է 2012-06-17 
  8. «Le phototropisme • Chez les végétaux supérieurs»։ Encyclopædia Universalis France S.A։ Վերցված է 2012-06-17 
  9. Vladimir Orbovik, Kenneth I. Poff (1993)։ «Growth Distribution during Phototropism of Arabidopsis thaliana Seedlings»։ Plant Physiology 103 (1): 157–163։ PMC 158958։ PMID 12231922։ doi:10.1104/pp.103.1.157։ Վերցված է 2012-06-17 
  10. «Cholodny, N.»։ Worldcat։ Վերցված է 2012-06-17 
  11. N. G. Cholodny, E. Ch. Sankewitsch (April 1937)։ «Influence of weak electric currents upon the growth of the coleoptile»։ Plant Physiology 12 (2): 385–408։ PMC 439299։ PMID 16653418։ doi:10.1104/pp.12.2.385 
  12. Cholodny (19 November 1937)։ «Charles Darwin and the modern theory of tropisms»։ Science 86 (2238): 468։ PMID 17815459։ doi:10.1126/science.86.2238.468 
  13. geo.ladimir.kiev.ua(չաշխատող հղում)(ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել

  • Холодный Николай Григорьевич // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Холодный, Николай Григорьевич // Большая русская биографическая энциклопедия (электронное издание). — Версия 3.0. — М.: Бизнессофт, ИДДК, 2007. в Большой биографической энциклопедии (Ստուգված է 25 Դեկտեմբերի 2009)
  • А. А. Грицанов Холодный // Новейший философский словарь. — Минск: Книжный Дом. — 1999. в Новейшем философском словаре (Ստուգված է 25 Դեկտեմբերի 2009)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 68