Իվան Շմալգաուզեն (կենսաբան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իվան Շմալգաուզեն (այլ կիրառումներ)

Իվան Իվանովիչ Շմալգաուզեն (ռուս.՝ Иван Иванович Шмальгаузен, ապրիլի 11 (23), 1884, Կիև, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1963(1963-10-07)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային կենսաբան, էվոլյուցիոն ուսմունքի տեսաբան։ ԽՍՀՍ ԳԱ (1935) և ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1922) ակադեմիկոս։ Ուկրաինական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1935

Իվան Շմալգաուզեն
Иван Шмальгаузен
Ծնվել էապրիլի 11 (23), 1884
Կիև, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 7, 1963(1963-10-07)[1] (79 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունկենդանաբան
Հաստատություն(ներ)I. I. Schmalhausen Institute of Zoology?, Շևչենկոյի անվան համալսարան, Մոսկվայի պետական համալսարան, ՌԳԱ Ա. Ն. Սևերցովի անվան էկոլոգիայի և էվոլյուցիայի խնդիրների ինստիտուտ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտկենսաբանություն, Էվոլյուցիոն կենսաբանություն, կենդանաբանություն և Մորֆոլոգիա
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատերInstitute of biology of the Taras Shevchenko National University of Kyiv? և Սուրբ Վլադիմիրի անվան կայսերական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱլեքսեյ Սևերցով
Եղել է գիտական ղեկավարBoris Balinsky?, Mikhail Kirpichenko? և Merkury Sergeyevich Gilyarov?
Հայտնի աշակերտներBoris Balinsky?, Panteleimon Sit'ko?, Oleksandr Markevych? և Merkury Sergeyevich Gilyarov?
Պարգևներ
ՀայրԻվան Շմալգաուզեն (բուսաբան)

Ի․Ֆ․ Շմալգաուզենի որդին է։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Կիևի համալսարանը (1907), աշակերտել Ա․ Սևերցովին։ Եղել է Վորոնեժի (1918), Կիևի (1921) և Մոսկվայի (1939-1948) համալսարանների պրոֆեսոր։ 1930-1941 թվականներին Ուկրաինական ԽՍՀ ԳԱ կենդանաբանության և կենսաբանության, 19361948 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ էվոլյուցիոն մորֆոլոգիայի համալսարանների տնօրեն։ Շմալգաուզենի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների համեմատական անատոմիայի ու սաղմնաբանության, էվոլյուցիոն մորֆոլոգիայի և այլքան, ինչպես նաև էվոլյուցիայի գործոնների ու օրինաչափությունների կենսակիբեռնետիկայի հարցերին։ Շմալգաուզենը ուսումնասիրել է օրգանիզմի ամբողջականությունը անհատական, պատմական զարգացման ընթացքում և տվել կայունացնող ընտրության տեսությունը, հետազոտել ինչպես էվոլյուցիոն պրոցեսի, այնպես էլ անհատական զարգացման մեխանիզմները, որպես ինքնակարգավորող համակարգեր։ Դրանով Շմալգաուզենը հարստացրել է Չ․ Դարվինի էվոլյուցիոն մատերիալիստական տեսությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե և գերմանացի բնագետների «Լեոպոլդինա» ակադեմիայի Դարվինի անվանական մեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Шмальгаузен Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 525